ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թիվ մեկ խնդիրը, որն իմ ուշադրության կենտրոնում է լինելու միշտ, դա ուշացած արդարադատությունն է.Աննա Վարդապետյանի ելույթն ԱԺ-ում (տեսանյութ) 06/29/2022 11:42 | ԼՐԱՀՈՍ
ՔՊ-ն ԱԺ արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնապես ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
Նրա կենսագրությունը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանն իր ելույթում առանձնացրեց մի շարք խնդիրներ, որոնք տեսնում է դատական համակարգում:
Ըստ նրա՝ առաջին խնդիրը ուշացած արդարադատության է, որը մշտապես պահելու է իր ուշադրության կենտրոնում.
«Մենք ունենք անթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ֆորմալ առումով ճիշտ, բայց բովանդակային առումով ոչ լիարժեք, արդյունքում ունենում ենք ծանրացված վարույթներ, ծանրաբեռնվածություն, ահռելի քանակի հայցեր, բայց ունենում ենք հատվածային կամ շատ քիչ քանակով լուծված գործեր, որը հանգեցնում է նրան, որ մարդու մոտ ձևավորվում է անարդարության զգացողություն, թիվ մեկ խնդիրը, որը իմ ուշադրության կենտրոնում է լինելու միշտ, դա ուշացած արդարադատությունն է և պրոցեսների, այլ ոչ թե արդյունքի վրա կենտրոնացվածությունն է»,-ընդգծեց Գլխավոր Դատախազի թեկնածուն:
Վարդապետյանը նշեց, որ դատախազական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու միջոցով հնարավոր կլինի լուծել մինչդատական վարույթում առկա ձգձգումները:
«Մենք այլևս իրավունք չունենք գործի վերաբերյալ տեղեկություն ստանալ բացառապես վերբալ ապացույցներից կամ տուժողների բողոքներից, մենք, կարծես, ամբողջ քրեադատավարական մեխանիզմը ծանրացնում ենք տուժողի կամ վկայի ուսերին, ասում ենք՝ արի ցուցմունք տուր, լավագույն դեպքում առաջարկում ենք պաշտպանություն, բայց 21-րդ դարում, երբ մեր սոցիալական ողջ կենսագործունեությունը թողնում է փաստաթղթավորված հետքեր, պահանջել, որ անձը գա և ստանձնի բեռ՝ հանցագործության մասին մեզ հայտնելու համար, սա ժամանակավրեպ է, պետք է այս մոտեցումից ազատվել»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ վերբալ ապացույցները պետք է նվազեն քրեադատավարական մեխանիզմների մեջ՝ տեղը զիջելով փաստաթղթավորված գործունեությանը։
Հաջորդ խնդիրը, ըստ Վարդապետյանի, համագործակցված աշխատանքի պակասն է.
«Լինում են դեպքեր, երբ քննիչը և դատախազը իրար հետ չեն շփվում, սա վերածվում է մի երկար փաստաթղթաբանության՝ արդյունքում խոցելի վիճակի մեջ դնելով տուժողից,տուժողը ստիպված տեղապտույտի մեջ է ընկնում»,-ասաց Վարդապետյանը:
Գլխավոր դատախազի թեկնածուն նաև նշեց, որ կարևորում է , որպեսզի հովանավորչությունը մերժվի, քանի որ կոռուպցիան միայն կաշառքով չի դրսևորվում.
«Բացի այդ, պետք է այնպես անել, որ կանխարգելման մեխանիզմն աշխատի, այլ ոչ թե բանը հասնի քրգործ հարուցելուն, քանի որ այդ դեպքում «մաղով ջուր են կրում» պարզապես»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ–ը հրավիրած արտահերթ նիստում, որին մասնակցում են միայն իշխանական պատգամավորները, ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ