Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ. քաղաքագետ 06/25/2022   14:09  |  Մեկնաբանություն

Երկրորդ աշխարհամարտի պարտությունից հետո Գերմանիան կորցրել էր բազմաթիվ տարածքներ, այդ թվում Քյոնիկսբերգն (այսօրվա Կալինինգրադը, ոչ ամբողջությամբ), Սուդեթները (հիմա Չեխիայում), Սիլեզիան (հիմա Լեհաստանում) և այլ տարածքներ, նաև նաև Գերմանիան էր երկու մասի բաժանվել: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.

«Գերմանացիների համար դա ցավոտ խնդիր էր: Անգամ լինելով պատերազմում արդյունքով կապիտուլյացիայի երթարկված ու օկուպացված (ըստ էության մինչ օրս) երկիր, գերմանացիները չէին հաշտվում այդ մտքի հետ ու Գերմանիան չէր ընդունում պատերազմի արդյունում ձևավորված տարածքներն, ինչը չէր հակասում երկբևեռ աշխարհի տրամաբանությանը, քանի որ Արևմուտքին պետք է այդ սահմաները չճանաչելու պատճառով տնտեսական սանկցիաների տակ պահել Սովետական Միությունը:

Սակայն 70-ականներին աշխարհը սկսվում է փոխվել և երկու բևեռները համագործակցության եզրեր են սկսում նախապատրաստել, որի համար պետք էր միմյանց սահմանները ճանաչել, առջին հերթին Գերմանիան պետք է ճանաչեր ետպատերազմյան սահմանները: Սկսվում է հելսինկյան գործընթացը, որի գլխավոր ճարտարապետներից էր Քիսինջերն (այն նույն Քիսինջերը, որը Դավոսյան հանդիպման ժամանակ առաջարկում էր կիսել Ուկրաինան) ու համագործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ: Այսինքը, նա առաջարկում էր անել նույնն, ինչն արվել էր ժամանակին Գերմանիայի հետ:

Ինչի էր պետք սահմանների ճանաչումը

Այդ գործում կենտրոնական դեր է կատարում Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանտը: Բրանտը սոցիալիստ էր, հիտլերյան Գերմանիայում եղել է սոցիալիստական ընդհատակում, հետո տարագրվել է Նորվեգիա ու Շվեդիա, ընդունել էր Նորվեգիայի քաղաքացիություն, սակայն պատերազմից հետո վերադարձել է Գերմանիա, դարձել սոցիալ-դեմոկրատակ կուսակցության ղեկավարներից մեկն, իսկ 1969-74 թթ. Գերմանիայի կանցլեր: Մի խոսքով: Վիլլի Բրանտը “խաղաղության դարաշրջանի” կողմնակից էր, ինչն այդ ժամանակ համընկնում էր կոլեկտիվ Արևմուտքի ու կոլեկտիվ Արևելքի շահերին:

Վիլլի Բրանտը “Նոր արևելյան քաղաքականության” հիմնադիրն էր, 1970-ին Սովետական Միության հետ ստորագրում է «գազ խողովակների դիմաց» պայմանագիրը, որով Գերմանիան գազի խողովակներ է տրամադրում Սովետական Միությանը, իսկ վերջինս գազամուղ է կառուցում դեպի Եվրոպա, որը տնտեսական զարգացման հնարավորություններ է ստեղծում:

1972-ին երկու Գերմանիաները միմյանց ճանաչում են, 1971-ին Բրանտը ստանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ այն բանից հետո, երբ 1970-ին Սովետական Միության վարչապետ Կոսիգինի հետ ստորագրում էր պայմանագիր, որով ճանաչում է ետպատերազմյան սահմանները: Ըստ էության Արևմուտքը նրան խրախուսում է կատարել իր կյանքի գլխավոր քայլը, ճանաչել ետպատերազմյան սահմաններն, ինչին գերմանացիները դեմ էին:

Եթե երկու բևեռներն, Արևմուտքն ու Արևելքը գնում էին փոխադարձ սահմանների ճանաչմանը, ապա ինչ "հերոսական" քայլի համար էին խրախուսում Բրանտին: Խրախուսում էին, որովհետև նա պետք է “կոտրեր” գերմանացիները դիմադրությունը, համարվելով «դավաճան» ու «հողատու»:

Իսկ թե ինչպես էին գերմանացիներին «կոտրում», դրա մասին քիչ հետո, սակայն նշենք, որ այդ «օպերացիայի» արդյունքում 1975-ն կնքվեց Հելսինկյան համաձայնագիրը, որով ճանաչվեցին ետպատերազմյան սահմանները, սկսեցին բնականոն տնտեսական հարաբերությունները երկու ճամբարների միջև, նաև կնքվեց մարդու իրավունքների մասին համաձայնագիրը, որի հիման վրա ստեղծվեց ԵԱՀԿ-ն:

Ոնց էին “կոտրում” գերմանացիներին

Հիմա գանք մեզ համար ամենահետաքրքիր հատվածին: Երկու բևեռները գնում էին մերձեցման ու դա տեղի էր ունենում ի հաշիվ գերմանացիների: Բրանտի ու Կասիգինի միջև կնքված համաձայնագիրը պետք է Գերմանիայի խորհրդարանը վավերացներ, ինչի համար անհրաժեշտ ձայներ չէր հավաքվում: Դրա համար գործի դրվեց պատգամավորների կաշառման գործընթացը: Ինչն է ամենահետաքրքիրը, որ կաշառման գործը դրված էր Արևելյան Գերմանիայ հատուկ Ծառայության՝ Շտազիի վրա, իսկ Սովետական Միության կողմից գործընթացը վերահսկում էր ԿԳԲ-ի գեներալ ու “մեր հայրենակից” Վյաչեսլավ Կևորկովը: Հայտնի է երկու պատգամավորների կաշառման գործընթացի մասին (մնացածների մասին պատմությունը լռում է), դրանք անհրաժեշտ վերջին ձայներն էին: Պատգամավորների մեկի տանից առգրավվում են50 000 գերմանական մարկ, սակայն կաշառքը վերջնականապես չի ապացուցվում, նաև ապացուցելու ցանկացողներ էլ առանձնապես չկային, որովհետև, կարելի է ասել, որ դա երկու բևեռների միասնական օպերացիան էր:
1974-ին ձերբակալվում է Վիլլի Բրանտի անձնական ռեֆերենց Գյուստավ Գիյոմը, որը նրա ու կոմունիստական ճամբարի միջև կապավորն էր, որի պատճառով նա հրաժարական է տալիս, սակայն գործն արված էր, բոլոր կողմերը գոհ էին: Գիյոմի ճակատակիրն էլ է բարեհաջող դասավորվում, նրան փոխանակում են Արևելյան Գերմանիայում ձերբակալված հակառակ ճամբարի գործակալի հետ: Որոշ ժամանակ անց գերմանացիները հաշտվում են կատարվածի հետ՝ իսկ ինչ պետք է անեին:

Հելսինկյան համաձայնագիրն ու “3+3” ձևաչափը

Այն, ինչ այսօր անում են Հայաստանի հետ, դա նույն ֆորմատն է, ուղղակի ռեգիոնալ ձևաչափով: Հայաստանի հաշվին Թուրքիան, Ռուսաստանը (հրավիրված է նաև Իրանը) միմյանց միջև համագործակցության ձևաչափ են ստեղծում և դա արվում է Հայաստանի հաշվին (այս դեպքում Արևմուտքը ճաշկերույթին հրավիրված չէ, չնայած նրան, որ նույնպես մեծ ներդրում ունի արցախյան պատերազմում, սակայն այդ ուղղությամբ շարունակում է ջանքեր գործադրել):
Նպատակն ու տեխնոլագիան նույն է, ուղղակի առանց վերամբարձ արժեքների մասին հիշատակման, ինչպիսին են մարդու իրավունքներ և այլն: Իսկ «հատուկ գործողության» մասնակիցների դերակատարման պահը թողնում եմ ձեր երևակայությանը, նաև ում, երբ, ինչի համար էին պատրաստում այդ գործի համար ու ով ինչ դեր է կատարել:

Հ.Գ. Անկձեղծ ասած, կողմերից մեկը պետք է զիջեր և ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում բուծվել էին բազմաթիվ խաղաղասեր պացիֆիստներ, կառուպցիայի դեմ պայքարի համար Հայրենիք զիջողներ, կոմպրոդորային բուրժուազիա, պետական կոռուպցիոներներ, կրիմինալ խորհրդարանականներ, իշխանությունից փայ ուզող կուսակցություններ, անհայրենիք ընդդիմադիրներ և նմանատիպ այլ երևույթներ: Բնականաբար, "կարծրատիպներից" հրաժարվելու համար Հայաստանում էր պարարտ հող ստեղծվել»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:08 23/06/2022  |  ՄեկնաբանությունԱյսօրվա մեր հիմնական խնդիրը նորից ազգ դառնալն է. քաղաքագետ
19:00 22/06/2022  |  ՔաղաքականՈչ նախկին են, ոչ ներկա, բայց քաղաքացիները չեն ընդունում. խնդիրը խորքային է. Դանիելյան (տեսանյութ)
18:58 22/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի հասարակությունը չի վստահում կուսակցություններին.ինչու. Ուղիղ
16:35 20/06/2022  |  ՄեկնաբանությունՀայկական Մորտիդոյի՝ ինքնաոչնչացման հաղթաքայլը. քաղաքագետ
20:20 17/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱրժեքները ստորադասական են աշխարքաղաքական շահերին, ինչը միամիտների համար է հայտնություն․ Ստեփան Դանիելյան
11:03 13/06/2022  |  ՄեկնաբանությունՏրամաբանական է թվում, որ Ադրբեջանի պահանջով է Ավետիք Չալաբյանը կալանավորվել.Ստեփան Դանիելյան
14:36 08/06/2022  |  ՄամուլԱրևմտյան քաղաքակրթությունը շարժվում է բանականությամբ, ուղղափառը՝ խղճով, մենք՝ բնազդներով. ներկայիս քաղաքական իրավիճակը վերլուծում է քաղաքագետը
12:06 03/06/2022  |  ՄեկնաբանությունՄի եղեք Նիկոլ. Ստեփան Դանիելյան
19:26 01/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱյն, ինչ կատարվում է Սիրիայում, մեզ պետք է ուղղակիորեն մտահոգի․ քաղաքագետ
16:38 30/05/2022  |  ԼՐԱՀՈՍ«Ալիևն է պահանջել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը չունենա Գլխավոր Շտաբի պետ». Ստեփան Դանիելյան

Արխիվ

[]