ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի տնտեսությունը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած․ Աննախադեպ թանկ է սննդամթերքը․ Հռիփսիմե Ստամբուլյան 06/23/2022 19:19 | Տնտեսություն
Առաջնահերթ համարվող ոլորտներում, ինստիտուցիոնալ բնույթի բազմաթիվ խնդիրներից զատ, որոնց կամ չեն տրվում լուծումներ, կամ դրանք լինում են խիստ իրավիճակային, երբեմն՝ ժամանակավրեպ են կամ, պարզապես, ստանում են լուծման իմիտացիա, այսօր կանգնած ենք նաև իրավիճակային բազմաթիվ խնդիրների, ռիսկերի ու մարտահրավերների առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
«Դրանց մի մասն անշուշտ պայմանավորված են արտաքին գործոններով: Բայց դրանց մասին ահազանգել ենք բազմիցս՝ այդ խնդիրների ուղղությամբ ուշադրություն սևեռելու նպատակով: Մինչդեռ, կամ մնացել ենք ուղղակի անարձագանք, կամ` ներքաշվել մանիպուլյացիաների տիրույթ, որտեղ իշխանությունն, անխոս, անպարտելի է…
Մինչդեռ այս իրականությանը զուգահեռ` գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում տարատեսակ «ռեկորդային» ցուցանիշների հրապարակումներին, լսում «աննախադեպ» ձեռքբերումների մասին: Աննախադեպ աշխատատեղեր, չտեսնված եկամուտների հավաքագրում, գործազրկության մակարդակի նվազում… ու կարևոր չէ, որ գրեթե բոլոր ուղղություններով, որտեղ վիճակագրությունն աճ է գրանցում, ևս առավելապես արտաքին ազդեցություններն են գերակշռում:
Մինչդեռ ականջահաճո վիճակագրությանը զուգահեռ` բոլորս ապրում ենք այլ իրականությունում:
Մի իրականությունում, որտեղ՝
Աննախադեպ թանկ է սննդամթերքը. մայիսին գնաճը կազմել է 14,5 %: Միայն հացաբուլկեղենի գնաճն ավելին է, քան 15 %-ը, բանջարեղենի գները հատել են 50 %-ի սահմանը: Այս շարքը, թերևս, կարելի է շարունակել, բայց այս դառն իրականությանը բախվում ենք բոլորս, ամեն օր:
Մեզ համար, մեր երկրի տնտեսության համար կարևորագույն օղակը՝ արտադրողն ու արտահանողը, տևական ժամանակ է՝ գտնվում են անորոշությունների ներքո: Մի կողմից դրամ-դոլար փոխարժեքի ներկայիս պատկերն է, մյուս կողմից բեռնափոխադրումների խնդիրն էր, որը տևական ժամանակ ունեինք Լարսում և դեռ վերջնական հստակություն չունենք խնդրի լիարժեք լուծման վերաբերյալ։ Մինչդեռ այս ողջ ընթացքում գործնականում հայ արտահանողը տուժում է և շարունակում է վնասներ կրել: Միևնույն ժամանակ, չգիտես ինչու հասարակությունը ոչ մի կերպ չի շահում կայունացած դրամից….
Արձանագրված տնտեսական ակտիվության աճին զուգահեռ, մարդկանց եկամուտները չեն ավելանում:
Եվ որ ամենացավալին է, տնտեսության մինչ այժմ «չտեսնված» ցուցանիշների մասին խոսում են մի իրականությանը զուգահեռ, երբ տնտեսությանդ ու առհասարակ երկրիդ լինելիության հիմքը հանդիսացող անվտանգությունը խարխուլ է, եթե կարելի է առհասարակ համարել, որ կա: Ընդ որում, թե՛ սահմաններին, թե՛ դրանցից ներս…»,- գրել է Ստամբուլյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ