ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը Ռուբեն Վարդազարյանից ձայնագրության ամբողջական տարբերակն է պահանջել 06/20/2022 22:54 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ անդամները չեն շտապում ընթացք տալ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությանը։ Ավելին, պատճառաբանում են, թե պահանջել են ներկայացնել ձայնագրության ամբողջական տարբերակը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուբեն Վարդազարյանն այսօր հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։
Ձայնագրության հրապարակումից հետո Ռուբեն Վարդազարյանը դիմեց ԲԴԽ գիտնական-անդամներին՝ Գրիգոր Բեքմեզյանին, Լիպարիտ Մելիքջանյանին, Դավիթ Խաչատուրյանին՝ նշելով. «Ձեզ տեսնեմ, վարույթ հարուցեք, ակնհայտ քաղաքականացված անձ ունեք ԲԴԽ-ում»։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նախաձեռնությամբ հանդես կգա, հարցը քննարկվե՞լ է ԲԴԽ-ում, թե՝ ոչ։ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ ձայնագրության հետ կապված մեկնաբանություն չի տա, քանի որ մասնակից չէ, տեղեկություն չունի՝ ովքեր են նրանցից բացի մասնակցել հանդիպմանը, ինչ են խոսել, քանի որ Ռուբեն Վարդազարյանը հայտնել է, որ մոնտաժված է ձայնագրությունը, ըստ էության, դրվագներ են դրված ամբողջ հանդիպումից։
«Ես ինքս այսօր գրություն եմ պատրաստել իմ անունից։ Այն այսօր կամ վաղը կուղարկվի պարոն Վարդազարյանին, խնդրել եմ տրամադրել ամբողջական տեսանյութը, որպեսզի ուսումնասիրենք և որոշենք ընթացք տալու-չտալու հարցը։ Երբ կստանանք ամբողջական տեսանյութը, կկարողանանք որոշակի կարծիք հայտնել և որոշակի գործողություններ կատարել»,- նշեց Բեքմեզյանը։
Հարցին՝ արդյո՞ք անձամբ ինքը խնդիր չի տեսնում՝ Բեքմեզյանը զերծ մնաց մեկնաբանելուց՝ նշելով. «Քանի որ մոնտաժված է, ես ինձ երբեք թույլ չեմ տա մոնտաժված կամ ձևակերպված տեսանյութի կամ ձայնագրության հետ կապված կարծիք հայտնեմ։ Ես իրավաբան եմ, շատ լավ հասկանում եմ, մի քիչ էլ տեխնիկային եմ տիրապետում, որ մոնտաժի միջոցով կարելի է տարբեր մանիպուլյացիաներ անել, այդպես որ, մոնտաժված ձայնագրության վերաբերյալ կարծիք հայտնել, մարդուն արդարացնել կամ մեղադրել՝ չեմ կարող և չեմ պատրաստվում; Երբ կլինի ամբողջական տեսանյութը, Խորհուրդը կքննարկի և կհայտնենք մեր դիրքորոշումը»,- նշեց Բեքմեզյանը։
Նշենք, որ մամուլի ասուլիսի ժամանակ Վարդազարյանն իրականում հայտնել է, որ խոսակցությանը ներկա են գտնվել ինքը, Ջհանգիրյանը ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։
Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ-ն քննարկել է հունիսի 16-ին՝ առանց Ռուբեն Վարդազարյանի մասնակցության, որոշումը ԲԴԽ-ն կհրապարակի հունիսի 23-ին, Վարդազարյանը պնդում է, որ խախտվում է իր արդար դատաքննության իրավունքը, քանի որ իր ձայնը լսելի չի եղել, իսկ ինքը չի ներկայացել՝ առողջական խնդիրների պատճառով։
Հիշեցնենք, նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամների՝ Գրիքոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։
Թեև ԲԴԽ-ն այժմ գտնվում է խորհրդակցական սենյակում, Բեքմեզյանից փորձեցինք հետաքրքրվել՝ արդյո՞ք մինչև նիստի մեկնարկը Խորհուրդը փորձել է պարզել Վարդազարյանի բացակայության պատճառը, քանի որ նիստի ընթացքում ԲԴԽ անդամներից Ստեփան Միքայելյանը որոշակի հարցադրումներ կատարել էր՝ Վարդազարյանի բացակայության առնչությամբ, սակայն, նրա հետ կապ հաստատելու մասին, կարծես թե, խոսք չի գնացել, արդյոք քննարկվել է վարույթը վերսկսելու հարցը, Բեքմեզյանը զերծ մնաց մանրամասներ ներկայացնելուց՝ նշելով, որ այժմ ԲԴԽ-ն գտնվում է խորհրդակցական սենյակում, չի կարող որևէ դիրքորոշում, կարծիք հայտնել, որոշմամբ կերևա Խորհրդի մոտեցումները, բոլոր հարցերը, որոնք բարձրացվել են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից