Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Եթե Դուք մտածեիք, որ իմ կողմից հանցանք է կատարվել, կդիմեիք իրավապահ մարմիններին. Դատախազը՝ նախկին զինդատախազին 06/27/2022   16:36  |  ԼՐԱՀՈՍ

Եթե իմ երկրի ղեկավարը կատարել է ենթադրյալ հանցագործություն, առերևույթ դավաճանություն, ապա իմ լեգիտիմ ակնկալիքն է իրավասու մարմնից, տվյալ պարագայում՝ դատախազությունից, երաշխավորեն քննությունը՝ պարզելու այդ անձն արդյո՞ք իրոք հանդիսանում է ենթադրյալ հանցագործություն կատարած անձ, թե՞ ոչ։ Այս մասին վերաքննիչ դատարանում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, շարունակվում է Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը։ Դատական նիստում բողոքի վերաբերյալ առարկությունները ներկայացրել են դատախազներ Արմեն Մուրադյանը և Արշակ Մարտիրոսյանը։ Դատախազ Արմեն Մուրադյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ քրեական գործը հարուցվել է ոչ միայն Մովսես Հակոբյանի հայտնած փաստերի, այլև՝ առհասարակ պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ, որոնց թվին է դասվել նաև ՀՀ վարչապետը։ Մուրադյանը նկատեց՝ դատախազը, ներկայացված հաղորդումն ուղարկելով ՀՔԾ, իսկ քննիչը՝ այն կցելով քրեական գործին և դարձնելով քննության առարկա, թույլ չեն տվել դատավարական իրավունքի որևէ խախտում։ Ընդ որում, Մուրադյանը նշեց, որ իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքաբեր կողմը ոչ Առաջին ատյանի դատարանում, ոչ Վերաքննիչ դատարանում՝ չի նշել, իսկ, եթե ընդունենք, որ պետք է նյութեր նախապատրաստվեին և հարուցվեր առանձին քրեական գործ, ապա այդ դեպքում բողոքաբեր կողմը պետք է ստանար հաղորդում ներկայացրած անձի իրավունքները, որը այս պարագայում էլ ունեն՝ նկատի ունենալով, որ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ։ Բացի այդ՝ դատախազը հռետորական հարց բարձրացրեց՝ ինչու առաջին ատյանի դատարանում բողոքի քննության ընթացքում ինչու՞ քննարկման առարկա չի դարձվել, թե ինչու զոհված զինծառայողները տուժող չեն ճանաչվել քրեական գործի շրջանակներում, ապա նշեց՝ Առաջին ատյանի դատարանում ծնողները նստած չեն եղել, դրա համար էլ՝ այդ հարցը չեք բարձրացրել։

Ինչ վերաբերում է բողոքաբեր կողմի, մասնավորապես, Հակոբ Մարտիրոսյանի հայտարարությանը, թե դատախազությունը հանցավոր անգործություն է ցուցաբերել, Մուրադյանը նշեց. «Արդեն երկրորդ անգամ նշում եք, որ իմ կողմից հանցանք է կատարվել։ Պարոն Մարտիրոսյան, ես չեմ կասկածում Ձեր մարդկային որակների և պրոֆեսիոնալիզմի վրա, եթե Դուք մտածեիք, որ իմ կողմից հանցանք է կատարվել, կդիմեիք իրավապահ մարմիններին»։
Դատախազ Արշակ Մարտիրոսյանը միացավ գործընկերոջ դիրքորոշմանը՝ նշելով, որ. տեսականորեն, եթե նույն դեպքի վերաբերյալ պարբերաբար, շարունակական հարուցվի քրեական գործ, ապա դա ոչ թե բովանդակային, այլ՝ ձևական պահանջի կատարման է տանում։
Պատասխանելով դատարանի հարցադրումներին, թե իրենց որ իրավունքն է խախտվել՝ Հակոբ Մարտիրոսյանը նշեց, որ, եթե հանցագործության մասին հաղորդում են տվել, լեգիտիմ ակնկալիք ունեն, որ հաղորդման վերաբերյալ քրեական հետապնդան մարմինը, եթե հանցագործության առիթն ու հիմքերն առկա են, պարտավոր է քրեական գործ հարուցել։

«Առաջին ատյան դատարանում, վերաքննիչ դատարանում ընդլայնված ներկայացել ենք, թե ինչումն է կայանում գլխավոր դատախազի անգործությունը։ Արդյո՞ք մեր հաղորդման հիման վրա օրենքից բխող որոշում է կայացվել»,- հռետորական հարց բարձրացրեց փաստաբանը։

Ըստ նրա՝ սույն բողոքով և սույն հանցագործության մասին հաղորդմամբ քննարկվում է մեկ հարց՝ արդյոք դատախազությունն իրավունք ուներ հանցագործության մասին հաղորդումը կցելու ինչ-որ մի գործի։

«Եթե իրավունքն ուներ, խնդրում եմ, ուրախ կլինեմ, մեղադրողներին հարց ուղղեք՝ վկայակոչել, թե որ օրենքով եք ուղարկել, որ կցեն այսինչ քրեական գործին։ Պատասխանատու հայտարարում ենք՝ քրեական դատավարության օրենսգիրքը նման կարգավորում չունի։ Եթե օրենքից բխող գործողություն չէ, ապա ՍԴ համապատասխան որոշման համաձայն անվիճարկելիորեն, աներկբա համարվում է անգործություն»,- ասաց փաստաբանը՝ դիմելով դատավորին։

Արծվիկ Մինասյանն էլ շարունակեց միտքը՝ նշելով, որ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, լեգիտիմ ակնկալիք ունի, որ երկրի ղեկավարը դավաճան չէ. «Եթե իմ երկրի ղեկավարը կատարել է ենթադրյալ հանցագործություն, առերևույթ դավաճանություն, իմ լեգիտիմ ակնկալիքն է, որպեսզի իրավասու մարմինը, անձը, տվյալ դեպքում քրեական վարույթ իրականացնողն ու քրեական վարույթ իրականացման համար կոնկրետ ցուցում տվող դատախազությունն ապահովեն, որպեսզի իմ այդ իրավունքի իրացման շրջանակներում երաշխավորեն՝ անձն արդյո՞ք հանդիսանում է ենթադրյալ հանցագործություն կատարած անձ, թե՞ ոչ։ Երկրորդ՝ դատարանն, ըստ քննության, հաստատի, արդարադատության կանոններին համաձայն, անձը մեղավո՞ր է այդ հանցագործությունը կատարելու մեջ, թե՞ ոչ։ Որովհետև սա պարզ հանցագործություն չէ, գրպանահատություն չէ։ Մենք խոսում ենք Հայաստանի քաղաքացու հիմնարար իրավունքներից մեկի՝ անվտանգ միջավայրում ապրելու մասին»։

Հիշեցնենք, որ նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:10 26/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը Զարեհ Սինանյանի հետ մեկնել է Ֆրանսիա
16:19 26/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆերդաշնակ համակարգը խաթարվեց. Զաքարյան
15:15 26/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱյդ մարդուն հարց տալ ու ակնկալել իրականության մոտ պատասխան կարող է լինել միայն այն դեպքում, երբ քրեականացված լինի պետական այրի սուտ խոսելը. Հակոբյան
13:27 26/06/2022  |  ԼՐԱՀՈՍՈ՞վ կհարգի այն իշխանությանը, որը մի մահճակալից մյուսն է վազում. Զաքարյան
12:34 26/06/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հորդորում ենք վարչապետ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային». հայտարարություն
11:44 26/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀենց այսպես էլ շղթան շուրջդ սեղմվելու է, մնաս միայնակ ու հեռացված. Բաբայանը՝ Փաշինյանին
11:00 26/06/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի առցանց ասուլիսը կկայանա վաղը. շուրջ 30 լրատվամիջոց հրաժարվել է ձևական հարցեր ուղղելուց
21:20 25/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ն դժգոհ է Փաշինյանից. Ընդդիմությունը կարող է կիրառել «Պլան Բ-»-ն (Տեսանյութ)
19:58 25/06/2022  |  ՎերլուծություններԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից
18:27 25/06/2022  |  ԼՐԱՀՈՍԽմբագիրները հայտարարությամբ են հանդես եկել. հրաժարվում են Փաշինյանին ձեւական հարցեր ուղղելուց

Արխիվ

[]