ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքե՞ր են բնակվում Բերձորում և Աղավնոյում, որոնց անխուսափելիորեն սպասվում է հերթական բռնագաղթը. Դանիելյան 06/29/2022 11:14 | Մեկնաբանություն
Ովքե՞ր են բնակվում Բերձորում և Աղավնոյում, որոնց անխուսափելիորեն սպասվում է հերթական բռնագաղթը: Հերթական, որովհետև Արցախի այդ բնակավայրերում հիմնականում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ, որոնք ունեն նաև Ադրբեջանի քաղաքացիություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Ընդ որում, 1989-92 թթ., լինելով ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ, ի պաշտոնե ինքս եմ որոշակի մասնակցություն ունեցել փախստականների բնակեցման գործընթացին:
Հիմա, ինչպե՞ս կարելի է շրջանցել միջազգային իրավունքի տարրական նորմերը և իրավական ուժ չունեցող ինչ-որ միակողմանի պարտավորություններ հիշեցնող «հայտարարություն» կոչվածից (ի դեպ՝ սա չի վերաբերում ՌԴ-ին և Ադրբեջանին, քանզի իրենց սահմանադրությունների հիմքով դա իրավական ուժ ունի) բխեցնել այդ մարդկանց հերթական անգամ փախստական դառնալու պահանջ: Տարրական հարց. ի՞նչ կապ ունի Հայաստանը՝ Արցախի օրենսդրությամբ իր վարչատարածքային միավոր կազմող բնակավայրերից մարդկանց բռնությամբ տեղահանելու և Արցախի այլ վայրերում վերաբնակեցնելու ապօրինի նախաձեռնության հետ:
Հ.Գ. 1989 թ. գլխավոր դատախազ երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի հետ հրավիրված էինք Թբիլիսի, որտեղ խորհրդային պաշտոնյաները փորձում էին պարտադրել, որ մենք իբր միջոցներ ձեռնարկենք և վտարենք փախստականներին Քյարքիից: Մեր պատասխանն էր՝ դա ադրբեջանցիների տարածքն է, բնակիչներն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են, ուստի մենք որևէ իրավասություն չունենք և չենք էլ պատրաստվում միջամտելով աջակցել, և խնդիրը փակվեց, իսկ ադրբեջանցի կոլեգաների վիճակն էլ չնկարագրեմ:
Հ.Գ. Եթե ղեկավարվում եք հայտարարություն կոչվածով, ապա ղեկավարվեք ճշգրիտ, իսկ դրանում հստակ ամրագրված է. «Ներքին տեղահանված անձինք և ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ» (7-րդ կետ): Հիշե՛ք, այդ գրասենյակը, իր ներկայիս լոյալությամբ անգամ, երբեք թույլ չի տա մասնակիցը լինել այդ բնույթի ապօրինի գործընթացների ...»,- գրել է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ