ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղավնո գյուղի բնակիչներն ու գյուղապետը գյուղից դուրս գալու մտադրություն չունեն. Մենք գիտենք մեր անելիքը․ Աղավնոյի գյուղապետ 06/29/2022 16:38 | ԼՐԱՀՈՍ
Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչներն ու գյուղապետը գյուղից դուրս գալու մտադրություն չունեն․ նման առաջարկ կամ քննարկում Արցախի իշխանությունների կողմից չի եղել, իսկ լինելու դեպքում անգամ՝ գյուղացիները գիտեն իրենց անելիքները։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։
«Հայաստանի վարչապետն ասել է, թե Արցախի իշխանությունները կզբաղվեն այդ հարցով (Աղավնոյի բնակիչների հարցերով,-խմբ), իսկ Արցախի իշխանությունները մինչև օրս ոչ մի ձևով չեն արձագանքել։ Ես Փաշինյանի կամ Ալիևի ցանկությունները կատարողը չեմ։ Մենք տեղում ենք, չենք պատրաստվում դուրս գալ։ Իսկ եթե կտրուկ քայլեր փորձեն անել, օրինակ՝ որոշեն տարհանել մեզ, արդեն նաև կոչով հանդես կգամ»,-ասաց գյուղապետը։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Աղավնոն և Բերձորը պետք է հանձնվեն Ադրբեջանին և հավելել․ «Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն»։
Այս հայտարարության հետ կապված՝ Աղավնոյի գյուղապետն արձանագրում է․ Նիկոլ Փաշինյանն Աղավնոյի ճակատագիրը չի կարող որոշել իր հայեցողությամբ, քանի որ նա դրա համար մանդատ չի ստացել։ Չավուշյանը շեշտում է՝ Աղավնոն հանձնել կնշանակի՝ 1․ կտրել Արցախի պորտալը և 2․ մեծ վտանգի տակ դնել Սյունիքը։
Վարչապետն ինքնուրույն որոշումներ է կայացնում ու, ցավոք, չունենք այն հասարակությունը, որ իրեն կհակադրվի, կասի՝ դու նման քայլեր անելու իրավունք չունես։ Հասարակությունը չպիտի հիասթափվի ձերբակալություններից ևս։ Եթե մենք այստեղ չենք հիասթափվում, չենք հանձնվում, ավելի հանգիստ պայմաներում ապրեղներն ի՞նչ իրավունքով պետք է հիասթափվեն»,-ընդգծում է Չավուշյանը։
Զիջողական քաղաքականության փոխարեն կորցրածը հետ բերելու վճռականություն և խիզախություն է ակնկալում տեսնել իշխանությունների կողմից Աղավնոյի գյուղապետը։ Ասում է՝ թող ասեն այս տարածքը պետք է ազատագրենք և կանենք դա։
Միևնույն ժամանակ, որոշակի անհանգստություն ունի Չավուշյանը, որ գուցե և տեղահանության ուղղությամբ կաշխատեն ներքին կարգով, ինչը 2020թ․ պատերազմի ընթացքում չի հաջողվել, բարեբախտաբար։
«Պատերազմի ժամանակ մեր ընտանիքներն այստեղ էին․ չէինք հանել, որ մենք դիրքում ավելի ամուր լինենք։ Բայց ծրագրավորած շատ վայրերից տեղահանեցին մարդկանց։ Ճիշտ է, հիմա կա որոշակի մտահոգություն, որ այստեղ կարող է ներքին կարգով նման բան անեն, բայց բնակիչները հիմա ավելի մարտական են։ Պատերազմի ընթացքում շատ բան սովորեցին, հասկացան, որ պետք չէ խառնվել իրար։ Երկու բառ էլ որ իրենք ասեն (նկատի ունի Արցախի իշխանություններին, -խմբ) , ժողովուրդը կհանգստանա»,-ասում է Անդրանիկ Չավուշյանն ու շեշտում՝ Հայաստանի վարչապետի անընդունելի հայտարարություններին Արցախից համապատասխան արձագանքը պետք է չուշանա։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ