ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահանավանքն ապացույց է, որ տարածաշրջանում հայերն ապրել են այն ժամանակներից, երբ ադրբեջանցիները որպես ազգ անգամ գոյություն չեն ունեցել. Փարսյան 06/26/2022 14:14
Հունիսի 25–ին մեծ հանդիսավորությամբ նշվել է Կապանի գլխավոր սրբավայրի՝ Վահանավանք վանական համալիրի հիմնադրման 1111–ամյակը։ Տոնը խորհրդանշական էր նրանով, որ այսօր նշվել է նաև վանական համալիրի ուխտի օրը։ Վաղ առավոտյան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և հոգևորականների ուղեկցությամբ ուխտավորները ոտքով հաղթահարել են Վահանավանքի բարձունքն ու մասնակցել տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին։ Այն մատուցվել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը, «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Գևորգյանը, պատմաբան Գրիշա Սմբատյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը։
Ողջունելով ներկաներին համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն ասաց, որ կցանկանա խոսել Վահանավանքի առանձնահատուկ կարևորության մասին՝ որպես Սյունյաց, մասնավորապես Կապան աշխարհի պատմամշակութային կարևորագույն արժեքներից մեկի։ «Ակնհայտ է, որ ազգի ինքնության պահպանման և ամրապնդման գործում կարևոր են պատմամշակութային արժեքները, որոնք ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ։ Այդ ամենը մեզանում պահպանել են ազգայինը, որոնք էլ մեր ինքնության դրսևորման բովանդակությունն են։ Պահպանելով ազգային արժեքները ամրապնդում ենք մեր ինքնությունը, որից էլ բխում է հայկականությունը․ հայկականությունը Կապանում, հայկականությունը Սյունիքում։ Եվ այս համատեքստում ես շատ ուրախ եմ, որ ժառանգել ենք այսպիսի հարստություն, ինչպիսին Վահանավանքն է, որը վկայում է մեր տարածաշրջանի հայկական կենսագրության պատմական փաստի մասին»,-ասաց Փարսյանը։ Ըստ համայնքի ղեկավարի՝ թշնամին հաճախ է օգտագործում «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են» եզրույթը, այն ինչ Վահանավանքի վանական համալիրը այն վառ ապացույցներից է, որ այս տարածաշրջանը հնագույն քաղաքակրթության օջախ է, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպես ազգ անգամ գոյություն չեն ունեցել։
Վահանավանքը միջնադարյան վանական համալիր է։ Հիմնադրվել է Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահանի կողմից, որից էլ ստացել է իր անունը։ Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը պատմական ակնարկով լրացրեց հուշարձանի պատմությունը․«Վահանավանքի ծաղկունքի 2-րդ շրջանը սկսվում է Սյունյաց թագավորության ժամանակներում, մասանորապես 1046 թվականին , երբ Սմբատ 2-րդ Սյունյաց թագավորը, իր եղբայր Գրիգոր իշխանի հետ հիմնովին վերանորոգում է հուշարձանները,իսկ դրանից ժամանակներ հետո 1086-ին Շահանդուխտ թագուհին կառուցում է Սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցին»։
Մանուչարյանը հնագիտական արշավախմբի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ 1988-1989թվականներին, մասնակցել է Վահանավանքում կատարված պեղումներին։ «Արդեն խորհրդային միությունը գնում էր դեպի փլուզում։ Այդ ժամանակ տաճարն ու գավիթն էին վերականգնում, որը կիսատ մնաց»։ 2006-2009 թվականներին եւս իրականացվել են վերականգնման աշխատանքներ, որի արդյունքում ամբողջովին վերականգնվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրան կից գավիթը։ Սյունասրահը մասնակիորեն է վերականգնվել։
Տոնի առթիվ կատարվեց մատաղի հյուրասիրություն, տոնական օրը իրենց կատարումներով գեղեցկացրեցին «Գեղարդ» երգչախումբը, ազգային երգ ու պարով հանդես եկան Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ