ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանն ու Մարսելն ընդլայնում են 30-ամյա գործակցության շրջանակը. հանդիսավոր արարողություն` Բորելի այգում 06/28/2022 13:31 | ԼՐԱՀՈՍ
Երևան-Մարսել բարեկամության և համագործակցության համաձայնագրի 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանի ուղեկցությամբ այցելել է Բորելի այգի:
Քաղաքապետարանից հայտնում են, որ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետը հանդես է եկել ելույթով: Շնորհակալություն հայտնելով հրավերի և Երևան-Մարսել գործակցության 30-ամյակը տոնելու համար՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ երկուստեք հարաբերությունների ողջ ընթացքը նշանավորվել է հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե այլ բնագավառներում:
«Ինձ համար մեծ պատիվ է այս օրը լինել մեր բարեկամների կողքին ու միասին նշել մեր հաջողված համագործակցության 30-րդ տարեդարձը: Երկկողմ կապերի հաստատման հենց սկզբից բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել, այդ թվում նաև եվրոպական ծրագրերի շրջանակներում՝ ի շահ մեր երկու բարեկամ քաղաքների բնակիչների: Համաճարակային և պատերազմական շրջանում, երբ դժվար ժամանկաշրջան էր մեզ բոլորիս համար, Մարսել քաղաքը Երևանի կողքին էր: Մարսելից մեծածավալ և խիստ անհրաժեշտ մարդասիրական բժշկական օգնություն ուղարկվեց Երևանի քաղաքապետարանի բուժհաստատություններին, որի համար շնորհակալություն ենք հայտնում: Շնորհակալություն եմ հայտնում նաև Մարսել քաղաքի կողմից քաղաքային խորհրդի նիստին ներկայացված Արցախի անկախության ճանաչման բանաձևի համար: Բազմիցս նշվել է և ես ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել, որ Ֆրանսիական քաղաքներից Մարսելն առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում. այն ֆրանսիական առաջին քաղաքն էր, որ ընդունեց Մեծ Եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցներին` նրանց համար դառնալով երկրորդ Հայրենիք»,- իր ելույթում նշել է Երևանի քաղաքապետը: Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի հետ կապերն էլ ավելի ամրապնդելն առանձնահատուկ նշանակություն ունի իրենց համար և համոզմունք հայտնել, որ առաջիկա տարիներին գործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ:
«Քաղաքապետի հետ մենք շատ հաճախ ենք արծարծում այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանին և, մասնավորապես, Երևանին, և այդ մոտեցումն ու ընկալումը արդեն իսկ արտացոլում են, թե որքան ենք մենք հետամուտ երկուստեք հարաբերությունների զարգացման գործում և որքանով է Երևանը մեր սրտում: Ակնհայտ է, որ այս գործակցությունը պետք է լինի շատ երկարատև, և, վստահ եմ, որ հաջորդ հանդիպումը կլինի Երևանում, երբ ես Մարսելի քաղաքապետի հետ կայցելեմ Երևան»,- նշել է Յանիք Օանիսյանը:
Երևանի քաղաքապետը զրուցել է նաև միջոցառմանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական այժմյան բարձր մակարդակի հարաբերություններում մեծ է նաև Ֆրանսիայի և, մասնավորապես, Մարսելի հայ համայնքի ներդրումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ