Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Շարժման շուրջ լայն համախմբում հնարավոր չէ ձևավորել քաղաքացուն խնդրելով, առավել եւս վիրավորելով. Ռուբեն Հակոբյանը՝ «Դիմադրությանը» 06/23/2022   12:21  |  Մեկնաբանություն

ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական բոյկոտը և փողոցի ակտիվ գործողությունները միջազգային կառույցներին ու նիկոլատերերին ի ցույց դրեցին, որ Հայաստանում առկա է քաղաքական և պետական կառավարման ճգնաժամ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։

««Դիմադրություն» շարժումը կարևոր նշանակություն ունեցավ հասարակության զգալի հատվածին պարտվածի և նվաստացածի ծանր հոգեվիճակից դուրս հանելու, ազգային ոգին հրապարակ բերելու և բազմահազար քաղաքացիների՝ ազգային օրակարգի շուրջ համախմբելու գործում։ Դա Շարժման, թերևս, ամենակարևոր և անուրանալի ձեռբերումն է։ 

«ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական բոյկոտը և փողոցի ակտիվ գործողությունները միջազգային համապատասխան կառույցներին ու նիկոլատերերին ի ցույց դրեցին, որ Հայաստանում առկա է քաղաքական և պետական կառավարման ճգնաժամ՝ ինչքան էլ նրանք փորձեն այն չտեսնելու տալ և գերլեգիտիմացնել իշխանություններին ու նրանց գործողությունները։

Պետք է արձանագրել նաև, որ Շարժումը մեծապես նպաստեց Սփյուռքում հակաիշխանական վերաբերմունքի հստակ առարկայացմանը։

Իհարկե, կան նաև այլ ձեռքբերումներ, որոնց տարբեր առիթներով անդրադարձել եմ, բայց այս դիտարկումներով ուզում եմ անդրադառնալ Շարժման գործողություններում տեղ գտած որոշ թերություններին ու բացթողումներին, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ, ակնկալելով, որ դրանք կարժանան Շարժումը ղեկավարողների ուշադրությանը։ Ի վերջո՝ Շարժման գլխավոր նպատակը Հայաստանը հակաազգային իշխանություններից ազատելն է։

1. Մայիսի 10-ի հանրահավաքից հետո ակնհայտ դարձավ, որ Շարժումը չունի քաղաքացու համար գաղափարաքաղաքական հասկանալի շեշտադրումներով գործողությունների հստակ ծրագիր, իսկ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»՝ քաղաքագիտական ու քաղաքական առումներով ակնհայտ խոցելիությամբ լոզունգները կարող են լինել իրական գործողությունների հետևանք և ոչ նպատակ, առավել ևս՝ ծրագիր։

2. Անհրաժեշտ է հասարակությանը ներկայացնել գործողությունների հասկանալի և հստակ ծրագիր, որտեղ քաղաքացին պետք է տեսնի իր ներկայության անհրաժեշտությունն ու գործողությունների դաշտը։ Ներկայացվածները չեն կարող դիտվել որպես realpolitik-ի չափորոշիչներով ու շեշտադրումներով հիմնավորված և համակողմանի մշակված այլընտրանքային ծրագիր։

3. Շարժման մեջ ընդգրկված ուժերը սկզբում հայտարարեցին, որ այն լինելու է համաժողովրդական, վերկուսակցական, հասարակության բոլոր հատվածները համախբելու միասնական հարթակ, ինչը, ցավոք, չիրականացվեց։ Չեմ ցանկանում նորից կրկնվի Հայրենիքի փրկության շարժման սխալները։
Կարծում եմ, քավության նոխազ փնտրելու և սեղանի տակից ոտքերով միմյանց խփելու փոխարեն պետք է ընդունել սխալներն ու համախոհաբար լուծումներ գտնել։

4. Այդպես էլ քաղաքացու համար անհայտ մնաց, թե ովքեր են հարթակում ղեկավարում Շարժումը, ինչ կենսագրություն և քաղաքական ստորագրություն ունեն... Ինչքան էլ անմնացորդ և ամբողջությամբ Իշխան Սաղաթելյանը նվիրված է Շարժմանը, իսկ դա, ի պատիվ Իշխանի, ակնհայտ է, այդուհանդերձ, չեմ կարծում, որ հրապարակայնորեն նրան նշանակել որպես Շարժման միակ ղեկավար և պատասխանատու՝ ազնիվ է ու ճիշտ։
Ղարաբաղյան շարժման ղեկավարներին հասարակությունը գիտեր անուն առ անուն և նրանց ակնհայտ վստահում էր, ինչը չափազանց կարևոր էր։ Պետք է օգտվել «Ղարաբաղ» կոմիտեի՝ թափանցիկ ու հրապարակային գործելաոճից։
Հարթակից մատուցվող պատկերը անհրաժեշտ չափով չի նպաստում Շարժման ժողովրդականացմանն ու ընդլայնմանը։

5. Ակնհայտ է, որ մերօրյա պետրոս գետադարձի հրաժարականը կարող է լինել միայն պարտադրանքով և դրան հասնելու համար պետք է ունենալ 60 և ավելի հազարանոց փողոց՝ գործողությունների հստակ ծրագրով։ Անիմաստ կլինի օգոստոսին ԱԺ-ում դնել նրա անվստահության հարցը, եթե այս պայմանները ապահովված չեն։ Այլապես դա կլինի մի նոր չարչրկված ջրբաժան՝ իր հետ հասարակությանը «սնելով» նոր հիասթափություններով։

6. Գագիկ Ջահանգիրյանի զրույցի գաղտնազերծումը բավարար է փաստելու Հայաստանում Սահմանադրության չգոյության մասին, ինչի եթերային գոյությունը համառորեն փորձում է պաշտպանել Շարժումը, հայտարարելով՝ իշխանափոխություն՝ միայն սահմանադրական նորմերի սահմաններում... Ո՞ր Սահմանադրության... Այն, որի վրա գործող իշխանությունն անենօրյա ռեժիմով ոտքերը սրբում և բռնաբարու՞մ է...

Նորից ուզում եմ հիշեցնել՝ ոչ թե պետությունն է Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունը՝ պետության...

7. Շարժման շուրջ հասարակական լայն համախմբում հնարավոր չէ ձևավորել քաղաքացուն խնդրելով, համոզելով, առավել ևս՝ նրան վիրավորելով՝ (ով մեզ հետ չի՝ նիկոլական է)։ Նրան պետք է սնել ոչ միայն տեսանելի և այլընտրանքային իրական ծրագրերով, այլ նաև այն իրականացվելիք գործողությունների հստակ ճանապարհային քարտեզով։
Պետք է հրաժարվել հոգնեցնող և անարդյունք հանրահավաքներից ու երթերից (օրինակ դրանցից մեկը՝ վերջինը)։

8. Շարժումը պետք է դիմի Հայաստանի և Արցախի հանրապետությունների բոլոր նախագահներին, վարչապետերին՝ առաջարկով, որպեսզի, մի կողմ դնելով իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, այս օրհասական պահին միասին հանդիպել ու քննարկել ստեղծված ծանրագույն վիճակը և ուղիներ գտնել՝ դե ֆակտո կայացած Արցախ պետությունն արյունածոր վերքի վերածած և Հայաստանի սուբյեկտայնությունը զրոյացրած իշխանություններին հեռացնելու հարցը։ Անկախ նախկին իշխանությունների կողմից թույլ տրված սխալներից ու բացթողումներից, նրանք մեր քաղաքացուն հանձնեցին պատերազմական վիճակում գտնվող պետության համար համեմատաբար անվտանգ, տարածաշրջանում ռազմական և քաղաքական լուրջ գործոն հանդիսացող արժանապատիվ պետություն, ինչն այսօր ինքնասպանվում և սրընթաց գլորվում է դեպի անդունդ։

Հարկավոր է օր առաջ կասեցնել այս պետականակործան ընթացքը»,-գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:59 18/06/2022  |  ՄեկնաբանությունԱկնհայտ է, որ պատերազմը չոքել է մեր սահմաններին.Հակոբյան
17:10 13/06/2022  |  ԼՐԱՀՈՍԼաո, արի խելք-խելքի տանք, մտածենք, թե ինչ անենք, ինչպես անենք, որ դուրս գանք այս ինքնասպան վիճակից. Ռուբեն Հակոբյանի ակնարկը՝ Լաո հավաքական կերպարին
11:17 03/06/2022  |  ԼՐԱՀՈՍ16.00 լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում.Ռուբեն Հակոբյան
12:21 26/05/2022  |  ՄեկնաբանությունՇարժման ղեկավարությունը պետք է որոշ խմբագրումներ կատարի և՛ հարթակի բովանդակության և՛ գործողությունների ընդհանուր ծրագրում․Ռուբեն Հակոբյան
19:59 13/05/2022  |  ՄեկնաբանությունԱվետիք Չալաբյանը կայացած, դրսում հայի լավագույն տեսակը ներկայացնող երիտասադ է, պետությունը իր մեջ կրող, մտահոգ՝ ստեղծված իրավիճակով.Գետինը մտնե՛ք՝ դահիճի ստրուկներ. Հակոբյան
17:42 08/05/2022  |  ԼՐԱՀՈՍ«Մի՛ մոռացեք, որ մեր հավաքական կերպարն է ծնել այս ազգադավ տականքին...»․ Ռուբեն Հակոբյան
18:25 02/05/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի միակ ռեսուրսը գազազած ոստիկանությունն է. Ռուբեն Հակոբյան
14:41 01/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ի, ոստիկանության եւ դատախազության ղեկավարները, կարծում եմ, չեն մոռացել, որ հավաքների մասնակիցներն կարող են գրավել Ռադիոտունը եւ մնալ անպատիժ. Ռուբեն Հակոբյան
21:26 30/04/2022  |  Մեկնաբանություն45-ի այս օրը, ապրիլի 30-ին, Հիտլերը բունկերում ինքնասպան եղավ, իսկ այս արյունռուշտը, չբավարարվելով հազարավոր զինվորների արյունով բունկերից գոռում էր՝ վրե՛ժ․ Հակոբյան
15:59 18/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱյս շարժումն այս իշխանության վերջի սկիզբն է․ Ռուբեն Հակոբյան

Արխիվ

[]