ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուս-թուրքական մերձեցումը պետք է դիտարկել խաղի նոր կանոնների ձևավորման համատեքստում. Հայաստանն, իրոք, աշխարհի վերափոխման արդյունքում մեծապես կարող է շահել. Ռուբեն Մելքոնյան 06/21/2022 16:41 | ԼՐԱՀՈՍ
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հիմնված է ընդգծված պրագմատիզմի վրա․ նրանք օգտագործում են բոլոր հնարավորությունները՝ քամելով առավելագույնը, ինչը շահեկան է իրենց համար։ Ժամանակին ՆԱՏՕ-ին անդամակցելը ևս դիտարկելով այդ տրամաբանության մեջ՝ թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նկատվող փոփոխությունները վերափոխվող աշխարհի պայմաններում կանխատեսելի է համարում։
«ՆԱՏՕ-ին անդամակցելը բխում էր Թուրքիայի՝ այդ պահին ունեցած անվտանգային կարևոր խնդիրներից։ Դրան հաջորդող տարիներին Թուրքիան բարձրացրեց բանակի մարտունակությունը, զարգացրեց ռազմարդունաբերությունը, բայց արդեն 1990-2000-ականներից սկսեցին դրսևորվել նրա կիսանկախ ցանկությունները, և Թուրքիայի քայլերը երբեմն տարբերվում են ՆԱՏՕ-ի ու նրա արևմտյան դաշնակիցների տեսլականից, երբեմն էլ՝ դրանք փոխհամաձայնեցված են։ Օրինակ՝ արևելյան այն երկրների հետ, որոնց չի հասնում ՆԱՏՕ-ի «ձեռքը», նա ակտիվ կարողանում է աշխատել։ Այսինքն՝ դերաբաշխում է արված և պատահական չէ, որ Թուրքիային հաճախ անվանում են ՆԱՏՕ-ի «արևելյան ժանդարմ»»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների ու վերադասավորումների պայմաններում Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը թուրքագետը քիչ հավանական է համարում։ Մելքոնյանի համոզմամբ՝ ավելի հավանական է, որ Թուրքիան կընդլայնի այդ վեկտորի տիրույթը, ինչն արդեն իսկ տեսանելի է։
«Թուրքիան եթե տեսնի, որ ՆԱՏՕ-ին անդամակցելն այլևս շահավետ չէ, , կարող է և դրանից հրաժարվել, բայց չեմ կարծում , որ դա հեշտ գործընթաց է։ Բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս գալու դեպքում կզրկվի մի շարք լծակներից, ուստի հակված եմ կարծելու, որ նա ոչ թե արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխություն կանի, այլ մարտավարության փոփոխություն կմտցնի արտաքին քաղաքականության մեջ»,-նշեց թուրքագետը։
20-րդ դարի երկրորդ կեսին առկա քաղաքագիտական ընկալումները, Մելքոնյանի համոզմամբ, էականորեն փոխվել են, և թեկուզ փորձագիտական շրջանակների մոտ հաճախ զարմանք է առաջացնում, օրինակ, ռուս-թուրքական մերձեցումը, այդուհանդերձ, դա պետք է դիտարկել խաղի նոր կանոնների ձևավորման համատեքստում։
«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ Հարավային Կովկասի նկատմամբ, մեծ սպառնալիքներ է պարունակում և նա չի էլ թաքցնում իր նկրտումները՝ կապված մեր տարածաշրջանի հետ։ Ստեղծված իրավիճակում Հայաստանը՝ բայց այն Հայաստանը, որը կունենա պրոֆեսիոնալ արտաքին քաղաքականություն, այդ մեծ խաղում հնարավոր սպառնալիքները պետք է չեզոքացնի և հավանական հնարավորության պատուհաններից օգտվի։ Ի դեպ, շատ հնարավոր է, որ այդ պատուհանները քիչ չլինեն։ Նման մեծ շարժման, փլուզումների հետևանքով նաև մեր պես փոքր երկրների համար կարող են հնարավորությունների պատուհան էր բացվել, ուղղակի, կրկնում եմ, դրանք օգտագործելու համար հմուտ դիվանագիտություն և պրոֆեսիոնալիզմ է պետք ունենալ»,-ընդգծեց թուրքագետը և հավելեց, որ խոսքը ներկա Հայաստանի մասին չէ, որտեղ իշխում է պոպուլիզմը։
Ռուբեն Մելքոնյանի վստահեցմամբ՝ ազգային, պետական շահը անձնայինից գերադասող, պրոֆեսիոնալ քաղաքական էլիտա ունենալու դեպքում Հայաստանն, իրոք, աշխարհի վերափոխման արդյունքում մեծապես կարող է շահել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ