ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք լինեիք՝ կփախչեի՞ք, 18 տարեկան երեխեքին մենակ կթողնեի՞ք․ տուժողի իրավահաջորդը՝ որպես վկա դատակոչված գնդապետին 06/29/2022 17:33 | Դատական ռեպորտաժներ
Երեխեքը եղել են շրջափակման, անելանելի վիճակում։ Երեխեքը չեն իմացել, թե ով է խփողը՝ հայը, թե թուրքը։ Զինծառայողներից մեկը զոհվելուց առաջ ասել է՝ հայ ենք, մի խփեք։ Այս մասին Իշխան Վահանյանի գործով դատական նիստում ասաց որպես վկա դատակոչված Արսեն Ղուկասյանը, որի եղբորորդին առ այս պահը համարվում է անհետ կորած։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկել է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։ Գործը գտնվում է վկաների հարցաքննության փուլում։
Մինչ դատական նիստի մեկնարկը՝ դահլիճում գտնվող ծնողներից մեկը փորձեց հարցեր ուղղել ամբաստանյալին, իրավիճակը լարվեց, ինչի արդյունքում ամբաստանյալին կարճ ժամանակով հեռացրին դահլիճից, վերջինս բերվեց՝ նիստի մեկնարկից անմիջապես առաջ։
Դատակոչված վկաներից առաջինը ցուցմունք տվեց Արսեն Ղուկասյանը, որի եղբորորդին առ այս պահը համարվում է անհայտ կորած և պատերազմի օրերին ծառայել է Վահանյանի հրամանատարության ներքո։ Արսեն Ղուկասյանը նախաքննության ընթացքում ներկայացրել է ձայնագրությունը՝ իր անհայտ կորած եղբորորդու վերջին՝ հոկտեմբերի 10-ի հեռախոսազանգից, որտեղ զինծառայողը պատմել է, որ հայտնվել են շրջափակման մեջ, անելանելի իրավիճակում են,չեն ունեցել կապի միջոց, միակ տարբերակը կապի՝ եղել է հեռախոսը, որով կապվել են իր հետ, որպեսի միջոցներ ձեռնարկի։ Ղուկասյանի խոսքով՝ արել է հնարավորը, բայց ոչինչ չի եղել, քանի որ իրենք եղել են առանց վերադասի, իսկ դասակի հրամանատարը դիպուկահարի կրակոցից զոհվել է՝ հեռախոսազանգից կես ժամ անց, երեխեքը մնացել են առանց հրամանատար։
Արսեն Ղուկասյանը պատմեց, որ հեռախոսազանգից անմիջապես հետ դիմել է Գորիսի ՌՈ, զանգել իր հորեղբորորդուն, որը ծառայում է ԱԱԾ սահմանապահ զորքերում, վերջինս զանգել է, ուղղություն ցույց տվել տղաներին, որ կարողանան ճեղքել շրջափակումը։ Նրա փոխանցմամբ՝ շրջափակման մեջ հայտնված են եղել 13 հոգի, 11-ը՝ ողջ դուրս են եկել, մեկը՝ Գևորգը, զոհվել է, նրա մարմինը նույնականացվել է, հուղարկավորվել, մյուսը՝ իր եղբորորդին է՝ Սարգիս Ղուկասյանը, որի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։
Ղուկասյանը վստահեցրեց, որ իր ստացած տեղեկությունները զինծառայողներից են, նրանց ասելով՝ ամբաստանյալը թողել փախել է՝ պատճառաբանելով, թե վիրավոր է, սակայն Ղուկասյանը պնդում է, որ այդ պահին նա ընդհանրապես չի վիրավորվել, ընդամենը քչփորել է ավելի վաղ ստացած վերքը։ Դա հիմնավորելու համար Ղուկասյանը նշեց, որ առկա է լուսանկար, որտեղ երևում է Վահանյանի նստած դիրքը, ինչից պարզ է դառնում, որ վերջինս արդեն վիրավոր էր՝ լուսանկարման պահին։
Ղուկասյանը պատմեց թշնամական դիվերսիոն ներթափանցման մասին, եղել են թուրքեր՝ հայերի համազգեստով, նշեց՝ շրջափակման մեջ հայտնված զինծառայողները չեն իմացել՝ հայը որն է, թուրքը՝ որը․ « Գևորգը, որը զոհվել է, հայհոյանքով ասել է՝ հայ ենք, մի խփեք»։
Դատակոչված հաջորդ վկան ԳՇ ներկայացուցիչ, գնդապետ Նորայր Կարապետյանն է, որը ներկայացրեց մարտի պայմաններում, պաշտպանություն իրականացնելու ժամանակ զորքի ղեկավարման, սպայի գործողությունների, տարհանման կարգը։
Պատասխանելով տուժողի իրավահաջորդի՝ Գ․ Ղազարյանի հարցադրումներին, թե պատերազմի ժամանակ թեթև վիրավորման դեպքում հրամանատարը կարո՞ղ է միայնակ թողնել զինծառայողներին, թողնել հեռանալ․ «Դուք լինեիք՝ կփախչեի՞ք, 18 տարեկան երեխեքին մենակ կթողնեի՞ք»։
Նախագահող դատավորը վերաձևակերպեց հարցը՝ թեթև վիրավորման դեպքում գումարտակի հրամանատարը բուժումը պետք է շարունակի տեղում, թե՝ հիվանդանոցում, ինչին ի պատասխան գնդապետ Կարապետյանը նշեց, որ ցանկացած դեպքում, եթե հրամանատարն ունակ է ղեկավարելու մարտը, ստորաբաժանումը՝ պետք է վարի մարտը։
Ղազարյանը հարց ուղղեց՝ զիվորական երդում չտված 18 տարեկան երեխեքին, որոնք չեն տիրապետում զենքից օգտվելու կանոններին․ նորակոչիկներին արդյո՞ք կարող են տանել առաջնագիծ, վկան, սակայն, հոդաբաշխ պատասխան չտվեց, նշեց՝ պատասխանել չի կարող, ինչն առաջացրեց նիստերի դահլիճում գտնվող ծնողների վրդովմունքը, նրանք նշեցին՝ գեներալ մարդը այդ հարցին պետք է պատասխանի։ Հաջորդ հարցը վերաբերում էր հայտարարված պատերազմական դրության ժամանակ հարազատ եղբայրների միաժամանակ նույն մարտական գործողությունների մասնակցության արգելքի մասին, ծնողի խոսքով՝ որ մի տան ճրագից երկու լույս միանգամից չմարի, սակայն այս առնչությամբ ևս հստակ պատասխան չտրվեց։
Պատասխանելով տուժողի իրավահաջորդներից մեկի հարցին՝ կապված նահանջի որոշման կայացման հետ, մասնավորապես, եթե կապի միջոց չկա, զինծառայողներին որպես մսաղաց չթողնելու համար, նահանջի որոշումը գումարտակի հրամանատարը կարող է կայացնել, թե ոչ, ինչին ի պատասխան վկան նշեց, որ պետք է գնահատվի իրավիճակը՝ մարտի համար, անհրաժեշտության դեպքում՝ այո, պետք է կայացնի։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս պահին այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից