ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապագա դատախազներին դիպլոմներ են հանձնվել 06/22/2022 17:25 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների, այդ թվում նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակները համալրած 25 անձանց դիպլոմների հանձնման արարողություն: Այս մասաին հայտնում են դատախազությունից:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Դիպլոմներ ստանալու և դատախազության համակարգի համալրման հայտ ներկայացնելու կապակցությամբ շնորհավորելով ակադեմիայի շրջանավարտների հերթական խմբին՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը համոզմունք է հայտնել, որ ուսումնառության ընթացքը մեծապես նպաստել է առաջիկա ծառայողական պարտականությունների կատարման համար բավարար գիտելիքներ և հմտություններ ստանալուն, նաև՝ դատախազական գործունեության ամբողջ պատասխանատվությունը, հետագայում քրեական արդարադատության իրականացման գործում ստանձնելիք առաքելությունը գիտակցելուն: Ռեկտորը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազությանը ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի համար:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս հաջողություններ է մաղթել ապագա դատախազներին: Նա նշել է, որ որպես դատախազ՝ պետական ծառայությունը երբեք չի եղել և չպետք է ընկալվի որպես շարքային վարձատրվող աշխատանք, և համակարգ մուտք գործող ցանկացած անձ պետք է հստակ գիտակցի, որ գալիս է պետությանն ու հայրենիքին ավելին տալու և դրա դիմաց միայն պատիվ ձեռք բերելու համար:
«Դուք գալիս եք դառնալու մասը մի համակարգի, որը պետության և պետականության ողնաշարն է: Եվ որքան այդ մասը, բաղադրիչը առողջ է, այնքան առողջ է պետականությունը: Հետևաբար ընտրելով բարդ, զոհողություններ պահանջող այս մասնագիտությունը՝ ցանկացած ոք պետք է առաջնորդվի իրավական պետության, ներքին իրավական անվտանգության հենապատին նոր աղյուս դնելու, ինչ-որ բան ավելացնելու նվիրումով, արդարության, անաչառության, հումանիզմի արժեքներով: Դուք ձեր մասնագիտական պարտքի նկատմամբ վերաբերմունքով, բարեխղճությամբ, կենցաղավարմամբ, մարդկանց հետ հաղորդակցման մշակույթով պետք է ձևավորեք ոչ միայն դատախազի, այլ ընդհանուր առմամբ արժանապատիվ պետական ծառայողի կերպարը»,-նշել է Արթուր Դավթյանը:
Նա նաև նշել է, որ դատախազությունն ունի կայունության, անկաշկանդության ամուր հենք և համակարգ մուտք գործող յուրաքանչյուր երիտասարդից ակնկալում է նորարական մոտեցումներ՝ ժամանակի պահանջներին, իրավական մտքի զարգացմանը զուգընթաց զարգացում ունենալու համար:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության ակադեմիային դատախազության համար կադրերի պատրաստման, որակյալ ուսումնառություն ապահովելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ