Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Ամեն ինչում Սերժն էր մեղավոր» ասելով, դուք պետք է նաև վերջապես սկսեք տեսնել ձեր սխալները ու սկսեք չխուսափել ապագայի հանդեպ ձեր բաժին պատասխանատվությունից.Վարդանյան 06/22/2022   16:54  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր ավելի բարձր է հնչում այն հարցը, թե ինչու՞ Սերժ Սարգսյանն ուժ չկիրառեց ցուցարարների նկատմամբ: Պատասխանեմ` հեշտ է հետհայացք մեծ-մեծ խոսել: Հեշտ է 2018-ին ասել, որ ճիշտ որոշում է եղել ուժ չկիրառելը, իսկ հետո տեսնելով հետևանքները փոխել սեփական կարծիքը և համարել սխալ: Արտաքին դերակատարներն ունեին Հայաստանում սեփական «տրոյական ձի»-ն, որին էլ 2018-ին հետևեց մեր հասարակությունը: Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։

«Ի պատասխան շատերի զառանցանքներին, գանգատներին, մտահոգություններին և մեղադրանքներին:

Մեզանից ոչ ոք չի մոռացել, որ Հանրապետականն ու նրա աջակիցները ազգակործան խունտայի միակ թիրախն էին իշխանազավթման պահին և դրանից երկար ժամանակ հետո, մինչև որոշ քաղաքական ուժեր և անհատներ սկսեցին հասկանալ այսպես կոչված թավշյա հեղափոխության իրական դրդապատճառներն ու, ինչպես ասում են, ծառն իր պտղից ճանաչեցին:

Անցած չորս տարիների ընթացքում մենք տեսանք արտաքին շահագրգիռ ուժերի անթաքույց աջակցությունը կապիտուլյանտին և իր խունտային, ինչպես նաև` այլ երկրներում տարիներ շարունակ մշակված ու Հայաստանում կիրառված տեխնոլոգիաների առկայությունը: Հենց դրանց միջոցով մեր հասարակությանը մոլորեցրեցին, ազգային արժեքները ոտնահարեցին, պետության հիմնասյուները միտումնավոր խարխլեցին ու թուլացրեցին, հասարակությունը պառակտեցին, սերմանեցին և տաք-տաք են պահում պարտվածի հոգեվիճակը:

Թրքահպատակ իշխանություններն այսօր ավելի ու ավելի են խորացնում վերը նշված հոգեվիճակը, փորձում հոգեբանորեն կոտրել ազգային ոգին` կեղծ խաղաղասիրական կոչերով նվազեցնել պայքարելու ձգտումը, իջեցնել ազգի ինքնագնահատականը, վախեր հաղորդել և այլ ազգակործան քայլեր ձեռնարկել:

2018թ. Սերժ Սարգսյանը հեռացավ խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին: Հեռացավ, որպեսզի մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը: Հեղափոխություն կոչվածի շղարշի ներքո քողարկված իրական նպատակները շատերին այսօր տեսանելի են, իսկ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն խանգարում էր նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով իրեն կանգնեցրել էին ծանր երկընտրանքի առաջ` հեռանալ կամ սեփական քաղաքացիների արյունը թափելով կարճ ժամանակ մնալ իշխանության:

Դժվար չէ պատկերացնել, թե հեղափոխության սցենարիստներն ինչ վիճակի մեջ էին դնելու Հայաստանին, եթե արյուն թափվեր` Սերժ Սարգսյանին կանվանեին բտնապետ, իսկ մեր պետությանը` իզգոյ: Կսկսեին ավելի լայն թափով պայքարել Սերժ Սարգսյանի դեմ մինչև հասնեին իրենց նպատակին` հրաժարականին, իսկ հրաժարականը լինելու էր Հայաստանն ու Արցախը պատերազմի մեջ ներքաշելով, քանզի թշնամին վստահաբար օգտվելու էր Հայաստանում ստեղծված անկայուն վիճակից:

Սերժ Սարգսյանը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումները Արցախի հարցի և Հայաստանի ապագայի վերաբերյալ չէին համընկնում վերջինիս պատկերացումների հետ: Սերժ Սարգսյանը ոչ մեկինը չէր, մերն էր, ինչն էլ արտաքին խաղացողների սրտով չէր:

Սերժ Սարգսյանի նպատակն ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է Հայաստանի անվտանգությունն ապահովել: Նա համաձայնեց դառնալ վարչապետ, որ Արցախի հարցում մեր ամրացած դիրքերն էլ ավելի առաջ տանի ու հասնի Արցախի ինքնորոշմանն ու գուցե անկախությանը, իսկ մինչ այդ բոլորը մեղադրում էին Նախագահին իշխանությունը հավերժ պահել ցանկանալու մեջ և ամեն ինչ արեցին, որ նրան հեռացնեն:

Այսօր ավելի բարձր է հնչում այն հարցը, թե ինչու՞ Սերժ Սարգսյանն ուժ չկիրառեց ցուցարարների նկատմամբ: Պատասխանեմ` հեշտ է հետհայացք մեծ-մեծ խոսել: Հեշտ է 2018-ին ասել, որ ճիշտ որոշում է եղել ուժ չկիրառելը, իսկ հետո տեսնելով հետևանքները փոխել սեփական կարծիքը և համարել սխալ: Արտաքին դերակատարներն ունեին Հայաստանում սեփական «տրոյական ձի»-ն, որին էլ 2018-ին հետևեց մեր հասարակությունը:

Ամիսներ անց (դեկտեմբերին), երբ խորհրդարանական ընտրություններ էին` Հանրապետականը սկզբից գրեթե միայնակ, իսկ հետո մի շարք ուժերի հետ միասին աղաղակում, գոռում, ապացուցում ու աղերսում էր մեր ժողովրդին սթափվել, ուշքի գալ, կանխել աղետը քանի դեռ ուշ չէ և այդ ժամանակ մեր կարգախոսն էր` «Եթե մտահոգ ես», ցավոք հաստատվեց աստվածաշնչյան ճշմարտությունը` սեփական հայրենիքում մարգարեներ չկան:

Մենք ամենևին ցանկություն չունենք բարդել բոլոր սխալները այլոց վրա ու հրապարակավ ի տարբերություն շատերի ընդունել ենք, որ կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ, որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում, որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին, որ երկրում կար անարդարության ու կոռուպցիայի բարձր ընկալում, որ բավարար կոշտ չենք եղել իշխանության ներսում ծվարած ու մեր անվան տակ ազդեցություն ու հարստություն դիզողների նկատմամբ, որ ժողովրդի հետ երկխոսելիս մինչև վերջ բաց չենք եղել, որ ավելի շատ կենտրոնացել էինք երկրի արտաքին քաղաքականության վրա, այլ ոչ թե ներքին, որ վստահել ենք մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Այս շարքը դուք կարող եք շարունակել և մեղադրել մեզ տարաբնույթ գործած ու չգործած սխալների մեջ: Երևի էդպես ավելի հեշտ կապրեք:

«Ամեն ինչում Սերժն էր մեղավոր» ասելով, դուք պետք է նաև վերջապես սկսեք տեսնել ձեր սխալները ու սկսեք չխուսափել ապագայի հանդեպ ձեր բաժին պատասխանատվությունից: Սերժ Սարգսյանն ընդունել և պատրաստ է էլի ընդունել սեփական սխալները, բայց ձեր սխալը խնդրում եմ մի վերագրեք իրեն: Ինքը ձեզ չի ստիպել մասնակիցը դառնալ 2018-ի արկածախնդրությանը, իսկ հետո գնալ նախիրի միջից պաչել ամենաբարձր զռացող էշի ճակատն ու առասպելներ հորինել, թե իբր Սերժ Սարգսյանն ա բերել կապիտուլյանտին, կամ իբր համագործակցում է սրա հետ և այլ անհեթեթություններ:
Եթե ուզում ես փոխել աշխարհը` սկսիր ինքդ քեզանից: Թերևս այսքանը»,-գրել է նա:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:55 15/06/2022  |  ՄեկնաբանությունԱյսօր կապիտուլյանտը, հող վաճառողը, հայի արյուն ուրացողը ամբիոնից ՀՀ 3-րդ նախագահի հասցեին նոր զառանցանքներ է հնչեցրել.Գրիգորյան
17:43 12/06/2022  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը քավության նոխազ է ընտրել Իշխան Սաղաթելյանին՝ ձախողման պատասխանատվությունը թողնելով նրա վրա. Տարոն Չախոյան
14:21 12/06/2022  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
13:39 12/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱլիևին չեմ մեկնաբանալու,նա ինձ համար այլևս գոյություն չունի. Սերժ Սարգսյան
13:24 12/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀԿ-ականներն այցելել են Պանթեոն. Անդրանիկ Մարգարյանի տարեդարձն է
16:08 09/06/2022  |  Դատական ռեպորտաժներՍերժ Սարգսյանի գործով վկաները չեն ներկայացել դատական նիստին. Նիստը հետաձգվեց՝ մեկ ամսով (տեսանյութ)
12:06 03/06/2022  |  ՄեկնաբանությունՊոլիոմելիթի պատվաստումից վախեցած երեխայի լացակումած դեմքով՝ ՔՊ-ն ամեն կերպ ջանում է տապալել ԱԺ արտահերթ նիստը.Նազարյան
22:33 01/06/2022  |  ԼՐԱՀՈՍՏեսանյութ չկա, որովհետև Հայկը ոչ մի ապօրինություն չի կատարել․ իրավապաշտպան
20:02 01/06/2022  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը կալանավորվել է երեք ոստիկանի սուտ մատնության հիման վրա. Ամրամ Մակինյան
09:51 01/06/2022  |  ՄամուլԴատախազները հայտնվում են քաղաքական պայքարի հրապարակում եւ ողջագուրվում նախկին իշխանությունների հետ. «Հրապարակ»

Արխիվ

[]