ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միտումնավոր ձախողված պատերազմից հետո, Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հետ ես, թե՞ նրանց դեմ. Զաքարյան 07/02/2022 13:12 | Մեկնաբանություն
2020թ.-ի ակնհայտ հրահրված ու միտումնավոր ձախողված պատերազմից հետո, Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հետ ես, թե՞ նրանց դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Զաքարյանը։
«Սև-սպիտակ, նախկին-ներկա և նմանատիպ արհեստական բաժանումներ այլևս չկան: Որովհետև հայերը բոլորն էլ սպիտակ մարդիկ են, իսկ նախկինում կյանքը Հայաստանում, ամեն ինչով շատ ավելի լավն էր, քան ներկայում է: Բացի այդ, ոչ ոք նախկինում այլևս չի կարող ապրել, բոլորն էլ ապրում են ներկայում: Իսկ ներկան` մեղմ ասած ողբերգություն է: Աբսուրդ է, երբ իրեն հարգող և արժեքներ ունեցող մարդն, ապրում է իր ազգային ողբերգությունը, ու փորձում է բացատրություններ գտնել դրա համար` միայն թե արդարացնի իր հանցավոր անգործությունը:
Ինչևիցե, այսօր կա փաստացի արձանագրված մեկ իրականություն. ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց ես, թե՞ ԴԵՄ ԵՍ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆԸ:
Չկա հարցադրում` դավաճանին սիրու՞մ ես թե՞ ոչ, նա լա՞վն է, թե՞ վատը, արդա՞ր է, թե՞ անարդար, խելո՞ք է, թե՞ անխելք և այլն:
Ինչու՞ է սա կարևոր գիտակցելը:
Հայաստանի դեմ դավադրությունները դեռ չեն ավարտվել: Այն շարունակվում է նաև արտաքին ուժերի ակտիվ ներգործությամբ, և Նիկոլն առայժմ միակ և ամենահարմար թեկնածուն է` հայության շահերի դեմ ու նրանց հաշվին դավադրություններն առաջ տանելու համար:
Պարզ է, որ մենակ Նիկոլով դավաճանական հսկայական ծրագիրն առաջ տանել չեն կարող: Դրա համար պետք են ապազգային տարբեր էլեմենտներ: Օրինակ` կարծում եք հե՞շտ է Հայաստանում գտնել վիգենխաչատրյաններ, ովքեր կասեն, որ Քաշաթաղն ու 4-րդ դարի Ծիծեռնավանքը ադրբեջանական են, կամ ԶԼՄ-ներ` որոնք թուրքական քարոզ անեն, կամ դատավորներ, որոնք պայքարեն ազգային ուժերի դեմ, մտավորականներ, որոնք վարկաբեկեն հասարակության այս կամ այն շերտերին և այլն: Նիկոլի ղեկավարությամբ իրականացված և իրականացվող դավաճանական սխեման մեծ փողեր և հսկայական ռեսուրսներ է պահանջում:
Բացի այդ, Նիկոլը լավ հասկանում է, որ դավաճանությունը բոլոր ժամանակներում պատժվող հանցանք է (աշխարհում առ այսօր չի եղել չպատժված դավաճանություն): Հետևաբար ամեն ինչ անում է, որպեսզի ավելի շատ մարդկանց ներգրավվի դավադիր գործունեության մեջ և դա լինի հրապարակային: Իր գործողություններով նա ցույց է տալիս, որ ինքը միակ դավաճանը չէ: Որ բանակում կան դավաճաններ-լրտեսներ, որ պատերազմի ժամանակ եղել են լրտես-դավաճաններ, որ քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր ասում են թուրքերը թշնամի չեն ու մենք իրենց հողերը գրավել ենք: Նիկոլն ասում է, որ դիվանագիտության մեջ կան թուրքերի կողմնակիցներ, ասում է, որ բիզնեսմենները երազում են ադրբեջանով Ռուսաստան գնալ, որ իբրև սահմանամերձ Տավուշում կարոտով են հիշում ադրբեջանցիների հետ բարեկամությունը (Հ1-ի ռեպորտաժներ) և այլն:
Այսպես Նիկոլը լուծում է իր գլխավոր և միակ խնդիրը: Նա դավաճանի իր լայն թիկնոցը գցում է ավելի ու ավելի շատ մարդկանց վրա, որովհետև լավ է ճանաչում նրանց: Վերջում բոլորը փախնելու են ու դավաճանության մեջ մեղադրեն միայն Նիկոլին: Այդ պատճառով այսօր նա մերկացնում է ում հնարավոր է` դարձնելով իրեն հանցակից: Նիկոլը ցույց է տալիս աշխարհին, որ իբրև թե հայ ժողովրդի համար ԴԱՎԱՃՆՈւԹՅՈւՆԸ «նորմալ երևույթ» է:
Երրորդը ուղի գոյություն չունի, որովհետև երրորդը`այսինքն չեզոքությունն ու անտարբերությունը ևս դավաճանության խրախուսման եղանակ է»,- գրել է Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ