Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին

Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան 06/22/2022   23:47  |  Հարցազրույց

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ 

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

Պետրոս Ղազարյան - Բարի երեկո, պարոն Խաչատուրյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Բարի երեկո:

Պետրոս Ղազարյան - Անցել է 100 օր, շատ չէ, բայց նաև քիչ չէ որոշակի եզրահանգումների համար: Որո՞նք են այն գլխավոր եզրահանգումները որ Դուք արել եք այս 100 օրվա ընթացքում:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Իրականում ճիշտ եք՝ շատ չէ, բայց եզրահանգումներ անելու ժամանակն է նաև, ինչու՝ ոչ հանրությանը ներկայանալու հնարավորություն է: Այդ առումով շնորհակալ եմ, որ Դուք այդ հնարավորությունն ընձեռել եք ինձ: Ընդհանուր առմամբ, աշխատանքի բովանդակությունը բավականին հետաքրքիր է:

Պետրոս Ղազարյան - Կներեք, դրա համար ես հարցս մի փոքր վերախմբագրեմ: Ի՞նչ եք արել այս 100 օրվա ընթացքում:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Պաշտոնական դիրքից ելնելով արել եմ այն, ինչ Սահմանադրությամբ նախատեսված է՝ հրամանագրեր, օրենքներ ստորագրել, քաղաքացիություն շնորհել, ցավոք սրտի, նաև որոշ մարդկանց քաղաքացիությունից զրկել, տարբեր հանդիպումներ ունենալ, կառավարության, Ազգային ժողովի, հասարակական կազմակերպությունների հետ աշխատանք: Ինձ հետաքրքրող թեմաներ, որոնք կապված են նաև նախկին աշխատանքի հետ, նկատի ունեմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որտեղ որոշ ծրագրեր կիսատ էին մնացել, հետևել, որ այդ աշխատանքների շարունակականությունն ապահովվի:

Պետրոս Ղազարյան - Պարոն Խաչատուրյան, մեկ դրվագ նշեցիք՝ քաղաքացիություն շնորհել: Ճի՞շտ են ասում, որ այս տարի աննախադեպ շատ է:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Ես համեմատություն չեմ կարող անել: Կարող եմ նշել, որ կառավարության, վարչապետի կողմից իսկապես գալիս են բավականին մեծ թվով առաջարկություններ: Ես չգիտեմ նախորդ տարիներին ինչպես է եղել: Հիմա ասել եմ նաև որ մոնիտորինգ անեն, որպեսզի ձեր նշած խոսակցություններին արձագանք լինի, առաջին իսկ առիթի դեպքում ձեզ ևս տեղյակ կպահենք, հանրությանը ևս, թե ինչ իրավիճակ է այդ առումով: Մի բան կարող եմ ասել, որ գաղտնիք չէ, որ լավ իմաստով տարբեր տեսակի միջնորդություններ կան, մարդիկ ուզում են ճշտել ինչպես կարող են ստանալ քաղաքացիություն, ինչպես արագացված կարգով կամ սովորական ընթացակարգով ստանալ: Այս պահին նման դիմումներ իսկապես շատ կան, նաև անձամբ ինձ են դիմում: Սա նշանակում է, որ իսկապես Հայաստանի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծացել է:

Պետրոս Ղազարյան - Այս ինստիտուտի ներդրման ամենասկզբից շատ քննադատներ ասում էին, որ այս ինստիտուտն այս կարգավիճակով պետք չէ: Դրանից բողոքում էր նաև Ձեր նախորդը, կհիշեք ասում էր, որ լիազորությունները քիչ են, չի կարողանում ազդի տնտեսության վրա, չի կարողանում ազդի արտաքին քաղաքականության վրա: Դուք 100 օրն արդեն գործնականում զգում եք, ինչպիսի՞ն է Ձեր եզրահանգումը:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Չէ, ազդելու հնարավորություն կա, նույնիսկ այդ սահմանափակ լիազորություններով, որ տրված են: Դա կախված է նրանից, թե ինչպես եք աշխատում կառավարության հետ, ինչպես եք աշխատում Ազգային ժողովի հետ, նաև ինչպես եք ձեր լիազորությունները պատկերացնում իրականացնել: Այդ շրջանակներում որևէ սահմանափակում չկա: Իսկ ընդունված կարգով խորհրդարանական երկրներում իսկապես նախագահական ինստիտուտի կարիք կա, որը վեր է կանգնած քաղաքական կամ ավելի ճիշտ՝ կուսակցական գործունեությունից, ինչպես նաև իր արբիտրաժի դերն է կատարում, որը նաև հնարավորություն է տալիս իշխանության մնացած օղակներին ուղղակի հավասարակշռված աշխատել: Եվ ամենակարևորը՝ Սահմանադրությանը հետևելն է, Սահմանադրության կատարմանը հետևելը, որպեսզի այդտեղ ևս որևէ մի իշխանության թևի կողմից իշխանազանցություն տեղի չունենա: Այս ամենը շատ կարճ եմ ներկայացնում, բայց բովանդակության առումով բավականին մեծ ծավալի աշխատանքներ են պահանջվում:

Պետրոս Ղազարյան - Վերջին թարմ օրինակը՝ Սահմանադրությանը հետևելու Ձեր պարտականությունների հետ կապված, երևի տեսել կամ լսել եք Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Ես չեմ ուզում հիմա մեկնաբանեմ, որովհետև իրապես այդ լիազորությունները չունեմ: Հաճելի պատմություններից չէ:

Պետրոս Ղազարյան - Խոսքը... տեսեք ինչ ենթատեքստով եմ հարցնում՝ դատական և գործադիր իշխանության անկախության:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Հասկանում եմ: Ես դրա համար չեմ ուզում ավելի մանրամասների մեջ մտնել, որովհետև իրականում իրավապահ մարմինները հիմա զբաղվում են դրանով: Դուք ևս տեղյակ եք: Թող իրենք զբաղվեն, հետո դրանից հետո արդեն առիթ կլինի՝ գնահատականներ կտանք:

Պետրոս Ղազարյան - Շատ խոսակցություններ կային, նաև ընդդիմության կողմից, Ձեր ընտրությունից հետո, որ այ Դուք երբեք չեք հակադրվելու կառավարությանը, իշխանությանը, քանի որ Դուք Փաշինյանի թիմակիցն եք: Այս 100 օրում եղե՞լ է դեպք, որ Դուք կառավարության հետ ունենաք աշխատանքային կոնֆլիկտ, կամ օրենքի հետ կապված, կամ Ազգային ժողովի հետ, ասեք՝ ոչ, համաձայն չեմ:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Հակադրվելն ինքնանպատակ չպետք է լինի: Իրականում իմ բնույթն էլ է այդպես, երբևիցե առանց որևէ հիմնավորման որևէ հարցում հակադրվելն անիմաստ եմ գտնում: Աշխատանքային խոսակցություններ եղել են և՛ Ազգային ժողովի պատգամավորների, և՛ կառավարության ներկայացուցիչների հետ, որոշ հարցեր, որոնք մեր փորձագիտական խումբն, որն աշխատել է որոշ փաստաթղթերի վրա ինչ-որ խնդիրներ է տեսել, որոնք աշխատանքային քննարկման ընթացքում փորձել ենք լուծել, և ստացվել է: Ես կողմնակից եմ այդպիսի աշխատանքի, իսկ այդ աշխատանքը կախված է մեզնից, թե մենք ինչքանով ենք պատրաստ նույն օրենսդրական նախաձեռնություններին նախապես ծանոթանալ, իմանալ և դրանք ոչ թե ընդունելուց հետո դարձնել քննարկման առարկա, այլ մինչ ընդունելն: Ազգային ժողովում կամ կառավարությունում եթե կան որոշումներ, որոնք կարիք կա մեր տեսակետը հայտնենք՝ այդ հնարավորությունն ունենք, նախագծերը ստանում ենք, օրակարգին ծանոթանում ենք: Գտնում եմ, որ եթե իսկապես աշխատանքային հարաբերություններ է ձևավորված, պետք է այդպես էլ պահպանել և դրանով առաջնորդվել, իսկ եթե ուզում եք պարզապես կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, դա էլ կարող եք անել՝ ուղղակի մի կողմ եք քաշվում, հետո օրենքն ընդունվում է, սկսում եք այդ օրենքի հետ կապված ձեր տեսակետները հայտնել, որ կարող էիք նախապես անել:

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ Դուք նախօրոք այդ օրենքները, որոնք պետք է ստորագրեք նայում եք, մասնակցում եք...

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Այս պահին իմ սեղանին կան դրված օրենքներ, որոնք Ազգային ժողովի կողմից ընդունվել են, այդ օրենքների հետ կապված մենք նախօրոք տեսակետներ ենք հայտնել, հիմա էլ այս պահին մեր փորձագիտական խումբն աշխատում է, որպեսզի վերջնական եզրակացություն տա՝ ես վավերացնեմ այդ օրենքները թե ոչ, բայց մենք արդեն 99 տոկոսով, եթե ոչ ավել գիտենք, որ մեր բոլոր առարկությունները կամ տեսակետները հաշվի են առնված և դա լավագույն աշխատանքի ձևն է: Վերջերս բավական հետաքրքրության արժանացավ Ընդերքի մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու թեման և հասարակական կազմակերպությունները դիմել էին ինձ և ես փորձեցի հասկանալ, խորանալ խնդրի մեջ և առաջին ընթերցումից հետո, և երկրորդ ընթերցումից հետո: Ինձ հետաքրքրում էր հանրային տիրույթում քննարկումներն ինչպես են տեղի ունեցել, այդ թվում Հանրային հեռուստաընկերության եթերում նույնպես քննարկում էր եղել և արդյունքում պարզեցինք, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի փոխնախագահ Բաբկենը Թունյանը և փոխնախարարն էր ինձ մոտ, պարոն Հարությունյանը, քննարկումներ ունեցանք, տեսակետները լսեցինք և ես հասկացա, որ իրականում ամեն ինչ արվել է, հնարավորություն տրվել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի իրենք իրենց տեսակետները հայտնեն: Այդ ամենը համադրելով մենք եկանք այն եզրակացության, որ օրենքը հակասահմանադրական չէ, օրենքում հաշվի է առնված բոլոր այն կարծիքները որոնք հնչել են մինչ օրենքն ընդունելը: Հասարակական կազմակերպությունները որոշակի տարաձայնություններ ունեն, բայց դրանք տարաձայնություններ են իրենց ներկայացմամբ, բայց օրենքի և սահմանադրականության առումով որևէ խնդիր չկար:

Պետրոս Ղազարյան - Ինչպե՞ս կգնահատեք Ձեր և կառավարության փոխհարաբերությունները:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Շատ աշխատանքային, նորմալ: Ես տեղեկացված եմ բոլոր հարցերի վերաբերյալ՝ և՛ արտաքին քաղաքական, և՛ ներքին քաղաքական, և՛ տնտեսական: Ի դեպ, դա օրենքի պահանջ է: Դա ոչ թե իմ ցանկությունն է, ոչ թե Վահագն Խաչատուրյանը լավն է կամ լավը չէ, այլ օրենքի պահանջ է: Այդ օրենքի պահանջի համապատասխան կառավարությունը պարբերաբար նախագահին է զեկուցում արված աշխատանքների մասին և ես հնարավորություն ունեմ նաև ինձ մոտ հրավիրել կառավարության ներկայացուցիչներին և ինձ հետաքրքրող թեմաների շրջանակներում իրենց հետ քննարկում ունենալ:

Պետրոս Ղազարյան - Իսկ այս 100 օրվա մեջ հանդիպե՞լ եք կամ փորձե՞լ եք խոսել, զրուցել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Գիտեք ամիսուկես է նրանք հեղափոխություն էին անում, վրաններ էին տեղադրել, պարալիզացրել էին քաղաքը:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Ես առաջին օրվանից ասել եմ, որ բաց եմ ցանկացած քննարկման, երկխոսության համար կամ ցանկացած հարցի վերաբերյալ խոսել, եթե կարիք ունենք իրար լսելու: Սակայն, ինձ համար մեկ պայման կա, եթե դա արվում է քաղաքակիրթ ձևով և դա լինում է նորմալ բառապաշարով, հայերեն և հռետորաբանությունը պետք է լինի շատ համապատասխան, որովհետև ես չեմ փորձելու որևէ մեկին դաստիարակել կամ փորձեն ինձ դաստիարակել, արդեն այդ տարիքում չենք: Եթե քաղաքականության մեջ ենք ուրեմն քաղաքականության մեջ որոշակի կանոններ կան գրված, նաև չգրված, որոնք ուղղակի բարոյական դաշտում են գտնվում: Հիմա ևս օգտվելով այս առիթից ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ այդ խոսակցություններին: Առաջին իսկ օրվանից ընդդիմությունը հատկապես խորհրդարանական այդ խոսակցությունից, երկխոսությունից հրաժարվել էր, տարբեր պատճառաբանություններով և մինչև հիմա էլ նույն իրավիճակն է: Խոսքը գնում է այն ընդդիմության մասին, որը ներկայացված է խորհրդարանում:

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ Դուք պատրա՞ստ եք նրանց հրավիրել, լսել նրանց տեսակետները:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Իհարկե:

Պետրոս Ղազարյան - Ապա ինչու՞մն է խնդիրը:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Իրենց ցանկությունը չկա: Մի անգամ միջոցառում էր բողոքով եկան այստեղ, հայտնեցին իմ գործընկեր Լիտվայի նախագահին, որին հյուրընկալել էինք այստեղ, որ կարիք չկա ինձ հետ բանակցություններ ունենալ, հանդիպել, որովհետև լեգիտիմության հարց կա և այլն: Սակայն իրականում դա իրենց խնդիրն է:

Սա էլ է նույնիսկ ընդունելի է, բայց այն բառապաշարը, որ կա, որը կիրառվում է փողոցում, որը կիրառվել է մեկուկես ամսվա ընթացքում, ինձ համար անընդունելի է և այդպես չեմ կարծում, որ իրենք հնարավորություն են տալիս դիմացինի հետ խոսելու: Իրենք նաև պետք է պատրաստ լինեն, որպեսզի այդ երկխոսությունը կայանա, բայց իրենք են որոշողը: Նորից եմ կրկնում նախագահականի դռները բաց են:

Պետրոս Ղազարյան - Իսկ ինչպե՞ս կգնահատեք այդ ամիսուկեսը, դա օգուտ տվե՞ց Հայաստանին, թե ոչ:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Իմ կարգավիճակն այդ առումով շատ բարդ է, որովհետև եթե ես հիմա խոսեմ, քաղաքական գնահատականներ եմ տալու, բայց քանի որ 1988-ից հետո բազմաթիվ այսպիսի իրավիճակներ եմ տեսել, մոտավորապես գուշակում էի, թե ինչ պետք է լինի:

Պետրոս Ղազարյան - Համեմատում էին 1988 թվականի շարժման հետ:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Ոչ, ոչ, 1988 թվականի շարժումն երբևիցե իր բառապաշարով, իր պահվածքով, իր ամեն ինչով այդպիսին չի եղել և չէր կարող լինել:

Պետրոս Ղազարյան - Մի խոսքով Ձեր դռները բաց են:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Իհարկե, միանշանակ:

Պետրոս Ղազարյան - Շատ լավ, գանք... մենք Ձեզ ճանաչում ենք որպես տնտեսագետ և հիմա տնտեսության մեջ հետաքրքիր շարժեր կան, կան տպավորիչ թվեր, բայց մյուս կողմի աղքատությունը խնդրահարույց է և հավանաբար գիտեք կուրսերի հետ ինչ է կատարվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Գնաճը շատ մեծ է:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Վերջից սկսենք, որովհետև մեզ բոլորիս անհանգստացնողը գնաճն է, որն իսկապես մեր կենսամակարդակի վրա զգալի ազդեցություն է ունենում: Ես չեմ կարող տնտեսագիտությունից հրաժարվել և դա իմ ամենօրյա հետաքրքրությունների շրջանակում է և մասնագիտական առումով և ինքս անձամբ նաև կառավարության կամ կենտրոնական բանկի հետ իմ շփումներում: Ինֆլյացիայի բացատրությունը պայմանավորված է արտաքին ազդակների հետ, և այդ ինֆլյացիան նոր չէր, դա դեռևս անցյալ տարի այս ժամանակներից սկսեց, դա պայմանավորված էր հիմնականում քովիդով: Դա համաշխարհային խնդիր է դարձել: Արդարացման համար չէ, պարզապես օբյեկտիվ գնահատականներ են: Այն քաղաքականությունը, որը վարում է կենտրոնական բանկը, որպեսզի կարողանա կառավարելի դարձնել, այդ գործիքակազմը, ցավոք սրտի ոչ միայն մեր կենտրոնական բանկի այլ նաև համաշխարհային մասշտաբով և բոլոր երկրների կենտրոնական բանկերի կողմից այլևս չի աշխատում: Այդ գործիքակազմը հիմնականում կայանում էր դրամավարկային քաղաքականությամբ ազդեցություն ունենալ, կուրսը իջեցնել, բարձրացնել, փողի բազան կամ մասսան մեծացնել կամ պակասեցնել: Դրանք ուղղակի չեն աշխատում, որովհետև քովիդը լրջագույն փոփոխություն մտցրեց մեր կյանքում համաշխարհային մակարդակով, լոգիստիկ այդ բոլոր կապերը կտրվեցին: Տեսեք ԱՄՆ մոտ 5 տրիլիոն ուղղակի գումար է բաժանել քաղաքացիներին, ԵՄ-ն մոտ 3 տրիլիոն եվրո է բաժանել քաղաքացիներին, իսկ դրանք այսպես թե այնպես պետք է ազդեին ինֆլյացիայի, գների վրա: Սա դասական տնտեսագիտություն է: Այս հանգամանքները հաշվի չառնելը և այս հանգամանքներն ուղղակի չտեսնելը, բերեց նրան, որ նույն ԱՄՆ-ում, նույն ԵՄ-ում աննախադեպ գների աճ է նկատվում:
Երեկ չէ առաջին օրը իմ ընկերների հետ խոսում էի, որոնք տրանսպորտային փոխադրումներով են զբաղված, նրանք նշում էին, որ եվրոպական տրանսպորտայի փոխադրումները 4 անգամ են թանկացել, ամերիկյանը 5-6 անգամ է թանկացել: Այս ամենը չէր կարող չազդել ինֆլյացիայի վրա: Ուղղակի պետք է փորձել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, և համաշխարհային բանկը ...

Պետրոս Ղազարյան - Պարոն Խաչատուրյան, Դուք ասացիք դասական տնտեսագիտություն, մեզ մոտ կա մի երևույթ, ըստ որի՝ մի կողմից դասական տնտեսագիտությունը գործում է, մյուս պարագայում ոչ մի իշխանության օրոք կարծես թե ... տեսեք կուրսը բարձրանում է, բենզինը միանգամից թանկանում է, ասում են ինչու՝ պատասխանում են դասական տնտեսագիտություն է, քանի որ կուրսը բարձրացել է դոլարը թանկ են առնում, պետք է թանկացնեն: Կուրսը իջնում է, դոլարն էժանանում է, բենզինի գինը նույնիսկ թանկանում է, ասում ենք բա ու՞ր մնաց այդ դասական տնտեսագիտությունը, ոչ միայն բենզինի, շատ այլ ապրանքատեսակների ևս:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Շատ ճիշտ եք ասում, մենք բոլորս էլ օգտվում ենք, տեսնում ենք: Ձեր դիտարկումը շատ տեղին է, որովհետև իրականում այդ ... Հիմա արտահանողները տուժում են նրանից, որ մեզ մոտ դրամն արժևորվել է, ներմուծողներն ընդհակառակը շահում են և դրանից ելնելով քանի որ մեր լայն սպառման ապրանքի տեսականու մեջ ավելի շատ ներկրվող է, պետք է գները իջնեին: Այստեղ երկու խնդիր կա՝ կամ մրցակցային համապատասխան պայմանները չեն ապահովվում, այսինքն հակամրցակցային պայմանավորվածություններ կան, ուղղակի այդպես են անում, այդտեղ համապատասխան հանձնաժողովն անելիք ունի և համոզված եմ, որ իր հիմնական պարտականությունը կկատարի: Երկրորդը՝ մենք նորից մտավախություններով ենք առաջնորդվում, եկեք այսպես անենք, որովհետև վաղը կարող է իրավիճակը կարող է փոխվել և նորից գները բարձրանան, արտարժույթի կուրսը... ոչ թե դրամն արժևորվի, այլ ընդհակառակը արժեզրկվի: Այս վիճակում այս պահին, եթե ինձ համար դրա բացատրությունը կա, հասկանալի է, այլ իրավիճակներում ես լրիվ համամիտ եմ ձեզ հետ, որ մենք խնդիր ունենք, որ մեր գործարարներին ընդհանրապես և պետական մարմիններին, ովքեր պատասխանատու են այդ շուկայական կարգավորման համար: Այդ հարցը լուծելու համար մենք անելիք ունենք, լրացուցիչ միջոցներ պետք է կիրառվի, կամ տնտեսվարողներն ուղղակի լրացուցիչ հարկման պետք է ենթարկել նման դեպքում, կամ ուղղակի պետք է ցույց տալ իրենց պետական ուժը, նկատի ունեմ՝ մրցակցային հանձնաժողովի գործառույթները կիրառել իրենց նկատմամբ:

Պետրոս Ղազարյան - Դուք ընտրվեցիք նախագահ ԲՏԱ նախարարի պաշտոնից, չե՞ք կարոտում բարձր տեխնոլոգիական ոլորտը:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Իհարկե կարտում եմ: Ես եկա կառավարություն, երկարատև ընդմիջումից հետո: Ես պետական պաշտոն զբաղեցրել մինչև եմ 1998 թվականի փետրվարի 3-ը, երբ հրաժարական տվեցի և դրանից հետո ազատ մարդ էի, ազատ էի իմ գործունեության մեջ, իմ աշխատանքում և այլն: Հետո 2021 թվականի օգոստոսի 8-ին ընդունեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ դառնալ նախարար այն բնագավառի, որն ինձ հոգեհարազատ էր: Ես սկսել էի արդյունաբերությունից դեռևս հեռավոր 1982 թվականին և իրականում այն ծրագրերը, այն խնդիրները, որոնք դրված էր նախարարության առջև, կոնկրետ նաև իմ առջև, ես փորձեցի իրականացնել այսինքն՝ իրականություն դարձնել այն գաղափարը, որը կոչվում էր Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր: Ես այդ խնդիրն ունեի, այդպիսի հանձնառությամբ էի եկել ու այդպիսի հանձնարարություն էի ստացել վարչապետից և այդ ծրագրերն էի ուզում իրականացնել:

Նախարարությունը համեմատաբար նոր էր ստեղծվել, 2018 թվականից հետո, որում այդ գաղափարները, սաղմերը կային և ես մեծ պատրաստակամությամբ, եռանդով իմ ամբողջ ժամանակը նվիրել էի այդ աշխատանքին և իսկապես չէի էլ կարող մտածել, որ ինձ կընտրեն Հայաստանի Հանրապետության նախագահ: Իմ մտքով նույնիսկ չէր անցնում:

Պետրոս Ղազարյան - Ես ճիշտն ասած ինչու հարցրեցի, արբանյակը որ մենք ունենք արդեն, գործընթացը Ձեր ժամանակ սկսվեց:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Շնորհակալություն հարցի համար, որովհետև ինչ-որ ժամանակ դա պետք է աստիճանաբար բացվի, որովհետև վարչապետն էլ ներկայացրել է, դա գաղտնի պայմաններում է եղել, բայց ինչ որ բաներ հիմա ես ինձ կարող եմ թույլ տալ: Հոկտեմբերից ենք սկսել այդ գործընթացը 2021 թվականի: Դա մի հանդիպման արդյունքում է եղել, որի մասին տեղյակ է եղել վարչապետը և ևս երկու հոգի: Ամբողջ գործընթացը կատարվել է նախարարության կողմից իմ ղեկավարությամբ, ամբողջ գործընթացի մասին տեղյակ են եղել շատ սահմանափակ թվով մարդիկ են մասնակցել, որի մասին տեղեկացված են եղել վարչապետը և իմ ասած անձինք: Տարվա վերջին մի քիչ ավելի շատ կառավարության անդամներ և պետական պաշտոնյաներ տեղեկացան, որ արդեն ռեալ է դառնում այդ ծրագրի իրականացումը: Այնտեղ արդեն կոնկրետ պայմանավորվածություններ պետք է ստանձնել: Հունվար ամսին վերջնական արդեն պայմանավորվածությունները կային և արդեն գիտեինք թե ինչ է սպասվում մայիս ամսին, որովհետև այդ ամենը պլանավորված էր: Հիմնական նպատակը, բացի նրանից որ արբանյակ ունենանք, հնարավորություն ունենանք մենք ինքներս նկարներ ստանալ, նկարներ մշակել, բայց գլխավոր նպատակը տիեզերական գործունեությամբ զբաղվելու բազա ունենալ և ապահովել հենց այդ բնագավառի զարգացումը: Հիմա այդ աշխատանքներն են կատարվում, ես համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք կունենանք կառավարման կայան:

Պետրոս Ղազարյան - Արդեն Կապ հաստավե՞լ է:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Արդեն Կապ հաստատվել է, կարծում եմ որ արդեն նկարներ էլ կունենանք շուտով և ինչ-որ մի առիթով այդ նկարները կցուցադրենք: Կայանը Հայաստանից չի կառավարվում, դրսից կառավարվում է նաև մեր հրահանգներով, այսինքն մենք լիարժեք կայանի սեփականատերն ենք և այն մարդիկ ովքեր այսօր կառավարում են կամ դիտարկում են կայանը, մեր հրահանգներով են առաջնորդվում կամ մեր պայմանավորվածություններով:

Պետրոս Ղազարյան - Ոնց եք նայում այն քննադատություններին, որ դա այն արբանյակը չէր, մեզ կապի արբանյակ էր պետք, որ դա չի լուծում մեր ստրատեգիական խնդիրները, մերը չէ, ինչու ամերիկացիները այլ ոչ ռուսները թռցրեցին:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Դա կախված է նրանից, որ , ես ներողություն եմ խնդրում, մասնագետներ չեն եղել քննադատողները կամ մասնագետներ են, որոնք ամբողջովին տեղեկացված չեն եղել գործընթացից: Ես ազատություն ռադիոկայանում տեսել եմ մի փոքրիկ ռեպորտաժ, բավականին հաջող ռեպորտաժ, այնտեղ ամեն ինչ ասված է, ինչու ամերիկացիները, ինչու ոչ ռուսները, ամեն ինչ ասված է: Որովհետև այսօրվա պայմաններում Սփեյս Իքսը բավականին մատչելի գներ է առաջարկում և պարբերաբար այդ աշխատանքների մեջ այնքան է մասնագիտացել, որ որևիցե կասկած չկա որ կթռնի և հաջողությամբ այդ ծրագիրը կիրականացվի Մենք Ռոսկոսմոսի հետ համապատասխան պայմանավորվածություններ ունենք, ուղղակի իրենց հետ այլ ծրագրեր ենք իրականացնում, իրենք այսպիսի ծրագրերի մեջ դեռևս մասնակցություն չունեն:

Ինչու կապի արբանյակ չէ: Նախ կապի արբանյակ ունենալը բավականին թանկ է, կապի արբանյակ ունենալու համար մենք պետք է շատ ավելի լուրջ ներդրումներ անենք: Մենք գտանք որ այս ձևով մենք սկսում ենք մեր տիեզերական գործունեության սկիզբը: Մենք հավաքում ենք նախարարության ենթակայության տակ մասնագետներ, հիմա կոչ եմ անում, ովքեր տիեզերքից հասկանում են, տիեզերագնացությունից ովքեր պատրաստ են արբանյակներ այստեղ արտադրել, ովքեր պատրաստ են այդ աշխատանքները կատարել, դիմեն նախարարություն, որտեղ արդեն կառույց կա՝ Գեոկոսմոս, որն զբաղվում է դրանով, և հավատացեք շատ կարճ ժամանակ հետո դուք կիմանաք Հայաստանի տիեզերագնացության նոր հաջողությունների մասին, որովհետև այն հետաքրքրությունը որը կա հիմա, այն առաջարկությունները մեր հետ համագործակցելու որ կա, մեզ համար էլ էր անսպասելի, որ այսպիսի հետաքրքրություն կառաջացնի:

Պետրոս Ղազարյան - Որո՞նք են Ձեր առաջիկա պլանները:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Գիտեք, ամենամեծ անհանգստությունը որ կա ընդհանուր երկրում մթնոլորտի փոփոխություն խնդիրն է, մենք կարիք ունենք իրար վստահելու, իրար լսելու իրավիճակը ռեալ գնահատելու, իրականում նաև կառավարության վստահելու խնդիր կա, այն առումով, որ այն ամիսներին երբ ես աշխատել եմ կառավարությունում ես տեսել եմ թե ինչ քրտնաջան աշխատանք է կատարվում բոլոր այն ծրագրերի իրականացնելու համար, իսկ դրանք շատ բարդ իրականցվող ծրագրեր են՝ մինչև 2026 թվականը: Եթե չկա այդ աջակցությունը, չկա հավատը սովորական քաղաքացիներ նկատմամբ, որոնք զբաղված են գյուղատնտեսությամբ, կամ արդյունաբերությամբ, կամ բոլորվին այլ գործով, քաղաքացիների որոնք զբաղված են պետական համակարգում, ուսուցիչներ, սովորական աշխատողներ մեր համակարգի: Եթե դա չկա, դժվար է լինելու: Բայց մենք պետք է մեր որոշումը կայացնենք մեր մեջ, որ մեր երկրի ապագան կերտողը մենք ենք լինելու, ուրիշին ապավինելը լուծում չէ: Եվ մի բան էլ կա, ինչ որ եղել է շատ ցավալի է, 20 թվականի մասին եմ ասում, մենք որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, որպեսզի իսկապես կարողանանք նաև մեր զոհված քաղաքացիների պատիվը բարձր պահենք և արժանապատիվ շարունակենք առաջ նայել և գլուխներս բարձ հավատանք մեզ ես լծված եմ լինելու այդ ամենին:

Պետրոս Ղազարյան - Տեսեք մենք տարբեր իրավիճակներ ենք ունեցել, ողբերգական, ոչ ողբերգական, դառնալի անդառնալի այս 30 տարիների ընթացքում, բայց մի բան մեր երկրում անփոփոխ է, կա ընդդիմություն և իշխանություն, որի հաղթանակը մյուսի մահն է, մոտավորապես այս փիլիսոփայությամբ են մեր շփումները 93-94 թվականներից սկսած Մի կողմը դավաճան է, մի կողմը փրկիչ է և պարբերաբար այս տեղերը փոխվում են: տարբեր իրադարձություններում՝ ողբերգական, քիչ ողբերգական, սովորական, մեկ է՝ խաղի կանոնը նույնն է: Ո՞նց փոխել այս խաղի կանոնը:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Ինքս իրավունք ունեմ այն ինչի մասին պիտի խոսեմ, ասեմ: Ի վերջո, իշխանություն չունենալը դա դժբախտություն չէ: Դժբախտություն այն է, երբ դու չունես գիտելիք, կրթված չես, երբ չունես մասնագիտություն, դժբախտություն է նաև այն, երբ դու ամեն ինչ ունես, բայց չես կարողանում այդ ամենն իրականացնես: Մեր երկրում այդ հնարավորությունը կա, շատերը կփորձեն միգուցե համոզել հակառակը, բայց ես փաստեր ուղղակի կարող եմ ներկայացնել որ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից հետո բոլորիս տրված է հնարավորություն ինքնակայացման այս գործընթացը, որը կիսատ է մնացել կամ չի սկսվել իրականություն դարձնել: Մեզ հարկավոր է, նորից եմ կրկնում, գիտելիք, կրթություն, մեր երկրի հիմնական խնդիրը, որն այսպես էլ ձևակերպված է կառավարության ծրագրում և մեր ամենօրյա աշխատանքը դրան պետք է ուղղված լինի: Եթե մենք որևիցե ձևով կարող ենք ներկայանալ աշխարհին, միայն այդ ձև: Հիմա նույն արբանյակի մասին, որ խոսում ենք ամբողջը գիտություն և բարձր տեխնոլոգիա է: Հնարավորությունը տրված է: Խնդրեմ, մասնակցում ենք, հաջողություն ենք ունենում, երկիրը կարողանում ենք ներկայանալի դարձնել:

Պետրոս Ղազարյան - Ընդդիմությունը ասում է գիտեք, շատ լավ բաներ եք ասում, բայց մենք Արցախ ենք կորցնում, իսկ դուք խոսում եք գիտությունից և կրթությունից:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Տեսեք, այս երեսուն տարվա պատմությունն ինչ ցույց տվեց, եթե մենք գիտությունը, կրթությունը և ամեն ինչն ունենանք, Արցախը չենք կորցնի:

Պետրոս Ղազարյան - Դա 30 տարի, բայց հիմա:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Հիմա էլ նույն Արցախում էլի գիտությամբ են զբաղվում, էլի կրթությամբ են զբաղվում, նույն Արցախում այսօր ներդրումներն ուղղված են հենց դրան, որպեսզի այդ նույն Արցախը մնա, էնտեղի մեր հայրենակիցները ապրեն: Մենք հիմա ուրիշ խնդիր ունենք լուծելու մենք պետք է կարողանանք այնտեղ անվտանգություն ապահովել...

Պետրոս Ղազարյան - Ընդդիմությունը մի այսպիսի թեզ ունի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Պետք է իրատես լինենք,եթե դուք հայտարարում եք, դուք զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերենք պոպուլիզմից և հանրային խոսքից: Մենք սա չենք անում, մենք ամեն ինչ խառնում ենք իրար: Եվ պետք չէ պատասխանատուներին, այն մարդկանց ովքեր բանակցային գործընթացի մեջ են, ովքեր պատասխանատու են նաև մեր երկրի համար, զրկել այդ հնարավորությունից: Վարչապետը խիզախություն ունեցավ դրա մասին բաց խոսելու, բայց դրա մեջ ինչ վատ բան կա: Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակավ ասենք: Հիմա ես ինչ-որ խոսել եմ անձնական հանդիպումներում, ես չեմ ներկայացնում, որովհետև ես պայմանավորվածություն չունեմ այդ մարդու հետ, որի հետ խոսել եմ, որ պետք է ներկայացնեմ, և դրա իրավունքը չունեմ, բացի ես հասկանում եմ կարևորությունը իմ խոսքի, դրսում բարձր ասելու և դրա ռիսկերը:

Տարբերությունը շատ մեծ է, մեր ընդդիմությունն էլ լավ գիտի, ընդդիմության մեջ մարդիկ կան, որոնք այդ իրավիճակներում են հայտնվել և այդ առումով իրենց պահվածքն է ինձ համար, չեմ ուզում մեկնաբանել կարող եմ ասել հարցական, այսպես ձևակերպեմ, որովհետև մի այսպիսի հարց կա, իսկապես բոլորս սրտացավ ենք Արցախի հարցում, իսկ ես ընդունում եմ, որ բոլորս սրտացավ ենք, ես այդպես եմ ընդունում, Սրտացավությունը պետք է արտահայտվի նրանով, որ բոլորը ամենքս մեր տեղը մեր անելիքը անենք: Նույն ընդդիմությունը անելիք ունի, իշխանությունը իր անելիքը գիտի առավել ևս, հասարակությունն ունի իր անելիքը:

Պետրոս Ղազարյան - Դրա համար պետք է կողմերը հատման կետեր գտնեն, որը չի ստացվում:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Տեսեք հատման կետերը կան, ուղղակի ցանկություն չկա, կամ այլ հանգամանք կա: Հատման կետերը ինչու պիտի չլինեն, ինչ խնդիր կա... Մի իրականություն կա, երևի առիթ կլինի մի օր այդ փիլիսոփայական խոսակցությունը բացել: Ի վերջո անցել է 30 տարի ավել, մենք անկախ պետություն ենք: Այս երեսուն տարվա դասերը, իրականում, այն իրադարձությունները, որ տեղի ունեցան, ամեն ինչ եղել է, ես միշտ սկսում եմ երկրաշարժից ցավոք սրտի, և 88-ի ղարաբաղյան շարժումից, ամեն ինչ տեսել ենք անհավանականը, ես անձամբ չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այսպիսի կյանքով ապրել: Բայց այս ամեն ինչը բոլորիս համար դաս պետք է լիներ և մենք պիտի եզրակացություններ անենք մեր համար, մենք պետք է կարողանանք գնահատել ինչու չստացվեց: լավ ոնց եղավ, որ մենք 93, 94, 97 թվականի էդ մեր վիճակը կորցրեցինք, կորցրեցինք չէ, հիմա փաստն ենք արձանագրում: Թե չենք խոսելու սրա մասին:

Պետրոս Ղազարյան - Խոսել մեր մոտ, նշանակում է մեղադրել:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Խնդիրը հենց դա է, որ մեղադրական տոնը պետք է չլինի, պետք է կարողանալ գնահատել ինչու եղավ, որպեսզի հաջորդ քայլը ճիշտ լինի: Ես կառավարության գործունեության մեջ, հիմա, ինչ-որ կատարվում է, որին ես ինչ-որ առումով մասնակցում եմ, ես դա եմ գնահատում, որ հիմա այդ սկզբունքով ենք առաջնորդվում: Հիմա մի շատ կենցաղային հարց տամ, էդ ինչպես էր լինում, որ 30 տարի ասֆալտում էինք չէր ստացվում, մեկ էլ հիմա վերջին երեք տարին ստացվում է, հիմա դրան ինչ ասենք, ասենք որ չի եղել:

Պետրոս Ղազարյան - Ապահովում էին անվտանգությունը երեսուն տարի:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Պարզվեց որ դա էլ չենք ապահովել, եթե մենք ապահովեինք, հավատացեք որ իմ խոսակցությունը տեղին չէր լինի: Ես ուզում եմ ասել, որ ինքնախաբեությամբ եթե մենք չենք զբաղվում, մենք եթե իրական քաղաքականությամբ ենք զբաղվում և պատրաստ ենք իրականությունը գնահատել այնպես ինչպես որ կա և ոչ թե մարդկանց թյուրիմացության մեջ գցել, մեր քաղաքացիներին, իրականությունը պիտի ներկայացնենք, այն ինչ որ կա: Եթե մենք պատրաստ ենք նկատի ունեմ քաղաքական ուժերը, գործիչները, այդ դեպքում այդ երկխոսությունը, այդ իրար չքննադատելը ուղղակի, այդ տոնով չսկսելը կլինի: Լավ օրինակներ կան աշխարհում, բայց մենք չգիտես ինչու փորձում ենք յուրօրինակ ճանապարհ գտնել, պետք է ինքներս մեր փորձով անցնենք, ամեն ինչը մեր վրա:

Պետրոս Ղազարյան - Ձեզ հասկանալի է «ոչ թրքացմանը», «երկիրը թրքանում է», «եթե դու չգաս պայքարի, վաղը քո երեխան թուրքերեն կխոսի», Ձեզ այդ լոզունգները հասկանալի են:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Չէ ընդհանրապես, ես հիմա որպես քաղաքացի եմ ասում, ընդհանրապես այդ պարտադրանքը, ցանկացած պարտադրանք, այդպիսի ձևակերպումներով անընդունելի է, ես որպես մարդ այդպիսին չեմ, ես չեմ պատկերացնում, որ ինձ կարող են մեղադրել, որպես մարդ դրա մեջ, իսկ որպես հայ՝ առավել ևս: Իրենք պետք է հասկանան, թե ես ով եմ, որպես քաղաքացի, իրենք պետք է հասկանան, թե ում հետ գործ ունեն: Իրենք գործ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, որը երեսուն տարի է անկախ հանրապետությունում է ապրում, և այդ մարդուն, որն ազատություն է ստացել, որն ազատ է ապրում, որի արդյունքում հանրահավաքներ է տեղի ունենում, որի արդյունքում ինքը կարողանում է ազատ տեղաշարժվել և մնացյալը: Եվ այդ մարդուն պարտադրել առավել ևս այդպիսի կարգախոսներով: Կներեք ես ուղղակի իրավունք չեմ ունեցել արտահայտվել, ես հիմա խոսում եմ որպես պարզապես քաղաքացի, թեկուզ երկակի է, հասկանում եմ, հիմա էլի կմեկնաբան իմ խոսքերը, ինչպես լինում է, որ Հանրապետության նախագահն իրավունք չուներ երևի տեսակետ հայտնել:

Պետրոս Ղազարյան - Իսկ որ երկրում բռնապետություն է և երկրում կան քաղբանտարկյալներ:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Գոնե դա չասեն, գիտեք ինչ կա, 88-ը ես կարող եմ օրերով ներկայացնել, ես շատ լավ գիտեմ ինչ է նշանակում քաղբանտարկյալ, ես գիտեմ ով է եղել քաղբանտարկյալ, ես չգիտեմ ում մասին է խոսքը, ով է քաղբանտարկյալ, ինչ բռնապետության մասին է խոսքը:

Բռնապետության դեպքում փողոցում ոչ մի մարդ չի լինում: Բռնապետության դեպքում փախած են, այդ իրավիճակում են գտնվում, ոնց որ մենք մարտի մեկից հետո: Ինչ բռնապետության մասին է խոսքը: Եկեք, նորից եմ ասում, իրատես լինենք, գնահատենք վիճակը, կառավարության թերությունները, իշխանության թերությունները ասենք, արածներն էլ ասենք, ու հասկանանք մեր հիմնական նպատակը որն է: Մենք ուզում են իսկապես որպես երկիր այս երկրագնդի վրա մեր տեղը հաստատ ունենալ, թե մենք ուզում ենք այնպես անենք, որ մոռացության մատնվենք կամ գոյատևենք: Ես ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք իսկապես հասկանալ, մեր տեղը ունենալ և ներկայանալի դառնալ: Ներկայանալի դառնալու ճանապարհն էլ գիտենք, եկեք բոլորս դրան մասնակցենք: Կրկնեմ՝ կրթվենք և գիտելիք ստանանք և դիմացինից էլ նույնը պահանջենք: Եթե մենք այդպիսին լինենք, մեզ հաղթող չի լինի, եթե մենք ընկնում ենք այլ ճանապարհներով ենք ուզում հաջողություններ ունենալ, հաստատ չենք ունենա: Իմ երեսուն տարվա և ավելի փորձը, մեր տնտեսության նաև զարգացման փորձը ցույց տվեցին, որ մենք այս ուղղությամբ պիտի շարժվենք:

Պետրոս Ղազարյան - Շնորհակալություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:59 22/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎահագն Խաչատուրյանը հանդիպել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին
18:58 21/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ
11:05 18/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին
23:30 17/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀասկանում ենք ինչ է կատարվում Հայաստանում և նրա շուրջ․ Պուտինը հանդիպել է ՀՀ նախագահին
19:16 17/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱրբանյակի կառավարման համար մասնագետներ չունենք. Վահագն Խաչատուրյանի խոստովանությունը (տեսանյութ)
13:57 17/06/2022  |  ԼՐԱՀՈՍՁեր խնդիրները մեր խնդիրներն են.Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
19:49 15/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎահագն Խաչատուրյանը աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպի Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
19:19 15/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը
19:58 13/06/2022  |  ԼՐԱՀՈՍՄենք գնում ենք դեպի գիտություն, դեպի բարձր տեխնոլոգիաներ. նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն
14:59 12/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]