ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից 06/25/2022 19:58 | Վերլուծություններ
ԱՆԻՖ-ի Հայաստանի պետական հետաքրքրություններին ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար կազմում ներգրավված օտարերկրացի անդամները անհաղորդ են, եթե չասենք՝ մեկուսացված են ԱՆԻՖ-ին վստահված ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից։ Թերեւս հիմնական ասիչը Ավինյան է, խորհրդի միակ հայ անդամը։
Այսպես՝ ԱՆԻՖ-ը ՀՀ կառավարության ներքո գտնվող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ Տնօրենների խորհուրդն ունի երեք անդամ, որոնցից միայն մեկն է հայ՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մյուս երկուսը օտարերկրացիներ են՝ իտալացի ձեռնարկատեր Իսիդորո Լուչիոլան եւ ֆրանսիացի պետական, քաղաքական գործիչ Դոմինիկ Դը Վիլպենը։
ԱՆԻՖ-ն ունի նաեւ Ներդրումային կոմիտե, որի 3 անդամներից երկուսը, այդ թվում կոմիտեի նախագահը օտարերկրացի են։
Պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այս կառույցի առաքելությունն է բացահայտել, ընդլայնել, զարգացնել Հայաստանի ներդրումային և բիզնես հնարավորությունները։ Թե այս տարիների ընթացքում ինչպես են ընդլայնվել Հայաստանի ներդրումային հնարավորությունները, ավելի ճիշտ ում հնարավորություններն են իրականում ընդլայնվել՝ դեռ առիթ կունենանք անդրադառնալու, ներկայումս միայն նշենք, որ այս կառույցի հայ ղեկավարները օտարերկրացի անկախ անդամներին, կարծես թե, պահում են ինֆորմացիոն բլոկադայի մեջ։
2022 թվականի հունվարին կառավարության նիստում որոշվեց, որ քաղաքական կոռուպցիայի դրսեւորման արդյունքում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերով հավաստված կառավարության իրավունքները հավատարմագրային կառավարման է հանձնվում ԱՆԻՖ-ին։ Դատական տեղեկատվական համակարգի (datalex.am) կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ ԶՊՄԿ բաժնետեր «Զանգեզուր Մայնինգ» ՓԲԸ-ն ԶՊՄԿ-ի դեմ ունի հարուցված մի շարք դատական գործեր:
Ավելին, «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ դատարանը նաեւ վերացրել է բաժնետերերից մեկի հայցի հիման վրա ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վրա դրված արգելանքը հանելու որոշումը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի վերջերին՝ հաշվված ժամերի ընթացքում, դատարանն արգելանքից հանել էր բաժնետոմսերը, որոնք անմիջապես գնել էր Տրոցենկոն ու շտապել բաժնետոմսերի մի մասը նվիրել կառավարությանը։ «Նվիրատվության» պատճառների մասին կառավարությունն առ այսօր պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել, իսկ պայմանագիրն էլ գաղտնի է պահվում։
ՍԴ/1766/02/21 գործով ԶՊՄԿ բաժնետերը պահանջել է ԶՊՄԿ-ում աուդիտ անցկացնել, իսկ ՍԴ2/0700/02/21 գործով նույն բաժնետերը պահանջել է ԶՊՄԿ-ին տրամադրել տեղեկատվություն և փաստաթղթեր:
Նկատի ունենալով, որ ԱՆԻՖ-ը մասնակցում է ԶՊՄԿ-ի կառավարմանը՝ «Փաստինֆո»-ն փորձեց ԱՆԻֆ-ի տնօրենների խորհրդի իտալացի ու ֆրանսիացի անդամներից, ներդրումային կոմիտեի օտարերկրացի նախագահ Խալեդ ՀԵԼԻՈՈՒԻց ստանալ մի շարք վիճահարույց հարցերի պատասխաններ։ Պարզվեց դա այդքան էլ հեշտ բան չէ. ԱՆԻՖ-ը, լինելով ՀՀ պետական մարմին, չի գործում ՀՀ օրենսդրության շրջանակներում։
Մասնավորապես՝ կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, ԱՆԻՖ-ը գաղտնի է պահում Տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամների կոնտակտային տվյալները, անգամ մեր բանավոր հարցապնդմանն ի պատասխան չտրամադրվեցին ոչ նրանց գրասենյակների աշխատանքային հեռախոսահամարները, ոչ էլ էլեկտրոնային փոստի հասցեները, թեեւ դրանց տրամադրումը ոչ միայն չէր կարող մերժվել կամայական ու անհիմն մեկնաբանությամբ, այլեւ օրենքի համաձայն պարտավոր էին հրապարակել իրենց կայքում։
ԱՆԻՖ-ից առաջարկեցին հարցումներն ուղարկել իրենց՝ խոստանալով դրանք փոխանցել հասցեատերերին, մինչդեռ հասցեատերերից այդպես էլ պատասխան չստացանք, ինչից կարող ենք ենթադրել, որ նրանց այդպես էլ չեն փոխանցվել։
Իսկ ինչ հարցեր էինք խնդրել տնօրենների խորհրդի անդամներին ու ներդրումային կոմիտեի նախագահին՝ պատասխանել։ Դրանք են՝
Ինչու՞ է ԶՊՄԿ-ն մերժում բաժնետիրոջը, որպեսզի վերջինս իրականացնի ընկերությունում ստուգում: Արդյո՞ք սա պայմանավորված է տվյալ տեղեկատվություն պահանջող բաժնետիրոջ անձով (նրա կողմից բերված հայցերով) թե ոչ, կամ արդյո՞ք իրենք դիմել և/կամ նախաձեռնել են ստուգման կամ աուդիտի անցկացում և ԶՊՄԿ-ն Հայաստանի Հանրապետության էլ է մերժել ստուգման կամ աուդիտի անցկացումը, թե Հայաստանի Հանրապետությունը ունեցել է հնարավորություն ԶՊՄԿ-ում ստուգում կամ աուդիտ իրականացնել: Եթե նման դիմում չեք ներկայացրել, հաշվի առնելով վերջին ժամանակների բացահայտումները (մոտ 15 մլր դրամի վնասի փոխհատուցում ԶՄՊԿ-ի կառավարման մարմինների կողմից) արդյո՞ք նման անհրաժեշտություն չեք տեսնում, իսկ եթե իրականացրել եք ստուգում՝ ինչպիսի խախտումներ են հայտնաբերվել:
- ԶՊՄԿ երբևէ մերժել է Ձեզ որպես բաժնետիրոջ ներկայացուցչի կամ Հայաստանի Հանրապետությանը որպես բաժնետիրոջ տրամադրել որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ, բացառությամբ գաղտնիք հանդիսացող տեղեկությունների:
- ԶՊՄԿ-ն երբևէ մերժել կամ չի տրամադրել Ձեզ կամ Հայաստանի Հանրապետությանը որպես բաժնետիրոջ տեղեկատվություն կամ փաստաթուղթ, որը պարունակել է գաղտնիք, թե Ձեզ տրամադրվում է ցանկացած տեղեկատվություն և փաստաթուղթ, եթե այն նույնիսկ գաղտնիք է պարունակում:
- ԶՊՄԿ ո՞ր բաժնետերերն են/իրական շահառուներն են մասնակցության ընկերության կառավարմանը (օրինակ՝ նշանակված են գործադիր տնօրեն, ֆինանսական տնօրեն, խորհրդի նախագահ, խորհրդի անդամ, վարչության անդամներ և այլ):
- Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվել կամ առաջարկվել՝ հետագայում նշանակվելով ԶՊՄԿ կառավարման մարմիններում պաշտոնների, ի՞նչ փոխհատուցում են նրանք ստանում ԶՊՄԿ-ից կառավարման մարմիններում մասնակցության դիմաց:
- Հայաստանի Հանրապետությունը, որպես ԶՊՄԿ բաժնետեր ունի արդյո՞ք որևէ առավելություն այլ բաժնետերերի նկատմամբ, օրինակ՝ կառավարման կամ որոշումների վրա ուղղակի ազդելու իրավունք կամ հնարավորություն ի տարբերություն մյուս բաժնետերերի (որոշիչ ձայնի իրավունք կամ «վետո»֊ի իրավունք): Ինչպե՞ս եք օգտագործում այդ առավելությունը:
Գրավոր հարցման մեջ արձանագրել էինք, որ կան նաև քաղաքացիական գործեր, որոնցով «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ պահանջում է, որ անվավեր ճանաչվեն ԶՊՄԿ բաժնետոմսերի վաճառքը և նվիրատվությունը, ինչպես նաև պահանջում է, որ այդ բաժնետոմսերը անցնեն «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին նախապատվության իրավունքով: Այստեղ նույնպես հարցեր են առաջանում, որոնց պատասխանելու համար խնդրել էինք ստանալ հետևյալ տեղեկությունները․
1. ՈՒսումնասիրել եք արդյո՞ք կառավարվող բաժնետոմսերի՝ ՀՀ Սեփականություն, իսկ հետո ԱՆԻՖ-ի կառավարման հանձնելու գործընթացի օրինականությունը, կամ առնվազն պահանջել եք որևէ մեկից այդ մասով պարզաբանումներ
2. Ինչու՞ եք հավատարմագրային կառավարման ընդունել ԶՊՄԿ բաժնետոմս, եթե դրանց նկատմամբ կա վեճ․ չկա արդյո՞ք այստեղ հակասություն Ձեր քաղաքականության, ներքին ակտերի, այդ թվում՝ էթիկական ստանդարտների կամ կորպորատիվ կառավարման ստանդարտների, ներառյալ Ձեր անձնական, որպես ճանաչում ունեցող մասնագետի՝ համոզմունքների հետ: Արդյո՞ք գտնում եք, որ դատարանը չի ընդունի մի որոշում, որով Հայաստանի Հանրապետության անցած բաժնետոմսերը կարող են վերադարձվել ԶՊՄԿ կամ անցնել այլ բաժնետիրոջ: Եթե այո, հարց է առաջանում, արդյո՞ք մոտեցման հիմքում այն համոզմունք է, որ Կառավարությունը թույլ չի տալու դատարանին կայացնել Կառավարության դեմ որոշում:
3. Որքա՞ն է կազմում ներդրումների համար Ձեր կողմից տրամադրվող միջոցներում ԶՊՄԿ բաժնետոմսերից ստացված միջոցների տոկոսը և ընդհանուր արժեքը: Ինչպե՞ս եք պատրաստվում կառավարել ներդրումները, եթե ստիպված լինեք վերադարձնել բաժնետոմսերը կամ այն գումարները, որոնք ստացել եք այդ բաժնետոմսերով իրավունքները կառավարելիս:
4. Հնարավոր է արդյո՞ք արդյունավետ կառավարել մի ընկերություն, որտեղ բաժնետիրոջ և ընկերության ու այլ բաժնետերերի մեջ կա վեճ: Կարողանում եք արդյո՞ք նման պայմաններում ապահովել բաժնետերերի միջև հավասարությունը, թե մասնակից եք «կորպորատիվ պատերազմի» և կռվում եք որոշակի ճակատում: Արդյո՞ք սա համապատասխանում է այն քաղաքականությանը և նպատակներին, որին հետամուտ է Ձեր կազմակերպությունը:
Բացի այդ՝ խնդրել էինք նաեւ տնօրենների խորհրդի անդամներին, ներդրումային կոմիտեի նախագահին ու օտարերկրացի անդամին պատասխանել՝ անձամբ մասնակցե՞լ են ԶՊՄԿ բաժնետոմսերի հետ կապված որոշումների կայացմանը, օրինակ՝ արդյոք կողմ են քվեարկել վեճի առարկա գույք կառավարման ընդունելուն: Եթե չեն մասնակցել, հաշվի առնելով առկա հրապարակային տեղեկատվությունը, արդյո՞ք ձեռնարկել են միջոցառումներ՝ գործընթացի բարեվարքությունը ստուգելու համար, թե իրենց համար էական չի իրենց կողմից կառավարվող ընկերությունում առկա կոռուպցիոն հնարավոր գործընթացները, եթե այդ հարցերով որոշումներ անձամբ չեք ընդունել։
Հարցումներին ի պատասխան ԱՆԻՖ-ից ստացել ենք անստորագիր մի նամակ.«ԶՊՄԿ-ի վերաբերյալ Ձեր հարցադրումներին ի պատասխան, տեղեկացնում ենք, որ ԱՆԻՖ-ը, որպես փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ (ինչպես ցանկացած փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ) չի մասնակցում ընկերության, տվյալ դեպքում՝ ԶՊՄԿ-ի ամենօրյա կառավարման խնդիրների մեծ մասին: Ձեր հարցերի մեծ մասը, կարծում ենք, ուղղված են ընկերությանը։ Բաժնետերերի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով, և այդ մասով Ձեր կողմից ուղղված հարցադրումներին ի պատասխան կարող ենք հայտնել, որ բոլոր հարցերը, այդ թվում՝ տեղեկատվության հրապարակայնությունը կարգավորվում են օրենքի շրջանակներում»,- նշված է պատասխանում։
Մենք բոլոր հիմքերը ունենք ենթադրելու, որ հարցումները հասցեատերերին չեն հասել, տնօրինությունը որոշել է գրաքննել Տնօրենների խորհրդի եւ Ներդրումային կոմիտեի օտարերկրացի անդամներին ուղղված պաշտոնական նամակները՝ զերծ պահելով նրանց քաղաքական կոռուպցիոն գործարքի մանրամասներին տեղյակ լինելուց։ Ավելին, իրենց գործողությունների ապօրինությունը հասկացել են նաեւ ԱՆԻՖ-ում, ուստի ոչ ոք իր վրա չի վերցրել դրա տակ ստորագրելու բեռն ու խմբագրություն են ուղարկել անստորագիր նամակ։
Փաստացի՝ ԱՆԻՖ-ն օգտագործում է օտարերկրացիների անունը տարաբնույթ մութ գործարքները քողարկելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից