ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ջհանգիրյանը ձևի համար որպես թիրախ ընտրել է Քոչարյանին, բայց եթե կասկածի, որ Ալեն Սիմոնյանի մտքում կա իշխանություն վերցնել, հավատացած եղեք, նրա նկատմամբ եւս քրգործ կհարուցվի. Իշխանյան 06/20/2022 21:34 | ԼՐԱՀՈՍ
Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանում դատաիրավական համակարգ գոյություն չունի, ամեն բան գտնվում է վարչապետի գրպանում, իսկ ով չի ենթարկվում, նրանց նկատմամբ շինծու գործեր են «թխվում», ինչպես ձայնագրության մեջ անկեղծանում էր Ջհանգիրյան կոչվածը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ իր ունեցած զրույցի սկանդալային ձայնագրությունը: Ռուբեն Վարդազարյանը նաև հայտարարեց, որ հրաժարական տալու պահանջ իրեն ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի անունից առաջարկել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ։
Անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը՝ Ավետիք Իշխանյանը նկատում է՝ սա նշանակում է ոչնչացնել ողջ իրավական համակարգը.
«Սա վարչապետ կոչեցյալի տոտալիտար մտածելակերպի արդյունքն է և ամենատխուրն այն է, որ նրա կամակատարներն են ԱԱԾ պետը, ոստիկանապետը, Հակակոռուպցիոն կոմիտեի պետը, Գլխավոր դատախազը և, իհարկե, Ջհանգիրյանը, նրանք կատարում են բռնապետիկի հակաօրինական բոլոր հրահանգները» ,-ասաց Իշխանյանը:
Ինչ վերաբերում է ձայնագրության այն հատվածին, որ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում է, թե չի ցանկանում Ռոբերտ Քոչարյանը հետ գա իշխանության, Ավետիք Իշխանյանը նկատում է՝ Գագիկ Ջհանգիրյանը ատում է երկրորդ նախագահին.
«Իսկ եթե ատում էր, ապա մինչև 2008թ-ը չպետք է աշխատեր Գլխավոր դատախազի տեղակալ, ամեն դեպքում, նա 2008թ-ին, հավանաբար, գայթակղվեց, որ իշխանափոխություն կլինի և ինքը կնշանակվի Գլխավոր դատախազ, սակայն այդպես չեղավ, ու այս ամենից հետո ինքն ատում է երկրորդ նախագահին, բացի սա՝ խոսքն ամենևին միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չէ։ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում, որ կարող է իշխանությունը զիջել որևէ մեկին, պատահական չէ, որ նա երբ եկավ իշխանության, խոսք բացեց մինչև 2050թ կառավարելու մասին, այսինքն ՝ այստեղ Քոչարյանի անունը որպես հիմնական թիրախ օգտագործելը միամտություն է, Ջհանգիրյանը ձևի համար որպես թիրախ ընտրել է Քոչարյանին, բայց, ընդհանրապես, ցանկացած գործչի՝ կլինի Վանեցյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, իր արբանյակ կուսակցություններից որևէ մեկը կամ նույնիսկ իր կուսակցությունից որևէ մեկը, նա չի հանդուրժի , եթե վաղը նա կասկածի, որ Ալեն Սիմոնյանի մտքում կա իշխանություն վերցնել, հավատացած եղեք, նրա նկատմամբ քրգործ կհարուցվի»,-ասաց իրավապաշտպանը:
Մեր խնդրանքով Ավետիք Իշխանյանն անդրադարձավ նաև երեկ Ապարանում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններին՝ ՔՊ-ական պատգամավորների հարազատների մասնակցությամբ:
Ըստ նրա՝ Ապարանում տեղի ունեցածը անպատժելիության և ցինիզմի արդյունք է.
«Մենք ունեցել ենք դեպքեր, երբ, օրինակ, մարզպետի մասնակցությամբ կամ նրա լուռ համաձայնությամբ Վայքում դաժան ծեծի ենթարկվեց պայմանագրային զինծառայող Արա Մխիթարյանը, հիշենք նաև, թե այսօրվա ԱԺ փոխխոսնակն ինչպես ծեծեց լրագրողին, էլ չեմ ասում՝ ոստիկանական բիրտ գործողությունները՝ մարդկանց նվաստացնելու, ծեծելու և սրանց համար որևէ մեկը չպատժվեց, իսկ ամենացցուն դեպքը, երբ հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին վարչապետի ավտոշարասյունը վթարի ենթարկեց և ոչ մեկը չպատժվեց։ Սա է մեր իրականությունը, և այս համատեքստում պետք է դիտարկել Ապարանում տեղի ունեցած դեպքերը»,-ասաց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ պատգամավորների հարազատաները նման քայլի են գնացել՝ վստահ լինելով, որ իրենց թույլատրվում է ամեն ինչ՝ ընդհուպ մինչև մարդ սպանել.
«Ես վստահ եմ, որ սա տղամարդկային, «դուխով» հաշվեհարդար չէ, համոզված եմ, որ իրականում նրանք վախկոտ, ողորմելի երևույթներն են, ուղղակի իմանալով, որ իշխանությունն իրենց ձեռքին է և որևէ մեկը չի պատժվելու, իրենց մանկական բարդույթներից ազատվում են նման հաշվեհարդարներով»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, կան զոհեր: Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ