ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմությունն աշխարհաքաղաքական կողմնորոշումների առումով միատարր չէ. Դա է պատճառը, որ չի կարողանում փոխարինել Փաշինյանին. քաղաքագետ 06/22/2022 20:31 | Քաղաքական
«Դիմադրության» շարժումը ցույց տվեց, որ մեր ընդդիմությունն աշխարհաքաղաքական կողմնորոշումների առումով միատարր չէ, շարժման դանդաղումը կայանում է այստեղ, հակառակ դեպքում՝ անհրաժեշտ ռեսուրս կար, չհաշված որոշ թերություններ։ մարտավարությունն էլ վատը չէր՝ իշխանափոխության հասնելու համար։ Ընդդիմությունը, աշխարհաքաղաքական տեսակետների առումով միատարր չլինելով՝ չի կարողանում փոխարինել Փաշինյանին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Լևոն Մնացականյանը:
Ըստ քաղաքագետի՝ ներքաղաքական ցանկացած գործընթաց այս պահին կախված է արտաքին զարգացումներից, ուստի միամտություն է Հայաստանի ներքաղաքական դաշտն առանձնել աշխարհաքաղաքական գործողություններից:
Փորձագետը կարծում է, որ Հայաստանում իշխանափոխության հավանականությունը մեծապես կախված է Ռուսաստան-Արևմուտք հակամարտության արդյունքից.
«Այդ ժամանակ մենք կունենանք հստակ պատկեր, ի վերջո, Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի հակակշռի Ռուսաստանի ազդեցության մեծացմանը տարածաշրջանում, այս գործոններն օգնեցին,որպեսզի Փաշինյանը գա իշխանության»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, դադարեցվում է նաև ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի գործունեությունը:
Ըստ Լևոն Մնացականյանի՝ սա նույնպես պետք է դիտարկել ընդդիմության՝ աշխարհաքաղաքական ուղղվածության վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունենալու շրջանակում.
«Բազմաթիվ առաջնորդներ անընդհատ պնդում են, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց, ըստ երևույթին, հայտարարություններն ու գործողությունները տարբեր բաներ են, Վանեցյանը հայտարարեց, որ խորհրդարանում այլևս անելիք չունի, իսկ խորհրդարանում անելիք չունեին դեռ վաղուց, բաց եթե մասնագիտական մոտենանք, իրականում դա խնդրի երևացող ֆոնն է, փորձը ցույց տվեց, որ որոշ ուժերի կողմնորոշումն այդքան էլ հստակ չէ, միայն Ռոբերտ Քոչարյանն է հստակ ռուսամետ գործիչ, նա, ամեն դեպքում, պարզ է խաղում»,-ասաց քաղաքագետը:
Լևոն Մնացականյանը կարծում է, որ ճիշտ չի լինի, եթե ընդդիմությունն ամբողջ կազմով վայր դնի մանդատները, քանի որ արդյունքում կլինի նույն պատկերը՝ինչ 2021թ-ին, կլինեն արտահերթ ընտրություններ.
«Ես կարծում եմ, այնուամենայնիվ, Փաշինյանի իշխանությունից հեռացնելը պետք է լինի փողոցային պայքարի միջոցով, սահմանադրական ճանապարհով Նիկոլի դեմ պայքարելը անհնար է, ինքը հակասահմանադրական ճանապարհով է զավթել իշխանությունը»,-ասաց նա:
Հարցին՝ առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում նոր զարգացումներ և վերադասավորումների ականատես կլինե՞նք, քաղաքագետն ասաց, որ նոր զարգացումներ և վերադասավորումներ չեն սպասվում, քանի որ, ըստ նրա. Հայաստանի քաղաքական դաշտը նոքդաունի մեջ է.
«Նոր վերադասավորումներ դժվար լինեն, քաղաքական դաշտում հստակ տեղավորվել են ուժերը և այս ֆորմատով են առաջ գնալու , նյարդերի պայքար է գնում, անգլոսաքսոնական ուժերի կողմից իշխանության բերված ուժին փորձում է հակադրվել ՌԴ-ի հետ դաշնակցային սերտ հարաբերություններ ունենալու պատկերացումներ ունեցող քաղաքական ուժը: Աշխարհում ոչ մի տեղ չի հաջողվել անգլոսաքսոններից խլել իշխանությունը, բայց տեսնենք՝ նոր իրավիճակում ինչպիսի զարգացումներ կլինեն»,-ասաց Լևոն Մնացականյանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից