Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Հանրությունը մեզնից ակնկալել է ավելին՝ շատ հաճախ քննադատելով դանդաղելու մեջ. Դավթյան 07/01/2022   17:37  |  ԼՐԱՀՈՍ

Հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ դատախազության հիմնադրման 104-ամյակին և Դատախազության աշխատակցի օրվան:  ՀՀ դատախազության հիմնադրման 104-ամյակին և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական խոսքով են հանդես եկել ՀՀ վարչապետը, ՀՀ գլխավոր դատախազը և Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազը Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Մեծարգո վարչապետ

Հարգելի գործընկերներ,

Սիրելի՜ վետերաններ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատակցի օրվա առթիվ:

Պատիվ է լինել 104-ամյա մի համակարգի մասնիկը, որն ունի ինստիտուցիոնալ մեծ հիշողություն, կանգնած է մեր պետականության հիմքերում, օրինականության պահպանման առաջնագծում և իբրև պետական մարմին, օրինակելի է իր կայացվածությամբ, իր առաքելությանը, կոչմանն ու սահմանադրական գործառույթներին հավատարմությամբ: Համակարգ, որ քայլում է ժամանակի պահանջներին ու իրավական մտքի զարգացմանը զուգընթաց՝ պատկառելի տարիքով, բայց երիտասարդական էներգիայով և նպատակասլացությամբ:

Այսպիսի համակարգ ունենալու համար, առաջին հերթին, իհարկե, շնորհակալ ենք դատախազության մեր վետերաններին, ավագ սերնդի մեր այն երախտավորներին, որոնք իրենց մասնագիտական բարեխղճությամբ և պրոֆեսիոնալիզմով ձևավորել են համակարգի դիմագիծը, եղել նրա շարժիչը, ում խստաբարո, պահանջկոտ բայց և հոգատար գործընկերությամբ դատախազների նոր սերունդները կատարել են պրակտիկ առաջին քայլերը, յուրացրել համակարգի ավանդույթներն ու կռել իրենց մեջ պետական մտածողությունը: Ձեր վաստակի, այսօր էլ ձեր սիրելի համակարգի հոգսերով ապրելու, հոգեպես աջակցելու, կուտակած փորձն ու հմտությունները նոր դատախազներին փոխանցելու պատրաստակամության համար իսկապես երախտապարտ ենք ձեզ, սիրելի՛ վետերաններ:

Մասնագիտական տոնն իհարկե, ձեռքբերումները արժևորելու, խնդիրները գնահատելու առիթ ու հնարավորություն է, առանց որոնց հնարավոր չէ նոր հեռանկարներ ու ռազմավարական նպատակներ նախանշել:

Մենք շարունակում ենք կատարել քրեական քաղաքականության շոգեքարշի դերը: Եվ այդ դերը հատկապես վերջին տարիներին ամուր խարսխել ենք պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների կենսագործման վրա: Մենք ջանք չենք խնայել, որպեսզի իրավապահ մարմիններից հենց այդպիսի ակնկալիքներ ունեցող մեր քաղաքացին այսօր տեսնի, որ դատախազության համար չկան արտոնյալներ և հովանավորյալներ, յուրայիններ և օտարներ:

Վերջին տարիներին, հատկապես կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց քանակը առավել քան կրկնապատկվել է. այդ անձանց կազմի նկարագիրը՝ ներառելով հավասարապես ինչպես նախկին, այնպես էլ ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետք է խորտակեն պատրանքները որևէ ապօրինի պաշտպանվածություն, ապահովագրություն կամ հովանավորվածություն ունենալու հնարավորության վերաբերյալ: Հատկապես 2020թ. աղետալի պատերազմից հետո այս ուղեգծից որևէ չնչին շեղում հավասարազոր է դավաճանության պետականության և այն իդեալների հանդեպ, հանուն որոնց ընկել են մեր եղբայրները: Սա է այսօրվա դատախազության հավատամքը:

 Հանրությունը մեզնից ակնկալել է ավելին՝ շատ հաճախ քննադատելով դանդաղելու մեջ: Այո, մեր աշխատանքն անթերի չի եղել և նման պահանջներ ներկայացնելու լեգիտիմ իրավունք հանրությունն, իհարկե, միշտ ունի: Միշտ հնարավոր է ավելին անել, բայց նաև պետք է լինենք անկեղծ:

Մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղեգիծը, ինչը բացառում է իրավական արկածախնդրությունը: Մեր պետությունն իր առջև բացառապես իրավական ընթացակարգերով սոցիալական արդարության վերականգնման խնդիր է ձևակերպել: Իսկ իրավական ճանապարհը հիմնված է հավասարաչափ բոլորի իրավունքների ճանաչման, հարգման և պետության կողմից դրանց իրացման լիարժեք հնարավորությունների ստեղծման վրա: Մեր ընտրած մրցակցային արդարադատության, մարդու իրավունքների գերակայության սկզբունքները նախանշած նպատակներին հասնելու առումով մեզնից որքան հետևողականություն ու համառություն, նույնքան էլ համբերություն են պահանջում:

Դատախազությունը, իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված, ձեռնամուխ է եղել դրան՝ որպես առաջնային նպատակ ունենալով նախադեպը չունեցող ծավալներով պետությանը հասցված վնասների բացահայտմանն ու վերականգնմանը: Եվ այն արդյունքները, որոնք արձանագրվում են հիմա, միայն հպարտության զգացում կարող են առաջացնել այդ աշխատանքը և դրա բարդությունները ներսից պատկերացնող ցանկացածի մոտ:

Դրա համար պետք է շնորհակալություն հայտնեմ իմ գործընկերներին, իրավապահ համակարգի մեր բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք մեզ հետ կանգնած են կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարի նույն խրամատում:

Այս պայքարում մեր հիմնական գործիքներից մեկը դարձրել ենք պետական շահերի պաշտպանության՝ դատախազական գործառույթը: Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության շրջանակներում մեր կողմից կատարվող ուսումնասիրությունները հնարավորություն են տվել ոչ միայն բացահայտել խոշորածավալ կոռուպցիոն չարաշահումներ, այլ նաև կազմաքանդել սխեմատիկ բնույթ կրող, ավանդական կոռուպցիոն շղթաներ, վերափոխել իրավակարգավորումներ՝ այդպիսիք բացառելու նկատառումով:

Միայն դատախազական այս գործառույթի գործադրման արդյունքում՝ բացահայտված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը 2010 թվականից սկսած 1-ին ու 2-րդ 6-ամյա ժամականակահատվածների համեմատական դիտարկմամբ ավելացել է մոտ 5 անգամ՝ կազմելով շուրջ 140 մլրդ դրամ:

Հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ գործիքը, անշուշտ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատախազության նոր գործառույթն է, որի դեռ 2 տարին չբոլորած գործունեության արդյունքում, միայն դատարան ներկայացված մեկ տասնյակ հայցադիմումներով դրամական արտահայտությամբ բռնագանձման ենթակա ապօրինի ծագման գույքի ընդհանուր արժեքը գրեթե 50 մլրդ դրամ է կազմում:

Դատախազությունն իր առաքելությունն է համարել իրավական մտքի զարգացման ժամանակակից միտումներին համահունչ քրեադատավարական գործընթացներում անձի իրավունքների պաշտպանության և իրացման առաջադեմ չափորոշիչների ու արժեքների իմպլեմենտացիան, երկրում իրավական որոշակիության ապահովումը: Եվ մենք հաջողել ենք նախկին շատ տենդենցիոզ ավանդույթներից հրաժարվելու գործում: Արդար դատաքննության իրավունքի համատեքստում հակընդդեմ հարցման, խոշտանգումից զերծ մնալու մարդու հիմնարար իրավունքի ապահովման, նախնական կալանքի պրակտիկայի և այլ  ոլորտների բարելավմանն ուղղված դատախազության նախաձեռնությամբ ներդրված և կոլեգիայի որոշումներով ամրագրված նոր ստանդարտներն այսօր ուղեցուցային են ոչ միայն քրեական հետապնդման մարմինների  համար: Խոստովանեն մեր գործընկերները, թե ոչ, այսօր չկա, գոյություն չունի խափանման միջոց կալանքի համատարած կիրառման պրակտիկա: Դրանում համոզվելու համար ընդամենը մեկ տվյալ վկայակոչեմ.

Եթե 2017 թվականի ընթացքում վարույթում քննված գործերով մեղադրյալների 24.6 %-ի նկատմամբ է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացվել, ապա՝ 2021 թվականին՝ բոլոր մեղադրյալների միայն 12.7 %-ի, այսինքն 5 տարվա կտրվածքով շուրջ կրկնակիով պակաս: Ընդ որում այդ ցուցանիշը, որպես կանոն, պրոգրեսիվ նվազել է յուրաքանչյուր տարի:

Մեր ամենակարևոր ձեռքբերումներից եմ համարում դատախազին քրեական վարույթի շրջանակներում ակտիվ դերակատարի վերածման և դատախազական ակտերի նշանակության էապես մեծացման ուղղությամբ արձանագրած արդյունքները: Այլևս հազարներով հաշվվող Դատախազական որոշումների, ցուցումների, հանցագործություններին նպտաստող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված միջնոդրագրերի քանակական ցուցանիշների բազմապատկումը, դրանց հիմնավորվածության և առարկայակականության մակարդակի բարձրացումը անտարակույս բխում են իրականացվող քննությունների օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, շատ դեպքերում տաք հետքերով հանցարգործությունները բացահայտելու, միջնոդրագրերով հանրային կյանքի տարբեր ոլորտներում իրավակարգավորումների վերանայումների, կոնկրետ առաջարկների պարագայում՝ նմանատիպ նոր հանցագործությունների կանխարգելման հրամայականներից:

Մեր պարտքն է օրենքի և իրավունքի ոգուն համահունչ, ապավիներով մեր ներքին համոզմունքին, արդարության ներքին ձայնին ու խղճին, մի կողմից թույլ չտալ անմեղ մարդկանց հանիրավի ենթարկվել քրեական հետապնդումների, մյուս կողմից ապահովել իրական հանցագործների պատժի ենթարկվելը, այդ կերպ ամրապնդել հանրության վստահությունը իրավական պետության գաղափարի կենսագործելիության, ներպետական իրավական պաշտպանվածության հանդեպ: Մասնավոր և հանրային շահերի բախման կիզակետում դատախազն է պրոֆեսիոնալ ու հավասարակշռված սլաքավարը և սխալվելու իրավունք պարզապես չունի: 

Որևէ կասկած չի կարող լինել, որ այս առանցքային, կենսական խնդիրները հնարավոր չէ լուծել առանց աշխատանքին իբրև հիրավի առաքելության մոտենալու, ինչը պահանջում է բազմաթիվ գայթակղությունների, անձնական մղումներ, մարդկային զգացմունքներ զսպելու, բացառապես օրենքի տառին ու  ծառայողական պարտքին հավատարմությունը որպես առաջնորդող ընտրելու կամք: Ինքնազսպման ճիգեր ու զոհողություններ պահանջող այս արդյունքն է պատճառը, որ նաև անցնող բարդագույն ժամանակաշրջանի՝ արմատական փոփոխությունների, համաճարակի, պատերազմի, հետպատերազմյան ցնցումների բովերով արժանապատիվ անցնելով ապացուցում ենք ամենակայուն համակարգերից մեկը լինելու, մեր պետականության ողնաշարի աներերությունն ապահովելու, մեր միջազգային գործընկերներին պատվով ներկայանալու իրողությունները

Եվ ես չեմ դադարելու դրա համար շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, քանի որ սա ոչ թե զուտ համակարգի հեղինակության և միասնականության, դատախազության կարգավիճակային անկախության ու չեզոքության հարց է, ինչն ինքնին արդեն արժևորման կարևոր ցուցիչ է, այլ պետականության ամրության, սահմանադրական կարգի պահպանության, ներքին իրավական անվտանգության ապահովման:

Մենք մեր զբաղեցրած պաշտոններում կգանք ու կգնանք, բայց դատախազական համակարգը միշտ կանգնած է լինելու մեր պետականության ամրոցի աշտարակներին:

Սա է դատախազության յուրաքանչյուր սերնդի առաքելությունը:      

Եվ որպես առաջնագծում կանգնած զինվորներ՝ մեր պարտքն է անդադար կատարելագործվել, իքնակրթվել, մեր մասնագիտական կարողությունները զարգացնել՝ լինելով նոր մարտահրավերներին մշտապես պատրաստ:

Մենք նաև բարոյական առաքելություն ունենք մեր պրոֆեսիոնալիզմով, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությամբ և բարեխղճությամբ, մեր ամենօրյա վարքագծով, կենցաղավարմամբ լինելու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, իրավահպատակ և օրինավոր քաղաքացու օրինակ:

Միշտ պետք է առաջնորդվել այն գիտակցությամբ, որ պետք է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաև ապրած կյանքով, ներքին բարոյականությամբ ու արժեհամակարգով վաստակել որևէ մեկին մեղադրելու, դատելու իրավունքը: Մեր աշխատանքում չկա ավելի երանելի պահ, քան այն, երբ մարդու աչքերում կարդում ես քո իրավասությունը հանուն արդարության և օրինականության գործադրված լինելուց բավարարվածության զգացումը:

Եվ ես, իբրև գլխավոր դատախազ, ուրախ եմ արձանագրելու, որ մեր շարքերը ստվարանում են գերազանցապես հենց նման արժեհամակարգ ունեցող անձանցով: Իհարկե, առանձին բացառություններ լինում են, բայց բացառությունները հենց օրինաչափությունը հաստատելու համար են: Ծուլությունը, անտարբերությունը, եսակենտրոնությունը,  թուլակամությունն ու խեղճությունը աններելի շռայլություն են մեր համակարգում՝ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների պարագայում և այդ բացառությունների նկատմամբ մինչ այսօր դրսևորված ներքին մերժողականությունը հուշում է, որ համարկարգն ունակ է այդ փրփուրը ջրի երես հանել ու ափ շպրտել՝  էլ ավելի ինքնամաքրվելով:

 Սիրելի՛ գործընկերներ,

Նշածս արդյունքներն ու ձեռքբերումները համակարգի ապագային վստահությամբ ու պարզ աչքերով նայելու և վստահաբար ավելին կարողանալու ինքնավստահության կարևոր նախադրյալներ են: Ահռելի ծավալի աշխատանք կա անելու, ընթացիկ բազմաթիվ նախաձեռնություններ տրամաբանական ավարտին հասցնելու, նոր, հավակնոտ խնդիրներ առաջադրելու համար:

Այսօր ուժի մեջ են մտնում Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը: Անցման այս շրջափուլի հաղթահարումը՝ նոր օրենսգրքերով առաջադրվող նորարարությունների բերումով անտարակույս լրջագույն մարտահրավեր է դատախազության համար՝ իբրև քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն ապահովող պետական ինստիտուտի: Մեր պարտքն է ապահովել օրենսդրական նոր կարգավորումների հնարավորինս սահուն կենսագործումը՝ անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերելով նաև քրեական հետապնդման մյուս մարմիններին:

Մենք չենք մոռանում նաև, որ պարտք ունենք ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ հայրենիքի պաշտպանության սրբազան գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր հայորդիներին: 2020թ. պատերազմին առնչվող հսկայածավալ քրեական գործերը պետք է ողջամիտ ժամկետներում հասցնել իրենց տրամաբանական լուծումներին: Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները քրեաիրավական տիրույթում: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեղավորների արդարացի պատիժն ապահովելու, լրջագույն հետևանքներ թողած կոնկրետ իրավիճակներին իրավական գնահատականներ տալու, այլ նաև առաջին հերթին պատերազմում թույլ տրված հանցավոր սխալների, բացթողումների կրկնությունն այլևս բացառելու հրամայականից ելնելով:

Ուստի կրկին շնորհավորելով բոլորիս մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ առողջություն, ներանձնային և ընտանեկան խաղաղ  ու երջանիկ ներդաշնակություն:

Մաղթում եմ համբերատար, համառ ու հետևողական աշխատանք: Ցանկանում եմ համակարգային միասնականության, միմյանց թև ու թիկունք լինելու, միմյանց հոգսը կիսելու ձևավորած աշխատելաոճի պահպանմամբ համատեղ լուրջ արդյունքներ՝ ի նպաստ մեր սուրբ հայրենիքի, մեր պետականության ամրության և մեր ժողովրդի պայծառ ու բարեկեցիկ ապագայի»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:22 01/07/2022  |  ԼՐԱՀՈՍ«Մխիթար Գոշ»-ի մեդալով պարգևատրումներ՝ դատախազությունում
17:29 27/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու
15:01 27/06/2022  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
21:11 24/06/2022  |  ԼՐԱՀՈՍՄինսկում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումը․ քննարկվել են Արցախում առկա հումանիտար հարցերը
21:08 24/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով
16:53 24/06/2022  |  Քրեական խրոնիկոնԳլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթով հանդես է եկել ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին
15:21 24/06/2022  |  ԼՐԱՀՈՍՄինսկում գլխավոր դատախազների եռակողմ հանդիպմանը կքննարկվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը
12:08 24/06/2022  |  ԼՐԱՀՈՍՄինսկում եռակողմ հանդիպում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև
10:33 24/06/2022  |  ԼՐԱՀՈՍՄինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները
19:58 23/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանը Մինսկում հանդիպում է անցկացրել Ղազախստանի գլխավոր դատախազի հետ

Արխիվ

[]