ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ ձայնագրության հիման վրա ՔԿ-ն քրեական գործ չի հարուցել. Քաղաքական հովանավորչությունն ակներեւ է 06/27/2022 13:20 | ԼՐԱՀՈՍ
ՔԿ-ն ձգձգում է Գագիկ Ջհանգիրյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու, չարաշահելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, առանձի դրվագներով՝ սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը։ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից աղմկահարույց ձայնագրության հրապարակումից անցել է շուրջ 7 օր, իսկ ՔԿ-ն դեռ խուսափում է համարժեք իրավական քայլեր ձեռնարկել։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։
Դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
Մեկ շաբաթ անց՝ այսօր, ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեռևս նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ նյութերի նախապատրաստման շրջանակներում հունիսի 23-ին ՔԿ-ում բացատրություն է տվել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ըստ էության, որևէ լրացուցիչ տեղեկություն չհայտնելով։ Փորձել ենք ՔԿ-ից պարզել՝ արդյոք Ջհանգիրյանն արդեն բացատրություն տվել է, սակայն այս մասով հստակ տեղեկություն ստանալ չհաջողվեց։ Նկատենք, որ Ջհանգիրյանն այս պահին հիվանդանոցում է՝ վիրահատության, հետեւապես այս հիմքով նախաքննական մարմինը եւս կձգձգի նրա հարցաքննությունը։
Ամեն ինչ վկայում է սույն գործի նկատմամբ քաղաքական հովանավորչության մասին։ Համեմատության համար հարկ է նշել, որ, օրինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի վերաբերյալ տելեգրամյան ալիքներում տարածված՝ անհայտ աղբյուրից՝ ձայնագրության հիման վրա քրգործը հարուցվել է անմիջապես, Չարչյանին ձերբակալել են, ապա՝ ամիսներ շարունակ կալանքի տակ պահել։ Նույն իրավիճակն է նաև Ավետիք Չալաբյանի պարագայում, երբ ոմն Թոռնիկ Ալեյանի մասնակցությամբ տարածված ձայնագրության հիման վրա խուզարկություններ են իրականացրել Չալաբյանի բնակարանում, ձերբակալել և մինչ այժմ կալանքի տակ են պահում, ընդ որում, Ավետիք Չալաբյանն անգամ տեղեկացված չի եղել այդ ձայնագրության, նյութերի նախապատրաստման մասին, քանի որ իրավապահներն անգամ չէին հրավիրել բացատրություն տալու, այլ՝ անմիջապես «կացնային» եղանակով քրգործ էին հարուցել ու սահմանափակել վերջինիս իրավունքները։ Նախկին զինդատախազ, իսկ այսօր՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար և «Գռզո»-ի խնամի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ իրավիճակը այլ է, պատճառը թերեւս այն է, որ նրա բոլոր գործողություններն ուղղված են եղել՝ կանխելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր իշխանության գալը։ Ասել է թե՝ գործել է քաղաքական նպատակներով՝ Վարդազարյանին մեկուսացնելու ճանապարհով ԲԴԽ-ն դարձնելով քաղաքական գործիք։
Նկատենք, որ անգամ հանրայինի եթերում իր այսօր կոչված արդարացումները ներկայացնելիս Ջհանգիրյանը խոստովանել է, որ այդքան էլ հեշտ չէ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելը, ուստի փորձել է նրան «կուտ» տալ։ Այլ խոսքով՝ խոստովանել է ԲԴԽ նախագահի վրա ունեցած իր անօրինական միջամտությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ