Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Զարուհի Բաթոյանը փորձում է մեղքը բարդել վարչության պետի վրա «Հրապարակ» 06/29/2022   09:41  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունն ուսումնասիրել է եւ պարզել, որ 2020 թվականից հետո մանկատան նախկին սաներին պետական ծրագրով բնակարան ապահովելու ընթացքում եղել են չարաշահումներ։ Քեական գործ է հարուցվել «Պաշտոնեական անփութություն» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 315- րդ հոդվածի 1-ին մաս)։

Մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը 163 նախկին սանի պետք է բնակարան տրամադրվեր, սակայն, ըստ դատախազության տվյալների, այս 163 նախկին սաների թվում կան այնպիսիք, ովքեր օրենքով իրավունք չեն ունեցել բնակարան ստանալ։ Պետծրագրով նախատեսված է, որ նրանք, ովքեր մշտական բնակության նպատակով այլ բնակավայր են տեղափոխվել կամ 6 ամսից ավելի չեն բնակվել պետության տված բնակարաններում, կորցնում են պետության տրամադրած կացարանը։

 
Պարզվել է, որ ցուցակում ներառված անձանցից 1-ը մահացել է 2018 թվականին, 27 հոգի գտնվել է ՀՀ-ից դուրս, 47-ի բնակվելու փաստը կասկածի տակ է, 6 շահառու ունի սեփականության իրավունքով գրանցված գույք եւ այլն: Նշված խախտումների համար նախարարության ստորաբաժանումներից պատասխանատու է սոցիալական աջակցության վարչությունը, եւ այս մասին դատախազությունը հատուկ նշել է իր տարածած նյութում։

Հավանաբար, միտումն այն է, որ կարդացողը հանկարծ չկարծի, թե չարաշահումների պատասխանատուն այն ժամանակվա նախարար, այժմ նիկոլական պատգամավոր Զարուհի Բաթոյանն է։ Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2020 թվականին չարաշահումների համար «պատասխանատու» վարչության պետերը երկուսն են եղել՝ Սասուն Համբարձումյանը, որն աշխատել է 16.07.20-ից մինչեւ 16.03.21-ը եւ հեռացել է սեփական դիմումի համաձայն, եւ Աստղիկ Մինասյանը։ Նա այսօր էլ Ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետն է (սա վարչության լիարժեք անվանումն է)։

«Ձեր օրոք են եղել չարաշահումները, ի՞նչ կասեք»։ Մեր հարցին Աստղիկ Մինասյանը չցանկացավ պատասխանել՝ խորհուրդ տալով դիմել սոցապ խոսնակին։ Վերջինս էլ իր հերթին հորդորեց դիմել իրավապահներին։ Դատախազությունից էլ տեղեկացանք, որ գործով որեւէ կոնկրետ անձի առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Պաշտոնական խողովակներով տեղեկացանք նաեւ, որ մանկատան սաներին բնակարաններով ապահովելու հարցում չարաշահումները բացահայտել է Հաշվեքննիչ պալատը, արդյունքներն ուղարկել է նախարարություն, այնտեղ ուսումնասիրություն են կատարել ու արդյունքներն ուղարկել դատախազություն։ «Ուսումնասիրությունն այս տարի է արվել՝ նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա»,- ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Կոպիտ ասած՝ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը գործ է տվել նախկին նախարար Զարուհի Բաթոյանի վրա, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաթոյանն էլ իր ՖԲ էջում այնպես է արդարացել, կարծես թե կատարվածն իրեն չի վերաբերում, եւ ինքն ուղղակի զբոսանքի էր դուրս եկել։ «Մանկատան նախկին շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերով ապահովման ծրագիրը նախաձեռնեցինք 2019 թվականին, նախարարության խնայողությունների հաշվին, հենց որ դրա հնարավորությունն ունեցանք: Շուրջ 20 տարի պետության կողմից չկատարված, բայց խոստացված ծրագիրը կյանքի կոչելու հնարավորությունից, ցավոք, օգտվել են նաեւ նրանք, ում համար չարաշահման ոչ միայն իրավական, այլեւ բարոյական սահման չկա:

Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում ընդգրկվել են դրա իրավունքը չունեցող անձինք: ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել: Հույս ունեմ, որ բոլոր հանգամանքները կքննվեն եւ կպարզվեն, իսկ մեղավորները կպատժվեն: Սոցիալական ծրագրերի հաշվին չարաշահումների գնացողները պետք է նաեւ հանրային պարսավանքի ենթարկվեն: Իսկ ես ամեն ինչ կանեմ՝ օրենքով սահմանված կարգով քննությանն աջակցելու համար»,- գրել է պատգամավորը։

Փորձեցինք նրան հարցնել, թե արդյոք հարցաքննվե՞լ է եւ, առհասարակ, նայե՞լ է բնակարան ստացողների ցուցակը, բայց չկարողացանք` Բաթոյանը չի պատասխանում լրագրողների զանգերին ու նամակներին։ Փոխարենը հարցախեղդ արեցինք նախկին սոցապնախարար Արտեմ Սարգսյանին։

- Արդյո՞ք 20 տարի պետությունը խոստացել է, որ մանկատան սաներին ապահովելու է բնակարաններով, ու չի կատարել իր խոստումը, ինչպես գրում է Զարուհի Բաթոյանը։

- Սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրով, որն իրականացվեց, մենք 2018 թվականի համար արդեն ապահովել էինք, որպեսզի այդ ծրագրի շրջանակներում մանկատան նախկին շրջանավարտները ստանային իրենց բնակարանները, ու որ այդ բնակարաններն իրենցը դառնային։ Թե դրանից հետո ինչ ու ինչպես է իրականացվել, արդեն տեղյակ չեմ։

- Բայց եղե՞լ են խոստումներ` 20 տարի շարունակ խոստացել են ու չեն ապահովել բնակարանով։

- Ես չգիտեմ, թե ինչի մասին են իրենք խոսում, ես տեղյակ չեմ։

- Այն մարդկանց ցուցակները, որոնք պետք է ստանան բնակարան, նախարարը չի՞ ստուգում, ինչ բերում են` ստորագրո՞ւմ է։

- Հանձնաժողով է աշխատում, հանձնաժողովի կանոնակարգ է լինում, ես կարծում եմ, որ այդ շրջանակներում պետք է նայեն, թե ինչ իրավական ակտեր են գործել, ինչ պիտի անեին, ինչ չեն արել։ Հանուն արդարության պետք է նկատել, որ 20 տարվա խոստումները չկատարելու մասին պատգամավորի պնդումը նոնսենս է։ Նախկինում եւս մանկատան սաներն ապահովվել են բնակարաններով, մանկատան նախկին սաները բնակարանամուտներ էին տոնում, լավ, թե վատ, բայց նրանց համար շենքեր են կառուցվել, բնակարանները բարելավվել են։ Կյանքը զարուհիբաթոյանների օրոք չի սկսվել։ Չարաշահումներ, իհարկե, միշտ են եղել։ Մանկատների նախկին սաները հաճախ բողոքել են եւ այսօր էլ բողոքում են այն բանից, որ իրենց վատ պայմաններում են բնակեցնում, կիսաքանդ բնակարաններ են տալիս, որ շատերը բնակարանները վաճառում են ու կրկին մնում փողոցում։ Բայց չարաշահումներ կամ անփութություն, կամ աշխատելու անկարողություն ցույց տված ոչ մի նախարար տարիներ հետո հաթաթա չի տվել, թե կպատժի մեղավորներին` իր աշխատած շրջանում կատարված չարաշահումների համար»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 29․ 06.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:20 14/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆերհամայնքային փոխադրումների մրցույթների համար կսահմանվի հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության պարտադիր պահանջ
18:50 12/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱԺ քննիչ հանձնաժողովը լսել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի պարզաբանումները
11:27 03/12/2021  |  ՄեկնաբանությունԱրցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի. Բաթոյան
14:48 01/08/2021  |  ԼՐԱՀՈՍՕգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման ԱԺ պատգամավորի պարտականությունները. Բաթոյան
10:13 12/05/2021  |  ՄամուլԿդատապարտվի՞ Զարուհի Բաթոյանը․ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է զեկույց. «Իրավունք»
17:26 29/11/2020Զարուհի Բաթոյանի բնակարանի դռան մոտ սգո պսակ են դրել
15:02 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին, որոնք պատերազմի ընթացքում մեզ հետ էին.Զարուհի Բաթոյանի ուղերձը
14:41 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄեսրոպ Առաքելյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
19:52 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍԲաթոյանը Ջոնաթան Լաքոտին ներկայացրել է պատերազմի ընթացքում իրականացված աշխատանքները
09:35 30/10/2020  |  ՄամուլՊատերազմը՝ պատերազմ, պարգեւավճարը՝ պարգեւավճար. «Հրապարակ»

Արխիվ

[]