ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատի մարզի դատախազության կողմից հայտնաբերվել է հանցավոր ծագում ունեցող գույքի օրինականացման (փողերի լվացման) դեպք 06/28/2022 17:08 | Քրեական խրոնիկոն
Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթն իրականացնելու ընթացքում ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հայտնաբերվել են Մասիս քաքային համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու մասին փաստական տվյալներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության լրատվության բաժինը։
«Մասնավորապես պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավար Ս. Հ.-ն համայնքային սեփականություն հանդիսացող Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող, «Սիս» ՓԲԸ-ի նախկին վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված հողատարածքը իր և գործընկերոջ ընտանիքների սեփականությունը դարձնելու շահադիտական նպատակներով դեռևս 2007թ. դեկտեմբերի 27-ին համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել ընդհանուրը՝ 833.2 մ2 մակերեսով, 46.620.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով այդ շենքը նվիրատվությամբ ավագանու անդամ, «Սիս» ՓԲԸ տնօրեն Ա. Բ.-ին հատկացնելու հարցը։ Ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավարը Ա. Բ.-ին ներկայացրել է որպես սոցիալապես անապահովի, ինչպես նաև պատճառաբանել, թե վերջինս, որպես «Սիս» ՓԲԸ տնօրեն, քննարկվող շենքն օգտագործել է վերջին քսան տարիների ընթացքում։
Արդյունքում, նույն օրը ավագանու որոշմամբ վերը նշված վարչական շենքը նվիրատվությամբ հատկացվել է Ա. Բ.-ին: Այնուհետև, շենքը Ա. Բ.-ի անվամբ հաշվառելու համար համայնքի ղեկավարը 2008թ. փետրվարի 11-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեում գտնվող 385 մ2 մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Ա. Բ.-ին օտարելու հարցը, որը հաստատվել է ավագանու որոշմամբ: Արդյունքում` նշված շենքը և հողամասը գրանցվել է Ա.Բ.-ի անվամբ:
Դրանից ընդամենը 2 օր անց՝ 2008թ. փետրվարի 28-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ա.Բ.-ն համայնքի ղեկավարի պահանջով առուվաճառքի պայմանագրով նշված վարչական շենքն ու հողամասը չնչին` ընդամենը 1.000.000 ՀՀ դրամով վաճառել է վերջինիս խորհրդական Ռ. Ղ.-ին:
Ս. Հ.-ն նշված գույքը ձևականորեն թողել է Ռ.Ղ.-ի անվամբ մինչև 2017թ. նոյեմբերի 7-ը, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար։ Իսկ 2017թ նոյեմբերի 7-ին նրա հանձնարարությամբ Ռ.Ղ.-ն նշված շենքն իր հողամասով հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել է Ս. Հ.-ի որդուն և գործընկերոջ եղբոր դստերը: Այդ կերպ, Ս․Հ․-ին մի խումբ անձանց հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ օրինականացրել է նախկինում Մասիս քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող, սակայն ակնհայտ ապօրինի, հանցավոր եղանակով օտարված առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գույքը։
Նկատի ունենալով, որ հայտնաբերվել են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը փոխանցման եղանակով օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հատկանիշների մասին փաստական տվյալներ՝ հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրված ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և միացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ հարուցված և քննվող քրեական գործին:
Ի թիվս այլնի, դատախազը ցուցում է տվել նաև քննության առարկա դարձնել և քրեաիրավական գնահատականի արժանացնել Մասիս քաղաքային համայնքի ավագանու այն անդամների գործողությունները, ովքեր մասնակցել և կողմ են քվեարկել նշված անշարժ գույքը Ա. Բ.-ին օտարելու որոշումների կայացմանը։
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից