ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միկա Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. պաշտպաններ 06/27/2022 13:51 | ԼՐԱՀՈՍ
Միքայել Բադալյանի գործն հարուցվել է ակնհայտ ապօրինի կերպով, սակայն ՀՀ դատախազությունը շարունակում է Միքայել Բադալյանին անօրինական ձեւով պահել կալանքի տակ։ Այս մասին նշված է Միքայել Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Ժիրայր Ղարագյոզյանի հայտարարությունում։
«Սույն գործի ապօրինությունը կայանում է հետեւյալում.
ՀՀ ԱԱԾ ԵրՔՎ ավագ օպեր լիազոր Պ․ Քոչարյանը 11․04․2022թ-ին կազմել է զեկուցագիր՝ ուղղված ՀՀ ԱԱԾ ԵրՔՎ պետ, գնդապես Ռ․Միքայելյանին, որով վերջինիցս թույլտվություն է խնդրել նախապատրաստել նյութեր Միքայել Բադալյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով ենթադրաբար արարք կատարելու վերաբերյալ։
Դրանից հետո՝ 20․04․2022 թվականին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ․Բալյանը բացառապես նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու ենթադրյալ հանցավոր արարքի վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում է կայացրել փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով թիվ 58213322 քրեական գործը հարուցելու մասին։ Այլ կերպ ասած՝ ՀՀ ԱԱԾ-ն առանց Միքայել Բադալյանի կողմից «Telegram» ծրագրային ապահովման իր կողմից շահագործվող «Mika Badalyan» անհատական էջում կատարած գրառման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով (ահաբեկչություն) նախատեսված հանցավոր արարքի կատարման առումով նյութեր նախապատրաստելու, առանց ստուգողական գործողություններ կատարելու, որոշել է, որ Միքայել Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։
Պարզ տրամաբանությունը և իրավական ողջամտությունը հուշում է, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հանցակազմի մասին խոսք լինել չէր կարող, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը «քրեական գործ հարուցելը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, կամ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ չէր հերքել Միքայել Բադալյանի հաղորդման մեջ նշված՝ նախապատրաստվող ահաբեկչության հանգամանքները, կամ չէր հաստատել դրանց անհիմն լինելը և ենթադրյալ հանցավորին չէր ազատել քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով։
Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելով ըստ էության Միքայել Բադալյանի կողմից «Telegram» ծրագրային ապահովման իր կողմից շահագործվող «Mika Badalyan» անհատական էջում կատարած գրառումը դիտել է ոչ թե որպես վերացական և ընդհանուր բնույթի դիմում, այլ դիտել է հենց որպես հանցագործության մասին հաղորդում, ինչն իր հերթին նշանակում է, որ ՀՀ ԱԱԾ-ն տվյալ պարագայում որպես վարույթն իրականացնող մարմին պետք է հանցագործության հաղորդման հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված ռեժիմով կայացներ համապատասխան որոշում /քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մեժելու կամ հաղորդումը ըստ ենթակայության ուղարկելու մասին/։ Սակայն պաշտպանության կողմը հարկ է համարում նշել, որ ոչ մի նմանատիպ որոշում քրեական գործի նյութերում առկա չէ։ Ավելին՝ նույնիսկ սույն գործով վարույթն իրականացնող մարմինը Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների քննության ժամանակ Դատարանին հայտնել է, որ ՀՀ ԱԱԾ-ն Միքայել Բադալյանի հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված ռեժիմով որոշում չի կայացրել:
Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ․Բալյանի 20.04.2022 թվականի «Քրեական գործ հարուցելու մասին» որոշումն անօրինական է այն հիմքով, որ, փաստորեն, բացակայել են քրեական գործ հարուցելու հիմքերը, սակայն ՀՀ ԱԱԾ քննիչը հարուցել է քրեական գործ, որը հետագայում նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ԾՀՔ բաժին։ Գտնում ենք, որ բոլոր դեպքերում, որպեսզի հնարավոր լինի դատողություն անել որևէ անձի կողմից նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու փաստով քրեական գործ հարուցելու հիմքի վերաբերյալ, առնվազն անհրաժեշտ է մինչ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելը, որևէ վերջնական որոշում (օրինակ, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այլն), որով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու փաստով քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը գնահատական տված կլինի անձի կողմից հայտնած տվյալներին՝ սուտ լինելու տեսանկյունից, ընդ որում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով: Այլ կերպ ասած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով քրեական գործ, այնուհետև քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու համար պետք է նվազագույն չափանիշներին բավարարող քննությամբ և պատշաճ ապացույցների համակցությամբ, իսկ սույն դեպքում նաև վերջնական որոշմամբ՝ առնվազն հերքվի անձի կողմից հաղորդման, բացատրության մեջ նշած ենթադրյալ հանցագործության մասին տեղեկությունները, հատկապես, եթե այդ անձը տվյալ դեպքում հանդիսացել է հանցագործության մասին հաղորդում տվող սուբյեկտը:
Պաշտպանության կողմը նկատի ունենալով, որ սույն քրեական գործը հարուցվել է օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներով, այսինքն՝ ապօրինի կերպով, միևնույն ժամանակ արձանագրում է, որ անօրինական են նաև այդ գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները՝ «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» հայեցակարգի տեսանկյունից և դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն չեն կարող սույն քրեական գործով դրվել Միքայել Բադալյանի մեղադրանքի հիմքում:
Նշվածի պայմաններում Միքայել Բադալյանը ոչ միայն պետք է կալանքից ազատ արձակվի, այլեւ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապանդումն արդարացման հիմքով պետք է դադարեցվի»,- նշված է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ