Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի

Առաջարկվում է ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում ներդնել տարբեր քվեաթերթիկներով կազմակերպվող մոդելը, ապահովել ուղիղ հեռարձակում. Հովակիմյանը ներկայացրել է ԸՕ-ում կատարվելիք փոփոխությունները 06/23/2022   17:08  |  ԼՐԱՀՈՍ

Օրենսդրական փաթեթը միտված է լուծելու Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներից հետո ի հայտ եկած խնդիրները: Այս մասին ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը հունիսի 23-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Քննարկվել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ներկայացնելով օրենսդրական նախաձեռնության հիմնական դրույթները` Վահագն Հովակիմյանը նշել է, որ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ մեկ ընդհանուր քվեաթերթիկով կազմակերպվող ընտրությունների ժամանակ անվավեր քվեաթերթիկների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան տարբեր քվեաթերթիկներով (Ազգային ժողովի ընտրությունների մոդելով) կազմակերպվող ընտրությունների դեպքում: Ուստի եւ, առաջարկվել է ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում ներդնել տարբեր քվեաթերթիկներով կազմակերպվող մոդելը: Առաջարկվել է նաեւ ՏԻՄ համամասնական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից ապահովել ուղիղ հեռարձակում:

Զեկուցողի խոսքով` համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցությունների նախընտրական հիմնադրամները մասնավոր բանկերում ձեւավորելու փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել նախընտրական հիմնադրամների կառավարման, ֆինանսական վերահսկողության, թափանցիկության ապահովման, ինչպես նաեւ օրենսդրության միատեսակ կիրառումն ապահովելու տեսանկյունից: Նախաձեռնությամբ առաջարկվում է նախընտրական հիմնադրամները բացել Կենտրոնական բանկում, ինչն էապես կդյուրացնի կուսակցությունների նախընտրական ֆինանսավորման կառավարման եւ կազմակերպման գործընթացները:

Ավագանիների առաջին նիստերի ընթացքում ծագող խնդիրները լուծելու համար առաջարկվել է կիրառել «ԱԺ առաջին նստաշրջանի ինստիտուտը». առաջին նստաշրջանում նիստի վարման իրավունքը կտրվի առավել քվե ստացած քաղաքական ուժին:

Ըստ Վահագն Հովակիմյանի` հրաժարվել են ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների համար նախատեսված շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից, ինչը պարունակում է չարաշահման մի շարք ռիսկեր: Այն կկիրառվի բացառապես քվեարկության օրը ձերբակալման վայրում գտնվող անձանց համար:

Նախաձեռնության մեկ այլ դրույթով էլ առաջարկվում է օրենսգրքի 42-րդ հոդվածը համապատասխանեցնել Սահմանադրության 195-րդ հոդվածին, այն է` չսահմանել լրացուցիչ պահանջներ ԿԸՀ անդամի թեկնածուի համար:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, կարեւորելով հանրային քննարկումը կարծիքների հավաքագրման տեսանկյունից, ներկայացրել է գործադիրի դիտարկումները: Նա անդրադարձել է Կառավարության կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպության ընտրության կարգի սահմանման անհրաժեշտությանը` հետագայում չարաշահումներից եւ շահարկումներից զերծ մնալու համար: Նա խնդրահարույց է համարել ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումն ու միաժամանակյա համացանցային հեռարձակումը` նշելով, որ բոլոր տեղամասերն ապահովված չեն համապատասխան տեխնիկայով եւ հնարավորություններով:

Անդրադառնալով գործադիրի դիտարկումներին` Վահագն Հովակիմյանը ներկայացրել է որոշ պարզաբանումներ տարբեր քվեաթերթիկների ինստիտուտի ներդրման, ընտրական տեղամասերի կահավորման, համատեղ դիտորդության հարցերի վերաբերյալ:

Պատասխանելով խորհրդարանական լսումներին մասնակցող քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին` Երանուհի Թումանյանցը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը խնդիրների գույքագրումն իրականացրել է թեմատիկ սկզբունքով` հիմք ընդունելով դիտորդական առաքելությունների ներկայացրած բոլոր կարծիքները, որոնք եղել են 2018 եւ 2021 թվականներին, այդ թվում` հավաքագրելով նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված կարծիքները: Գույքագրված խնդիրների տեխնիկական հավաքագրումը ներկայացվել է Կառավարությանը: 2021-26 թթ. Կառավարության ծրագրով նախատեսվում է գույքագրված խնդիրների հիման վրա ունենալ մշակված նախագիծը, իսկ միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` գործընթացը կազմակերպելու համար:


Հավելելով` Վահագն Հովակիմյանը նշել է, որ ընտրական համակարգը լավարկելուն է միտված օրենսդրական նախաձեռնությունը, որպեսզի ընտրական համակարգն ի զորու լինի ապահովելու ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: Բանախոսն ընդգծել է ինստիտուցիոնալ փոփոխությունների դեպքում միջազգային փորձագետների կարծիքների կարեւորությունը: Նա պարզաբանել է նաեւ համայնքի ղեկավարի ընտրության կարգին, շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից հրաժարվելուն, նախընտրական քարոզչությանը եւ դրան նախորդող գործընթացներին, ԿԸՀ անդամին ներկայացվող կրթական պահանջին վերաբերող հարցերը:

Առաջիկայում տեղի են ունենալու ԿԸՀ ընտրություններ եւ արդյո՞ք հավակնում եք դառնալ ԿԸՀ նախագահ` հարցին ի պատասխան Վահագն Հովակիմյանը նշել է, որ ԿԸՀ նախագահի եւ անդամի թեկնածուներին առաջարկում է խմբակցությունը: Այս պահին խմբակցությունը չունի որեւէ որոշում կամ առաջարկություն:

Ելույթներում մասնակիցները գնահատել են օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների կազմակերպումը, կարեւորել հետադարձ կապի պահպանումը թե' արտախորհրդարանական քաղաքական ուժերի, թե' քաղաքացիական հասարակության հետ` որակյալ օրենսդրություն ունենալու համար:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ խորհրդարանական լսումները լավ հարթակ է` ներկայացված մոտեցումները բարձրաձայնելու եւ դրանց վերաբերյալ լուծումներ գտնելու համար: Նա նշել է, որ բոլորի նպատակն է ունենալ կատարյալ իրավանորմեր` լրացնելով եւ ամբողջացնելով ընտրական իրավահարաբերությունների տիրույթը:

«Մեր օրենսդրությունը պետք է բարելավենք, որպեսզի օրինապահ քաղաքական ուժերը հնարավորություն ունենան զարգանալու»,- եզրափակիչ ելույթում նշել է Վահագն Հովակիմյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:25 01/04/2022  |  ԼՐԱՀՈՍՎանաձորում արդեն երկու ամիս է՝ ֆորսմաժորային իրավիճակ է. ճգնաժամի հեղինակ ՔՊ-ն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել
17:30 27/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴանիել Իոաննիսյան, Արթուր Սաքունց, Էդմոն Մարուքյան. հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը
11:35 28/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱրա Ֆիդանյանն այստեղ նստած պետք է լիներ. Ինչու՞ չի ներկայացել նիստին. Վարդևանյանը՝ Հովակիմյանին
10:10 20/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Վահագն Հովակիմյանի եղբոր կնոջ կողմից ընտրատեղամասի կնիքը տուն տանելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
19:51 06/05/2021  |  ՔաղաքականԱռաջիկա ընտրությունները տեղի են ունենալու այս պահին գործող օրենսգրքով. կարգավորումները մեկ ստորակետով անգամ չեն փոփոխվում. Հովակիմյան
12:35 28/04/2021  |  ԼՐԱՀՈՍԴատախազության կայքի տեղը շատ լավ գիտեմ, պետք չէ հիշեցում անել. Թագուհի Թովմասյանը՝ Վահագն Հովակիմյանին
20:06 06/04/2021  |  ԼՐԱՀՈՍՀաջորդ խորհրդարանում «Իմ քայլը» լինելու է մեծամասնություն. Համոզված է Վահագն Հովակիմյանը
11:50 01/04/2021  |  ԼՐԱՀՈՍՊետք է ԸՕ փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից. Հովակիմյան
13:53 10/03/2021  |  ԼՐԱՀՈՍՕնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից, եւ այս փաստը իրավական որեւէ գործընթացով չի կարող փոխվել․ Վահագն Հովակիմյան
12:57 03/03/2021  |  ԼՐԱՀՈՍԴուք ձեր քայլով անարգել եք Ազգային ժողովը. Հովակիմյանը՝ ԲԴԽ նախագահին

Արխիվ

[]