ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է 06/28/2022 20:34 | Հարցազրույց
Արցախը մայր Հայաստանին կապող, Բերձորով անցնող ռազմավարական նշանակության ճանապարհն այլընտրանքային ճանապարհով փոխարինելը բազմաթիվ հարցեր է առաջացնելու։ Ինչու է հայկական կողմը տվել իր համաձայնությունը՝ Ադրբեջանի կողմից առաջարկված երթուղու կառուցման համար, որի դեպքում հայկական բնակավայրերի ճակատագիրը դառնում է անորոշ, ինչպես նաեւ` ադրբեջանական կողմի հսկողության տակ անցնող Արցախի համար կենսական նշանակության ենթակառուցվածքները, կոմունիկացիաները ճակատագիրը։ «Փաստինֆո»-ն փորձել է պարզաբանումներ ստանալ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից։ Պատասխաններն ուղարկվել են գրավոր։
-Արցախի իշխանությունների հետ Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհի նախագիծը ե՞րբ է համաձայնեցվել։ Նոր ճանապարհի շահագործման դեպքում ի՞նչ սպասվում Աղավնո, Բերձոր, Ներքին Սուս բնակավայրերին ու նրանց բնակչությանը։
- Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ։
Արցախի իշխանությունները հնարավորություն են ունեցել կարծիք հայտնել ճանապարհի մասին՝ չշրջանցելով հայաբնակ մնացած բնակավայրերի թեման, որոնք նոր երթուղու գործարկման դեպքում և, եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուսական խաղաղապահների վերատեղակայումից հետո, կմնան անպաշտպան:
Ստեղծված պայմաններում, նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ բանակցելով, արվում է ամեն ինչ մեր քաղաքացիների կյանքի և իրավունքների պաշտպանության համար՝ ինչպես հիմա, այնպես էլ նոր երթուղու գործարկումից հետո:
- Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհի ո՞ր հատվածն է կառուցելու Արցախը․այդ ուղղությամբ աշխատանք տարվո՞ւմ է արդեն։
- Այո, Ադրբեջանը սկսել է ապագա ճանապարհի մի հատվածի շինարարությունը: Սակայն կան մի շարք չկարգավորված հարցեր և քննարկումները շարունակվում են: Արցախի հանրապետությունը դեռևս որևէ շինարարական աշխատանք չի իրականացնում:
- Բերձորով անցնող ճանապարհը հանձնելու դեպքում ինչպե՞ս է լուծվելու ենթակառուցվածքների հարցը։
- Արցախի իշխանությունը գործընկերների հետ և նրանց միջոցով քննարկում է բոլոր հնարավոր տարբերակները, որոնք թույլ կտան ապագայում լիարժեք ապահովել ԱՀ կենսագործունեության համար անհրաժեշտ կոմունիկացիաների և ավտոմայրուղու անվտանգ և անխափան աշխատանքը:
-Այլընտրանքային ճանապարհով անվտանգ ու անխափան երթևեկության երաշխիքները որո՞նք են և ո՞վ է տալիս դրանք։
-2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն նոր ճանապարհի շինարարության ավարտից հետո ՌԴ խաղաղապահները վերատեղակայվելու են՝ նոր երթուղին պաշտպանելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ