ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրայինից՝ հանրությանը. վտանգավոր ուղերձներ 06/24/2022 12:38 | Վերլուծություններ
Օրերս նախագահ Վահագն Խաչատուրյանը հանրայինի եթերում էր։ Պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Փորձենք առանձնացնել այդ տխրահռչակ հարցազրույցից մի քանի դրվագ: Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Արամ Հովհաննիսյանը.
«Պետրոս Ղազարյանը հարց է ուղղում նախագահին. «Ընդդիմությունը թեզ ունի, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք համաձա՞յն եք սրա հետ»: Սրան ի պատասխան նախագահը պատասխանում է, որ «պետք է ելնել իրականությունից» և որ պիտի մեզ համար «մանևրելու տեղ» թողնենք:
Եկեք արձանագրեք, որ ՀՀ նախագահը, Հանրային հեռուստաընկերության եթերում, որևէ կերպ չի կարողանում հայտարարել, որ իր հարյուր հազարավոր հայրենակիցներ՝ իր հետ նույն կապույտ անձնագիրը կրողներ, չեն ապրելու իրենց ոչնչացումը ազգային նպատակ հռչակած և մինչև ատամների ծայրը միլիտարիզացված Ադրբեջանի կազմում: Ի՞նչ մանևրելու մասին է խոսքը, պարոն նախագահ, երբ ձեր ադրբեջանցի գործընկերը ոչ միայն հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, նման հարց գոյություն չունի, այլև՝ արգելում է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ»անվանումը և հայտարարում, որ միջնորդները անելիք չունեն։ Ու՞մ ես ինչի տեղ դնում։
Իսկ հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի խոսակցության ձայնագրությունը, պատասխանում է, որ չի ուզում մեկնաբանել այդ դեպքը՝ հավելելով միայն, որ հաճելի դեպքերից չէ: Այսինքն՝ երկրի նախագահը բացարձակապես ոչ մի ասելիք չունի ԲԴԽ նախագահի կողմից սահմանդրությամբ արձանագրված՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների անջատ լինելու կարևորագույն դրույթի ջախջախման, իրավական բեսպրեդելի և ուղղակի խուլիգանական վարքագծի մասին: Գուցե, իր վաղեմի ընկերոջ և թիմակցի օրինակին հետևելով, նա նույնպես չի մեկնաբանում «հացի սեղանի շուրջ» խոսվածը:
Երբ Երևանում բազմահազարանոց ցույցեր էին, նախագահ Խաչատուրյան ձկան պես լուռ էր, ասելիք չուներ։ Հետո աշխատակազմը հայտարարեց, թե նախագահը ուշադիր հետևում է իրադարձություններին։ Երկրի ներքին կյանքը նախագահի համար ներկայացո՞ւմ է, ինչ է, որ ուշադիր հետևի։
Օրեր առաջ էլ մեր նախագահը գովաբանում և հիանում էր ներքին զորքերի և ոստիկանության պրոֆեսիոնալիզմով ու գործողություններով: Եկեք փաստենք, որ մարտի 1-ը և դրա «զոհ» լինելը իրենց քաղաքական բրենդը դարձրած քաղաքական թիմի կարկառուն անդամը հիանում է երիտասարդ աղջիկների ծեծով, տարեց մարդկանց ենիչերու դաժանությամբ «քացու տակ տվող» ոստիկաններով, հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում, խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակների կրակոցի արդյունքում տասնյակ ծանր վիրավորվածներ ունենալու փաստով և ոստիկանական անարխիայով:
Հարցազրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանն ասաց, որ պետք է, բացասական երևույթներից բացի, նաև խոսել իրենց իշխանության կատարած դրական գործերից: Ասելով, որ «30 տարի Հայաստանի փողոցները չեն ասֆալտապատվել, իսկ իրենք երեք տարում ասֆալտապատեցին»: Թարգմանաբար՝ ՀՀ նախագահը ՀՀ քաղաքացիններին առաջարկում է մոռանալ 5000 զոհերին, տասնյակ հազարավոր վիրավորներին, հազարավոր խեղված ընտանիքներին, ընկած Շուշին և պարզապես տապալված Արցախը և ուրախանալ ասֆալտապատված փողոցներով:
Հ.Գ. Վերջում կուզեմ մեկ հարց հղել երկրի թիվ մեկ ինտերվյուերին. ինչպե՞ս կարելի է ողջ հարցազրույցի ընթացքում չհարցնել Վահագն Խաչատուրյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը նրա կողմից հնչեցված «Իրականում մենք ցանկանում էինք ավելի վաղ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, և ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու, մենք այդ մասին զրուցել ենք նաև Սերգեյ Վիկտորովիչի հետ», մտքի մասին:
Ինչպե՞ս կարելի էր չհարցնել. վերջը ո՞վ խանգարեց, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարի։ Ալիևն ասում է՝ ես կողմ էի, Պուտինն ասում է՝ ես էլ, ՀՀ նախագահն ասում է, որ տեղյակ է դրա մասին ու շնորհակալություն հայտնում Պուտինին։ Բա լավ, ո՞վ խանգարեց, որ չստացվեց կանգնեցնել պատերազմը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել