ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի մինչեւ հուլիսի 1-ը. Էդգար Ղազարյան (տեսանյութ) 06/24/2022 17:44 | ԼՐԱՀՈՍ
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի մասին է, եւ ոչ թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Ըստ նրա՝ ներկայումս ստեղծվել է շատ վտանգավոր իրավիճակ ու փորձում են հանձնել Արցախը։
«Այժմ ավելի խոցելի վիճակում ենք հայտնվել, հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը փորձում է խաղաղ, առանց պատերազմի, որտեղ կարիք ունի նաեւ պատերազմով , այս խնդիրները լուծել եւ հայտարարել, որ այլեւս Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չունի»,- նշել է Ղազարյանը՝ ուշադրություն հրավիրելով Լաչինի միջանցքին որպես այլընտրանք Ադրբեջանի կողմից կառուցվող ճանապարհի վրա։
Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ նոր կառուցվող ճանապարհի երթուղու կառուցման պլանին նախ պետք է բոլոր կողմերը տային իրենց համաձայնությունը եւ հետո միայն տեղի ունենար կառուցումը։ «Եթե կողմերից մեկը չի տալիս իր համաձայնությունը, ապա այն չի կայանում, եւ շարունակում է գործել հին, հաստատված ճանապարհը։ Բայց, եթե կառուցվում է նոր ճանապարհը, ուրեմն Փաշինյանը տվել իր համաձայնությունը»,- հայտարարել է Ղազարյանը՝ նկատելով, որ նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձորի հայկական մի քանի գյուղեր ուղղակի կհայաթափվեն։
Էդգար Ղազարյանի փոխանցմամբ՝ թող ոչ ոք չմտածի, թե ադրբեջանցիներն իրենց փողերով հայերի համար ճանապարհ կկառուցեն. «Իրականում իրենք իրենց համար են ճանապարհ կառուցում, որով պիտի Ղարաբաղի հարավային հատվածով, Կոռնիձորով, Սիսիանի տարածքով միանան Նախիջեւանին, որից հետո կփակեն Գորիսի Տեղ գյուղից անցնող ճանապարհը, ռուսները այնտեղ այլեւս չեն լինի, այսինքն՝ վերահսկողություն չի լինի։ Այսպիսով՝ հարվածի տակ են հայտնվում Բերձոր քաղաքի բնակիչները եւ այդ ճանապարհին գտնվող մի քանի հայկական գյուղերի բնակիչներ։ Եթե վերահսկողությունը անցնում է Ադրբեջանին, այդ մարդիկ մնում են անպաշտպան»,- հայտարարել է Ղազարյանը։
Ըստ նրա՝ միակ փրկությունը Հայաստանի համար այն է, որ պետք է հրաժարվել այդ երկրորդ ճանապարհի գաղափարը ընդհանրապես քննարկելուց, եւ շարունակի պահպանել գոյություն ունեցող ճանապարհը, որը Հայաստանը Արցախին կապող միակ թելն է։
«Հարց է առաջանում, եթե պիտի Բերձորը շրջանցող ճանապարհ լինի, ապա ինչու չի շահագործվում Վարադենիսով Քարվաճառ ճանապարհը, որը կառուցվել է մեր բյուջեի միջոցներով։ Պարզից էլ պարզ է, որ ունենա լիարժեք վերահսկողություն։ Եթե իրենք հիմա, ասենք, հուլիսի 1-ին այնտեղ դնեն մի ադրբեջանական դրոշ, պիկապ, այսինքն՝ ցույց տան, որ իրենք փակում են, ապա Բերձորը կսկսի հայաթափվել , իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին այդ նույնը կսպառնա Ստեփանակերտին»,- ասել է Ղազարյանը՝ ընդգծելով Փաշինյանին մինչեւ հուլիսի 1-ը հեռացնելու կարեւորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ