ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Խաչատուրյանը փորձարկվում է որպես ԲԴԽ նախագահ՞ 06/27/2022 22:05 | ԼՐԱՀՈՍ
Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ ԲԴԽ նախագահի պաշտոնում փորձարկվում է ԲԴԽ ամենաերիտասարդ անդամներից մեկը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայր Դավիթ Խաչատուրյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պաշտոնակատարի պաշտոնակատար է նշանակվել հենց Խաչատուրյանը։
ԲԴԽ-ն ավելի քան մեկ տարի է, ինչ նախագահ չունի։ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները 2021 թվականի ապրիլին կասեցվեցին, ինչից հետո պաշտոնավարումն ստանձնեց տարիքով ավագը՝ նույն ինքը՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ով շարունակեց այդ պաշտոնում պաշտոնավարել մինչեւ վերջերս, երբ նրա ակտիվ միջամտությամբ դադարեցվեցին Վարդազարյանի լիազորությունները։ Ձայնագրության սկանդայի կենտրոնում հայտնված Ջհանգիրյանը՝ հանրայինի եթերում Վարդազարյանի նկատմամբ ճնշումներն ըստ էության հաստատող հարցազրույցից հետո, հանկարծ որոշեց գնալ վիրահատության ու այդ ընթացքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին փոխարինող է նշանակել Դավիթ Խաչատուրյանին։ Այդպիսով՝ փաստացի ի ցույց դնելով, որ այս փուզում հենց այս թեկնածուն է առավել նախընտրելի գործող իշխանությունների համար։
Բացառված չէ, որ Ջհանգիրյանի հիվանդությունն օգտագործվում է ձայնագրության սկանդալը մոռացության մատնելու ու նրա պաշտոնանկությունը հնարավորինս թավշյա կազմակերպելու համար։
Այլ խոսքով՝ չի բացառվում, որ Ջհանգիրյանը շուտով կհեռանա ԲԴԽ-ից, այժմ էլ իր առաքելությունն է համարում հետնորդ նախապատրաստելը։
Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ արձակուրդի կամ գործուղման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա կողմից նշանակված Բարձրագույն դատական խորհրդի անդամը: Նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ ԲԴԽ նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամը:
Դավիթ Խաչատուրյանը նախագահի պարտականությունները կատարող է նշանակվել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ։ Ասել է թե՝ Ջհանգիրյանը իրեն փոխարինող տեսնում է Դավիթ Խաչատուրյանին, որին այս օրերին փորձություն է սպասվում, դրանից է կախված՝ վերջինս հետագայում կնշանակվի արդյոք խորհրդի նախագահ, թե ոչ։
Ի դեպ, նույն օրենսգրքի համաձայն՝ ԲԴԽ նախագահ է ընտրվում Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ;
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ