ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղի ունեցավ «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան» նվիրված քննարկում 06/27/2022 17:11 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան» նվիրված քննարկում: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը։
«Քննարկմանը մասնակցում էին Պետական կառավարման մարմինների, տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և շնորհակալություն հայտնելով ներկաներին ՝ նշեց, որ քննարկման առաջին մասում առաջարկում է կենտրոնանալ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգման դեպքերին, դրանք միջազգային իրավական գործընթացներին և կարևորապես խոշտանգում վերապրած անձանց ու նրանց ընտանիքներին պետության կողմից տրամադրվող աջակցության հարցերին։ Պաշտպանը շեշտեց, որ խոշտանգման զոհերին ու նրանց ընտանիքի անդամներին տրվող պետական աջակցությունը հիմնականում արձագանքող ու ինտուտիվ է՝ հիմնված չէ յուրաքանչյուրի խնդիրների ու կարիքների օբյեկտիվ ու մասնագիտական գնահատման վրա։
Նշված թեմայի շրջանակներում զեկույցով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը, ով ներկայացրել է 2020թ.-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի թույլ տրված խոշտանգումների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում մոնիտորինգի, փաստահավաք աշխատանքի արդյունքում արձանագրված դեպքերը և հետևությունները։ Ներկայացվել է նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ու շարունակվող խոշտանգումների, նվաստացումների, էթնիկ ու կրոնական հիմքով ատելությամբ պայմանավորված վատ վերաբերմունքի մասին հավաքագրված տվյալները։ Ներկայացվել է միջազգային հարթակներում Պաշտպանի աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքի ընթացքն ու խնդիրները։
Զեկույցով հանդես են եկել նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մանրամասնել են իրենց կազմակերպությունների կողմից կատարվող և կատարված աշխատանքները։ Քննարկվել են նաև գերությունից վերադարձող զինծառայողներին առանց հիմնավոր մասնագիտական գնահատականների, ծառայության ներգրավման, ինչպես նաև որոշ անձանց դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու խնդրին։
Քննարկման երկրորդ փուլում թեման վերաբերել է ՀՀ-ում խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի քննության և զոհերի աջակցության հետ կապված խնդիրներին:
Այս թեմայով մանրամասն զեկույցով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը,ով ներկայացրել է ՄԻՊ հաստատության հետևությունները, որոնք հիմնված են մշտադիտարկման արդյունքների վրա։
Առանձին զեկույցով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Խոշտանգում վերապրած անձանց հայկական վերականգնողական կենտրոնի ծրագրի ղեկավար Իզաբել Լևոնյանը:
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացրել է հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները և Պաշտպանի աշխատակազմի մասնագիտական վարչության հետ համագործակցության առաջարկ ներկայացրել։
Մասնակիցներն ընդունել են, որ ներպետական մակարդակում խոշտանգման զոհերի աջակցության իրականացումը պետության դրական պարտականությունն է, և որ ներկայում անկատար են ինստիտուցիոնալ արձագանքման մեխանիզմները։
Ամփոփելով տարբեր պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Պաշտպանի աշխատակազմի միջև համատեղ գործողությունների վերաբերյալ կոնկրետ պայմանավորովածություններ են ձեռք բերվել»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ