Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԵԱՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի. Վարչապետ 06/21/2022   22:49  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի գրասենյակից։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին և անձամբ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և, իհարկե, ջերմ ընդունելության ու ավանդական հյուրակալության համար։

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նախագահող կողմին և անձամբ Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովին՝ քննարկվող հարցերի թեմաների մշակմանն ուղղված ջանքերի համար։

Անկեղծորեն ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության անդամ և դիտորդ երկրների ներկայացուցիչներին։

Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար ավարտում է կայացման փուլը և անցնում է իր ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման, մեր պետությունների կայուն տնտեսական աճի, մրցունակության ամրապնդման և միջազգային ասպարեզում իր տնտեսական շահերի արդյունավետ առաջմղման։

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ավելանում է մեր գործողությունների սերտ համակարգումը մեծացնելու անհրաժեշտությունը՝ որպես անդամ պետությունների՝ համաշխարհային տնտեսության ժամանակակից պայմաններին հարմարվելու հիմք:

Ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է մեր երկրների պարենային անվտանգության ապահովումը։ Ներկայումս, օբյեկտիվ պատճառներով, գյուղատնտեսական ընդհանուր շուկայում որոշակի տեսակների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումներ են առաջանում, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրներում գյուղատնտեսության կայուն գործունեության և, ընդհանրապես, Միության պարենային ապահովության վրա։

Այս առումով, կարծում եմ, որ Միության անդամ երկրները պետք է առաջին հերթին կոլեկտիվ հիմունքներով հակազդեն ռիսկերին՝ օգտագործելով համախմբված և փոխընդունելի լուծումներ մշակելու ներուժը՝ նվազագույնի հասցնելով պարենային ապրանքների պակասուրդի հավանականությունը։

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Որպես երեկ սկսված մեր օրակարգային առանցքային հարցերի քննարկման շարունակություն՝ կցանկանայի կանգ առնել Միության համար արդիական որոշ ասպեկտների վրա։

Մեր պետությունների համար Միության շրջանակներում համագործակցությունն առաջնահերթ ուղղություն է, որը թույլ է տալիս ուժեղացնել ավանդական համագործակցությունը և ստեղծել նոր գործընկերային հարաբերություններ՝ միավորման տնտեսական ներուժն իրացնելու նպատակով։

Այս համատեքստում, Միության միասնական շուկայի գործունեության նպատակով, կարևոր եմ համարում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը, արտահանման և ներմուծման նոր լոգիստիկ շղթաների ձևավորումը, ներմուծման փոխարինման զարգացումը և բիզնեսի գործունեության պայմանների հետագա բարելավումը։

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջև ծառացած խոչընդոտների զգալի մասը ծագում է գործունեության միասնական, կոորդինացված, համաձայնեցված կանոնների բացակայության պատճառով։ Միայն կառուցողական երկխոսության, բաց լինելու և թափանցիկության պատրաստակամությունը կարող է օգնել այս հարցում դրական դինամիկայի պահպանմանը։

Կարևոր եմ համարում նաև ալկոհոլային խմիչքների շուկայի հարցի կարգավորումը։ Միասնական նպատակների և սկզբունքների, ընդհանուր կարգավորող միջոցառումների հաստատումը կարող է նպաստել ընդհանուր շուկայի ստեղծմանը` առանց փոխադարձ առևտրում խտրական սահմանափակումների և բացառումների: Հայաստանի համար սա առաջնահերթ ուղղություն է և ունի արտահանման լայն հնարավորություններ։

Գործընկերներ,

Մեր աչքի առաջ տեղի է ունենում համաշխարհային տնտեսության թվային վերափոխում։ Առանց առաջադեմ թվային գործիքների և տեխնոլոգիաների տիրապետման՝ դժվար է մրցակցել համաշխարհային ասպարեզում։

Միության թվային օրակարգի ձևավորման պահից ի վեր արդեն մեկնարկել են մի շարք լայնածավալ նախագծեր, որոնց շնորհիվ մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները դարձել են ավելի պարզ և թափանցիկ՝ դրանց արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից։

Կարևոր եմ համարում նավիգացիոն կնիքների միջոցով բեռնափոխադրումներին հետևելու համակարգի ձևավորումը, էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև քննարկումը անդրսահմանային էլեկտրոնային առևտրի, որի աճը մեզ համար նոր մարտահրավերներ է ստեղծում և պահանջում է արտադրանքի անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկերի և մաքսային մուտքերի ամբողջականության ապահովման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծում։

Հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը՝ գործընթացների թվայնացումը կխնայի Հայաստանի ժամանակն ու նյութական ռեսուրսները։

Լոգիստիկան թվային լուծումներ պահանջող ևս մեկ ոլորտ է: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, բազմամոդուլ լոգիստիկ կենտրոնների և եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծման և զարգացման վերաբերյալ համակարգման և փոխգործակցության համաձայնեցված առաջարկների մշակման կարևորությունը: Հայկական կողմը մեծապես կարևորում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության և համագործակցության զարգացումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության իրականացման գործում։

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

Վերջում կնշեմ, որ չնայած օբյեկտիվ դժվարություններին, որոնք առաջանում են փոխզիջումների հասնելու ճանապարհին, մենք շարունակում ենք շարժվել դեպի արդյունավետ միավորման կառուցումը, որը հաջողությամբ կգործի այսօրվա դժվարին իրողություններում։

Շնորհակալություն արդյունավետ աշխատանքի և կառուցողական քննարկման համար»:

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել և ընդունել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:

Նիստում ընդունված որոշմամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին հանձնարարվել է ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների հետ միասին ապահովել, մասնավորապես, ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի, շաքարավազի և այլ ապրանքների վերաբերյալ ինդիկատիվ հաշվեկշիռների պատրաստումը:

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը շնորհանդեսով ներկայացրել է թվայնացման գործընթացի ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերն ու քայլերը:

Նիստում ստորագրվել են համաձայնեցված փաստաթղթերն ու արձանագրությունները:

Որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի վերջին` Ղրղզստանում:

Նիստից հետո կառավարությունների ղեկավարներն այցելել են Մինսկի «Հաղթանակի» հրապարակ` ծաղկեպսակներ դրել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով բոլոր զոհերի հիշատակին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:35 21/06/2022  |  ՔաղաքականՆիկոլը 3 անգամ կարողացավ հաղթել ընդդիմությանը, բայց կարող է լուրջ վախեր ունենալ Սուքիասյանից. Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
16:20 21/06/2022  |  ԼՐԱՀՈՍԵԱՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի. Վարչապետ
13:16 21/06/2022  |  ԼՐԱՀՈՍԵԱՏՄ երկրների համար պարենային անվտանգության ապահովումը մնում է կարևորագույն խնդիրը.Փաշինյան
10:39 21/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Ոստիկանության զորքերը մեծ վաստակով և լիիրավ իրավունքով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին. Նիկոլ Փաշինյան
21:46 20/06/2022  |  ԼՐԱՀՈՍՄինսկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
20:40 20/06/2022  |  ԼՐԱՀՈՍՄինսկում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը
20:28 20/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի արյունոտ ձեռքերով ՔՊ-ն վերածվել է «քաղաքացիական պատերազմ» կուսակցության. ակցիա՝ ՔՊ-ի մոտ (տեսանյութ)
17:58 20/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մինսկ
11:21 20/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ԲՏԱ փոխնախարարներ է նշանակել
10:53 20/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Արխիվ

[]