ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է մի քանի թեկնածուի.ԱԺ-ն քննարկել է ընտրության հարցը 06/27/2022 17:35 | ԼՐԱՀՈՍ
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Ռաֆիկի Գրիգորյանի, Կարեն Հովհաննեսի Թումանյանի եւ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի թեկնածությունները: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվության բաժինը։
«Խորհրդարանը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը քննարկել է հունիսի 27-ին հրավիրած արտահերթ նիստում:
ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ներկայացրել է Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի կենսագրական տվյալներն ու անցած ուղին:
Լիզա Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ խորհրդարանում դատավորների թեկնածուների ելույթները փաստում են պետության երեք իշխանությունների համագործակցությունը եւ ընդհանուր առաքելությունը` ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Թեկնածուն ներկայացրել է իր պատկերացումները, թե ինչպես պետք է համագործակցեն իշխանության երեք ճյուղերը եւ ինչպես պետք է Վճռաբեկ դատարանի դատավորը հադես գա եւ պատասխանատվություն կրի դատական իշխանության առջեւ դրված խնդիրների համար:
Մյուս թեկնածուն` Կարեն Թումանյանը, կարեւորել է արդար դատաքննության իրավունքի ապահովումը, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր անձի իր խախտված կամ ենթադրյալ խախտված իրավունքների վերաբերյալ վեճը բարձրացնել արդարադատության մարմնում: Թեկնածուի խոսքով: մինչեւ հեղափոխությունը մեր երկիրը գրեթե չի ունեցել դատական իշխանություն: «Արդարադատությունը պետք է լինի թափանցիկ, հասանելի, տեսանելի եւ անպայման վստահելի»,- ընդգծել է զեկուցողը: Կարեն Թումանյանը պատրաստակամություն է հայտնել իր գիտելիքները եւ փորձը ներդնել` ի շահ դատական իշխանության զարգացման:
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը նշել է, որ իր ելույթում ձեռնպահ կմնա դատարանների անկախության, դատական իշխանության կամ ընդհանրապես իրավական երեւույթների վերաբերյալ դասախոսության տպավորություն թողնող իրավական վերլուծություններ կատարելուց: Լիպարիտ Մելիքջանյանի խոսքով` ԲԴԽ-ն այս ընթացքում պատվով կատարել է այն առաքելությունը, որն իր առջեւ դրված է եղել օրենքով: «Կարող եմ փաստել, որ գեթ մեկ օր որեւէ իրավական ակտ չի ուշացել սահմանված ժամանակացույցից»,- ընդգծել է նա:
Թեկնածուն հավելել է, որ այս ընթացքում հետամուտ են եղել դատական բարեփոխումների իրականացմանը.,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ