ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանի կողմից կեղծիք է արվել՝ Փաշինյանի վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու հիմքեր ստեղծելու համար 06/27/2022 18:24 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը դատական սանկցիա կիրառեց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի նկատմամբ՝ նկատողության տեսքով։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի նկատմամբ դատարանը որոշել է սանկցիա կիրառել՝ նիստի կարգը պարբերաբար խախտելու, մասնավորապես կողմի հայտարարությունն առանց դատարանի թույլտվության ընդհատելու համար։ Խնդիրն այն է, որ Հակոբ Մարտիրոսյանը պահանջել է դատախազներից ներկայացնել, վկայակոչել այն նորմը, որի հիման վրա որոշում է կայացվել՝ իր ներկայացրած հաղորդումը քննվող քրեական գործի կցելու մասին, սակայն, ըստ փաստաբանի, այդպես էլ որևէ նորմ չի վկայակոչվել, ինչի առնչությամբ Մարտիրոսյանը փորձում էր հայտարարությամբ հանդես գալ։ Կիրառված սանկցիայի վերաբերյալ առարկություններ ներկայացրեց Մարտիրոսյանը՝ նշելով, որ ինչ սանկցիա ուզում են՝ թող տան, ինքը նիստը խանգարելու ցանկություն չի ունեցել։
«Վաղուց սպասելի էր, որ այդպես էլ պետք է լիներ։ Դուք դատախազներին, ըստ էության, ասացիք խոսեն իրավական վերլուծության դաշտում։ Դատախազը, նպատակային անտեսելով Սահմանադրական դատարանի կարգավորումը, դատարանի հարցադրումն, անընդհատ խուսափելով ոչ մի նորմ չվկայակոչեց, այսինքն` հեքիաթային բաներ էին՝ այսպես, այսպես, լսողի համար էլ հասկանալի չէր։
Դատական նիստը խանգարեցի ու միացա ձեր նախկին ասածին ու խնդրեցի, որպեսզի օրենքը վկայակոչի։
Ինչ սանկցիա ուզում եք տվեք, կիրառեք, ես նպատակ չեմ ունեցել դատական նիստն ու նիստի կարգը խանգարելուն, ընդհակառակը, իմ գործողությունները միտված են եղել դատական նիստը ողջամիտ ժամկետում ավարտելուն, քննելուն ու շարունակելուն»,- հայտարարեց Հակոբ Մարտիրոսյանը։
Հայտարարություններից հետո դատարանը հնարավորություն ընձեռեց կողմերին՝ ներկայացնելու միջնորդություններ՝ լրացուցիչ, պատասխանների հիմքերը լրացնելու ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ, եթե առաջին ատյանի դատարանում դրանք ներկայացնելու հիմքեր օբյեկտիվորեն չեն եղել։
Հակոբ Մարտիրոսյանը միջնորդեց՝ պարզաբանումներ պահանջել առաջին ատյանի դատարանից՝ դատական ակտի վերլուծությունում առկա ձևակերպումների վերաբերյալ, մասնավորապես, ըստ կողմի, դատավոր Կարեն Ֆարխոյանը, մերժելով բողոքը, դատական ակտում, վկայակոչելով հանցագործության մասին հաղորդումը, անդրադարձել է հանգամանքների, փաստական տվյալների, որը վկայակոչված չի եղել բողոքում։
«Դատարանին հայտնում ենք, որ բողոքաբերներս այդպիսի փաստական տվյալներ չենք ներկայացրել, այն առերևույթ կեղծիք է, որը կատարվել է դատարանի կողմից՝ հանցագործության մասին հաղորդումը մերժելու համար հիմքեր ստեղծելու նպատակով»,- ասաց Մարտիրոսյանը։
Դատարանը մերժեց միջնորդությունը։
Հիշեցնենք, որ նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։
Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ