ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թաեքվոնդոյի ֆեդերացիայում սկանդալ է հասունանում. Ֆեդերացիայի նախագահ է ընտրվել պետական բյուջեից 21 մլն դրամ ենթադրաբար յուրացրած անձը. Պահանջում են քրգործ հարուցել 06/24/2022 19:19 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայում խմորումները չեն դադարում՝ Ֆեդերացիայի նախագահի ընտրությունից հետո։ Ֆեդերացիայի նախագահության անդամներն ահազանգում են՝ ֆեդերացիայի նախկին ղեկավար անձանց և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի, վերջինիս ենթակայության տակ գտնվող մի շարք աշխատակիցների ենթադրյալ անօրինական գործողությունների մասին և պահանջում քրեական գործ հարուցել։ Ֆեդերացիայի նախագահության անդամ, փաստաբան Վրեժ Խաչիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն։
Նրա փոխանցմամբ՝ հունիսի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում համաժողով է հրավիրվել, որին, սահմանված կարգի համաձայն, պետք է մասնակցեին բոլոր մարզիչները, սակայն նախարարությունում ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել մարզիչներին, այդ թվում՝ վաստակավոր մարզիչին բարձրանալ շենք, հետագայում Խաչիկյանին պարզաբանել են, որ Ֆեդերացիայի նախկին փոխնախագահը՝ Վարդան Ղահրամանյանը։ Համաժողովի ընթացքում Ղահրամանյանը ընտրվել է ֆեդերացիայի նախագահ, իսկ Կարեն Գիլոյանը՝ պատվավոր նախագահ։ Ընդ որում՝ փաստաբանի դիտարկմամբ՝ նախարարությունն իր աշխատակիցների միջոցով իրավասու է և պարտավոր է միայն վերահսկել ֆեդերացիային պետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման գործընթացը, նախարարության աշխատակիցները, որպես պաշտոնատար անձիք, այդ թվում նաև փոխնախարար՝ Կարեն Գիլոյանը, որևէ իրավասություն չունեն խառնվել «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա» ՀԿ գործունեությանը, առավել ևս համաժողով կազմակերպել։ Այլ խոսքով՝ փաստաբանը գտնում է, որ համաժողովը հրավիրվել է ոչ լիազոր անձանց կողմից։ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու, լիազորություններն անցնելու վերաբերյալ հատկանիշներով։ Դիմում է ներկայացվել նաև պետական ռեգիստր՝ խնդրելով չգրանցել համաժողովի արդյունքներով ֆեդերացիայի ղեկավար կազմի փոփոխությունը, սակայն դեռևս պատասխան չի ստացվել։
Բացի այդ՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ Վարդան Ղահրամանյանը 2018թ-ից նախարարության կողմից անօրինական կերպով ստացել է 21 մլն դրամ։
«Եթե անձը ռեգիստրում գրանցված չէ, Ֆեդերացիայի նախագահ չէ, լիազորագիր չունի, ինչպե՞ս եք այդ գումարներն իրեն տրամադրում՝ 2017թ նախարարի որոշման խախտմամբ»,- նշեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ այդ հարցով դիմել են ԿԳՄՍ՝ պահանջելով փաստաթղթերի պատճենները՝ պարզելու, թե ինչ հիմքով են նրան տրամադրվում այդ գումարները։ Բացի այդ՝ դեռևս 2018թ հաղորդում է ներկայացվել Վարդան Ղահրամանյանի դեմ՝ ՀՀ պետ բյուջեից ֆեդերացիային տրված գումարների ենթադրյալ յուրացման, մարզիկներից գումար վերցնելու, ինչպես նաև հավաքականի երկրորդ գլխավոր մարզիչ և ընդհանրապես մարզիչ չլինելով Վարդան Ղահրամանյանի կողմից պետությունից պատվովճար ստանալու վերաբերյալ, ինչի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որն առ այս պահը քննվում է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ