ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղվան Հովսեփյանն արգելել է խոսել իր առողջական վիճակի մասին, սակայն ստեղծված վիճակում լռելն անթույլատրելի է.Ղամբարյան 06/30/2022 13:56 | ԼՐԱՀՈՍ
Աղվան Հովսեփյանն իր փաստաբանական թիմին արգելել է բարձրաձայնել առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն, պարզապես հիմա այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ պարոն Հովսեփյանի արգելքներին ուշադրություն դարձնելն անթույլատրելի էր։ Այս մասին դատարանում հայտարարել է Ա. Հովսեփյանի փաստաբանական թիմի անդամ Արթուր Ղամբարյանը։ Հիշեցնենք, որ Ա. Հովսեփյանի մոտ ախտորոշվել է կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն, որի հիմքով փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
«Տեղեկացա, որ այս քրեական գործով կալանք տվող հայտնի դատավորներից մեկը՝ վատ համբավով, դատական ակտում նշել է, որ պարոն Հովսեփյանին կալանքի տակ պահելն արդարացված է նրանով, որ նախաքննությունն ավարտվել է և քրեական գործի նյութերին ծանոթանալով, նա կարող է ունենալ ակնհայտ հնարավորություններ՝ ճնշումներ գործադրել վարույթի մասնակիցների նկատմամբ։ Միշտ կարելի է զարմանալ մարդկանց և մասնագետների չիմացության վրա, բայց այդ զարմանքն էլ սահման ունի»,- նշեց Արթուր Ղամբարյանը՝ հիշեցնելով 1990-ականներին դատավորներից մեկի կայացրած ակտը, որով դատավորի ձևակերպումը, թե մարդուն կարելի է խոշտանգել, քանի ճշմարտությունը պետք է բացահայտվի, հետագայում ՄԻԵԴ-ում քննարկման առարկա է դարձվել։ Այսինքն՝ անձին իրավունք է տրվում նյութերին ծանոթանալու և այդ իրավունքը անձի համար առաջացնում է բացասական հետևանք, նա մնում է կալանքի տակ, իբրև վկաների նկատմամբ ճնշում կգործադրվի, ինչը, Ղամբարյանի գնահատմամբ, աներևակայելի է և վտանգն այն է, որ դա բողոքարկվել է Վերաքննիչ դատարան և Վերաքննիչ դատարանը հաստատել է այդ դիրքորոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել․ «Վճռաբեկ դատարանի այդ 6-7 հոգի նստած՝ գիտական կոչումները վրան խփած՝ բացառությամբ մեկի, որը հատուկ կարծիք է գրել, վարույթ չեն ընդունել, մնացել է նման դատական պրակտիկա»։
Ղամբարյանի խոսքով՝ այս ամբողջը մի շղթա է, եւ պետք է դիտարկել մեկ ամբողջական շղթայի մեջ։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Աղվան Հովսեփյանը նախկինում եղել է ՀՀ գլխավոր դատախազ , ՔԿ նախագահ, ինչը մեկնաբանվում է, թե կարող է ճնշում գործադրել անձանց նկատմամբ, Ղամբարյանը նշեց․«Երբ մենք այստեղ համակարգ ենք ստեղծում՝ այստեղ նստած սուբյեկտները՝ դատախազ, դատավոր, փաստաբան, համակարգեր ստեղծողները պետք է գիտակցեն, որ վաղը չէ մյուս օրը՝ համակարգն օգտագործվելու է իր դեմ։ Օրինակ, բարձր պաշտոններ զբաղեցնող անձը, օրինակ, ԲԴԽ բարձր պաշտոն զբաղեցնող անձը, որը հետագայում դառնում է մեղադրյալ, նշանակում է ավտոմատ մենք այդ մարդուն կտանենք կալանքի, քանի որ մենք այդ համակարագն ենք ստեղծել»։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ