ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2022 թվականի մայիս ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ, ինչը բոլոր ժամանակների պատմական ռեկորդ է.Փաշինյան 06/23/2022 15:52 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության ասօրվա նիստում Վարչապետն անդրադարձել է աշխատաշուկայի ցուցանիշներին և նշել, որ 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ, ինչը բոլոր ժամանակների պատմական ռեկորդ է:
«2022 թվականի մայիսին 2021 թվականի համեմատ մեր աշխատատեղերը ավելի են 38 հազար 273-ով, կամ 6 տոկոսով, 2019 թվականի մայիսի համեմատ ավելի են 72 հազար 359-ով, կամ 12 տոկոսով, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով աշխատավարձի ֆոնդին՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ մայիսին այդ ֆոնդը կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի է 4 միլիարդ 531 դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 63 միլիարդ 369 դրամով.
«Այսինքն՝ աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև եկամտային հարկի ընդհանուր գումարին և նշել, որ այն մայիս ամսին կազմել է 32 միլիարդ 741 միլիոն դրամ, որը 2021 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 3 միլիարդ 811 միլիոն դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 8 միլիարդ 578 միլիոն դրամով: «Ես էլի ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականին եկամտային հարկի հավաքագրումը 2020 թվականի նկատմամբ ավելի է եղել 29 մլրդ դրամով, 2019 թվականի նկատմամբ 36 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նկատմամբ 97 մլրդ դրամով: Իրականում՝ 124 մլրդ դրամով: Բայց մենք մեր հաշվառման մեջ, գիտեք, որ եկամտային հարկի վերադարձի մեխանիզմ ունենք, մենք մեր հաշվառումների մեջ վերադարձը հաշվի չենք առնում»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ 2021 թվականին 32 մլրդ դրամ եկամտային հարկ է վերադարձվել:
Մեկ աշխատողի հաշվով՝ միջին ամսական աշխատավարձի առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն 2022 թ. մայիսին կազմել է 237 745 դրամ, որը 2021 թ. մայիսի նկատմամբ ավելի է 25 592 դրամով կամ 12 տոկսով.
«Սա շատ կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գնաճը: Այսինքն՝ աշխատող մարդու միջին աշխատավարձը 12 տոկսով աճել է: 2019 թ. նկատմամբ ավելի է 50667 դրամով կամ 27 տոկսով, իսկ 2018 թ. մայիսի նկատմամբ ավելի է 61 306 դրամով կամ 34.7 տոկոսով: Սրանք, կարծում եմ՝ շատ կարևոր ցուցանիշներ են և պետք է հույս ունենալ, որ աշխատատեղերի աճի այսպիսի տեմպը մենք կկարողանանք պահպանել: Դրա համար կան նախադրյալներ, մնում է, որ մենք հետևողական լինենք մեր ծրագրերի իրականացման գործում և դրանք ավելի որակյալ դարձնենք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից