ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին. հնարավոր զարգացումները.Արմեն Պետրոսյան 07/01/2022 15:18 | Մեկնաբանություն
Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին. հնարավոր զարգացումները։ Թեմային է անդրադարձել տարածաշրջանային հարցերով փորձագետ, արեւելագետ Արմեն Պետրոսյանը։
«Բավականին տևական սակարկություններից հետո Թուրքիան չարգելափակեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացը։
Ի՞նչ է այս հանգամանքը նշանակում, և ի՞նչ զարգացումներ կարելի է կանխատեսել.
Հնարավոր արդյունքները.
1. Արևելյան առևտրականի տրամաբանությամբ շարժվող Թուրքիան իր երկու «հաճախորդներից»՝ Ռուսաստանից և Արևմուտքից(պայմանական ձևակերպմամբ), ինչպես և կանխատեսվում էր, ընտրեց երկրորդին, որից, ըստ էության, առկա պայմաններում շատ ավելի շոշափելի հաղթաթղթեր է հնարավոր կորզել։
2. Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ առանձին պայմանավորվածությունների համաձայն՝ Անկարային կարող է հաջողվել ստանալ սկանդինավյան երկու երկրներին նախապես ներկայացված առնվազն 10 կետանոց պահանջների իրականացումը։
3. Կողմնակի էֆֆեկտով կարող է դրական ֆոն ապահովվել ԱՄՆ-ի և ԵՄ-անդամ երկրների հետ ոչ միանշանակ հարաբերություններին, ռազմավարական հարցերի օրակարգերին։
4. Արևմուտքից գոնե առժամանակ ստանալ առավել բարենպաստ դիրքորոշում Արևելյան Միջերկարականում և Էգեյան ծովում եղած խնդիրների հետ կապված։
5. Հասնել հատկապես ԱՄՆ-ի առավել լոյալ մոտեցման Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ սահմանափակ ռազմագործողություն իրականացնելու հարցում, որը կարող է խնդիրներ առաջացնել Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Իրան, Թուրքիա-Սիրիա հարաբերություններում և ներկայում բխում է Վաշինգտոնի շահերից։
Հնարավոր հետևանքները.
1. ՆԱՏՕ-ում Անկարայի քննարկվող մոտեցումը հերթական ռազմավարական վնասը հասցրեց Մոսկվային։ Հետևաբար, չի բացառվում, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները տվյալ շրջափուլում կարող են տեղափոխվել համագործակցայինից մրցակցային հարթություն, որը երկկողմ տարաբնույթ ձևաչափերից բացի, կարող է ազդել միաժամանակ մի քանի տարածաշրջաններում և հակամարտություններում կողմերի համագործակցային փոխգործակցության վրա։
Ա) Տնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական ոլորտներում հարաբերությունների ժամանակավոր սառեցման հնարավորություն։ Մասնավորապես, նշված ոլորտներում Մոսկվան կարող է նվազեցնել հետաքրքրությունը կամ արհեստական խնդիրներ առաջացնել մասնավոր ոլորտում փոխհարաբերություններին(առևտուր, զբոսաշրջություն և այլն)։
Բ) Ուկրաինական ճգնաժամում, սիրիական հակամարտությունում, արցախյան հիմնախնդրում, հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիային արտոնված դերակատարման խոչընդոտում։ Մասնավորապես, նշված բոլոր հիմնախնդիրներում Մոսկվան կարող է զգալիորեն նվազեցնել Անկարայի մանևրի հնարավորությունները, որոնք վերջինին զիջվել էին Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում խնդիրներ հարուցելու կրեմլյան մարտավարության արդյունքում»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ