ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ն Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակել է, բայց քաղաքային իշխանության ձեւավորումը տապալված է. Կարեւոր որոշումն սպասվում է հուլիսի 20-ին 06/22/2022 16:20 | ԼՐԱՀՈՍ
Վարչական դատարանը հուլիսի 20-ին կհրապարակի Վանաձորի ավագանու նիստ գումարելու արգելքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ վարչական դատարանը արգելանք էր դրել՝ արգելելով Վանաձորի համայնքապետի ընտրության օրակարգով ավագանու նիստ գումարելը: ԼՀԿ-ն, որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, աջակցելով ՔՊ-ին, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։
Թեև դատարանն անփոփոխ է թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում անել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։Այս ամենի հետևանքով՝ Վանաձորում քաոսային իրավիճակ է ստեղծվել, փաստացի, համայնքը տևական ժամանակ ոչ ղեկավար ուներ, քանի որ համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով համայնքի ղեկավար էր ընտրվել, կալանավորված է, ոչ էլ ավագանին էր կարողանում իր աշխատանքը կատարել:
Իշխող ՔՊ խմբակցությունը, իբրև խնդրի լուծում, արտահերթ նիստով փոփոխություններ կատարեց ՏԻՄ մասին օրենքով, որով վարչապետին համայնքապետի ԺՊ նշանակելու լիազորություն տրվեց, ինչից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը հայտարարեց, որ, ըստ էության, թեև Վանաձորը համայնքապետի ԺՊ ունի, բայց համայնքային իշխանությունը, ըստ էության, ձևավորված չէ, քանի որ համայնքն ընտրված համայնքապետ չունի, իսկ ավագանին նիստ չի կարողանում հրավիրել և բնականոն աշխատանքը շարունակել.
«Մեր համայնքը խոշորացված համայնք է, իրավունք չունի գործի նախորդ տարվա բյուջեով, պետք է ավագանին նիստ գումարի, առաջին նիստում համայնքի ղեկավար ընտրի, պատասխանատու ստորաբաժանումներ ընտրվեն, հիմա նոր պաշտոններ են լինելու, կոչվելու են համայնքի բնակավայրերի ղեկավարներ, նոր նրանք ներկայացնեն բնակավայրի կարիքների հետ կապված առաջարկներ, ըստ ներկայացվածի՝ ձևավորվի համայնքի բյուջեն, նոր սրանից հետո համայնքը կհամարվի ձևավորված, հիմա, ըստ էության, համայնքը ձևավորված չէ, մենք չենք կարող առանց քաղաքապետ ընտրելու ինչ-որ բնակավայրի համար որոշում կայացնենք, հուլիսի 20-ին դատարանը նոր որոշում կկայացնի, հավանաբար, արգելքը կհանի, ավագանու նիստ կնշանակվի ու աշխատանքները կսկսվեն »,-ասաց նա:
Ըստ Վահե Դոխոյանի՝ այս բոլոր խնդիրների պատճառը իշխող ՔՊ խմբակցության՝ ՏԻՄ մասին օրենքում փոփոխությունների մասին նախագիծն է, որը, զրուցակցի բնորոշմամբ, ամբողջությամբ հակասահմանադրական է.
«Սրան հետևող գործողություն կարող է օրենքի հետ հակասություններ ունենալ, ՏԻՄ-ի ամբողջ խնդիրն է ձևավորել ավագանի և ընտրել համայնքի ղեկավար», -ասաց Դոխոյանը:
Զրույցի վերջում նրանից հետաքրքրվեցինք ՝ ինչպիսի՞ տրամադրվածություն է վանաձորցիների մոտ, արդյո՞ք այնտեղ բողոքի և անհնազանդության ակցիաներ հաճախ են լինում՝ իշխանության հրաժարականի պահանջով.
«Ճանապարհներ էլ են փակվել, միտինգներ, իրազեկման ակցիաներ են տեղի ունեցել, գործող իշխանության հրաժարականի մեծ պահանջ կա այստեղ »,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ