ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ջհանգիրյանն ավելի լավ կաներ չխոսեր. ցանկանում էր որևէ կերպ տակից դուրս գալ, բայց տակից դուրս գալուն էլ, մանյովրին էլ ձև կա. Ալեքսանյան (տեսանյութ) 06/24/2022 21:49 | ԼՐԱՀՈՍ
Հրապարակված ձայնագրության մեջ արտացոլված խոսակցությունը որևէ տարակուսանք, զարմանք չառաջացրեց, որովհետև միշտ էլ իմացել եմ, որ մեր դատաիրավական համակարգում նման խայտառակ վիճակ է տիրում, հասարակությունն էլ չպետք է զարմանա։ Լսեցինք այն, ինչ օբյեկտիվ իրականության մեջ միշտ եղել է, ուղղակի այս անգամ դա լսեցինք բառացիորեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ Հանրային ՀԸ եթերում փորձել է պարզաբանումներ ներկայացնել՝ հայտարարելով, թե իբրև «կուտ է» տվել Վարդազարյանին, իսկ «իր վզին դրված» ասելով՝ նկատի է ունեցել իր ճիտին պարտքը, առաքելությունը ։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը զերծ մնաց գնահատականներ տալուց՝ ձայնագրության մեջ առկա խոսակցությանը։
«Այնտեղ այնպիսի բառամթերք է օգտագործվում, որը ես արժանի չեմ համարում որևէ կերպ մեկնաբանել՝ որպես մասնագետ, բայց ինձ համար, անկեղծ ասած, պարզ չդարձավ, թե, ի վերջո, Գագիկ Ջհանգիրյանի վզին ինչ էր դրած՝ նյութական աշխարհի առարկա, թե այլ բան, թե բոլորը միասին»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը, ապա, անդրադառնալով երեկ Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված պարզաբանումներին, թե դա իր ճիտին պարտքն է, նշեց, որ ավելի լավ կլիներ Ջհանգիրյանն ընդհանրապես որևէ բան չխոսեր, քան տար այն հարցազրույցը, որը տվել էր երեկ. «Ինձ համար նաև պարզ չդարձավ, ի վերջո, դա կտի սեղան էր, թե հացի սեղան էր, որովհետև հացի սեղան արտահայտությունն օգտագործել է նա, կուտ տալ արտահայտությունն օգտագործել է նա։ Այնպիսի պրիմիտիվ հայտարարություններ է արել պարոն Ջհանգիրյանը, որը, կրկնում եմ, ավելի լավ է՝ չասեր։ Տպավորություն է, որ Գագիկ Ջհանգիրյանն ընդամենը ցանկանում է որևէ կերպ տակից դուրս գալ, բայց տակից դուրս գալուն էլ, մանյովրին էլ ձև կա, այն ինչ ասում էր պարոն Ջհանգիրյանը՝ արժանի չեմ համարում նույնիսկ որևէ կերպ մեկնաբանելը»։
Ալեքսանյանի գնահատմամբ՝ ձայնագրությունում առնվազն երկու հանցագործության հատկանիշների տարրեր կան, պետք է պատշաճ քրեաիրավական գնահատական տրվի։
Նշենք, որ այս պահին ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվում՝ ձայնագրության հիման վրա, որի շրջանակներում Ռուբեն Վարդազարյանն արդեն բացատրություն է տվել։
Երեկ հարցազրույցի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, թե գործը պետք է բացառապես Հակակոռուպցիոն կոմիտեն քննի՝ ըստ քննչական ենթակայության և, որ դատախազությունը չէր կարող նյութերի նախապատրաստումը հանձնարարել ՔԿ-ին։ Այս հայտարարության առնչությամբ Ալեքսանյանը նշեց. «Ինչ վերաբերում է պարոն Ջհանգիրյանի այն հայտարարությանը, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է այս հարցով կոնկրետ զբաղվեր, ինչու՞, որովհետև Սասուն Խաչատրյա՞նն է հանդիսանում այդ կառույցի ղեկավարը։ Նա նման պնդում է անում՝ վստահ լինելով, որ Սասուն Խաչատրյանի պարագայում նյութեր նախապատրաստելու արդյունքում քրեական գործի հարուցումը կմերժվե՞ր»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ