ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անձին կալանքի տակ են պահել դատավոր Տիգրան Սիմոնյանի տված տեղեկանքի հիման վրա. Ապօրինության համար նախկին դատախազ-դատավորի հարցի քննարկումը ԲԴԽ-ն հետաձգեց 06/23/2022 17:41 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդության քննությունը հետաձգվեց։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից՝առանց պաշտպանության կողմին ծանուցելու դատական նիստ անցկացնելու, առանց անձին լսելու կալանքի տակ պահելու որոշում կայացնելու համար։ Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, անձը կալանավորված է եղել՝ տեղեկանքի հիման վրա, դատավոր Տիգրան Սիմոնյանը կալանավորման որոշումն ավելի քան 30 օր անց է տվել կողմերին, ինչի հետևանքով՝ անազատության մեջ գտնվող անձը զրկված է եղել դատական ակտը բողոքարկելու, իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ՝ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ խնդրելով հետաձգել այսօրվա նիստը՝ այն պատճառաբանությամբ, որ թե՛ ինքը, թե՛ Հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանն ունեն աշխատանքային ծանրաբեռնվածություն, հետևաբար, չեն կարող ներկայանալ դատական նիստին։ Դատավոր Տիգրան Սիմոնյանը հայտնեց, որ ինքը ևս նիստը հետաձգելու մասին միջնորդություն ունի, քանի որ Դատական դեպարտամենտից վիճակագրական տվյալներ է խնդրել, որոնք պատրաստվում է իր պաշտպանությունն իրականացնելու շրջանակում օգտագործել, և դեռևս չի ստացել դրանք:
«Այդ տվյալների բացակայությամբ իմ խոսքը մի փոքր այն չի լինի, այն հիմնավորվածությունը չէր ունենա։ Միայն այդ տեղեկատվության հիման վրա ես կարող եմ ապացուցված ձևով փաստել, որ սա թիրախավորված, ընդգծված , անձնական, գուցե և քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ կեղտոտ հետապնդում է»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հավելելով, որ պետք է պարզել, թե արդյոք իր նկատմամբ վարույթ հարուցող դատավորները չեն ուշացնում դատական ակտերը։
Հատկանշական է, որ դատավոր Տիգրան Սիմոնյանի պարագայում նմանաբնույթ դժգոհությունները շատ են համակարգում։ Մի շարք քրեական գործերով, այդ թվում՝ աղմկահարույց գործերով պաշտպաններն ահազանգում են, որ Տիգրան Սիմոնյանի կողմից դատական ակտերը՝ հատկապես կալանավորման որոշումները բավականին ուշ են տրվում կողմին։ Նման ահազանգ ամիսներ առաջ ներկայացրել էր նաև Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ փաստելով, որ տևական ժամանակ իր պաշտպանյալը կալանքի տակ է գտնվել՝ առանց դատարանի որոշման։
ԲԴԽ-ն, քննարկելով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը, որոշեց բավարարել այն և նիստը հետաձգել այլ հերթի, սակայն նիստի օր այս պահին չնշանակվեց, քանի որ դա պայմանավորված է, թե երբ Դատական դեպարտամենտը կտրամադրի պահանջվող տեղեկատվությունը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ