ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիեւն ուղղակի ասում է՝ Զանգեզուրից մինչև Արարատ ընկած տարածքները, կարող են ուղղակի բռնակցել Ադրբեջանին. Հայկ Նահապետյան 06/20/2022 16:42 | ԼՐԱՀՈՍ
«Պատերազմի վերսկսման վտանգ միշտ է եղել և շարունակում է լինել»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, վերլուծելով վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարի չընդհատվող ռազմատենչ հռետորաբանությունն ու դրա ֆոնին՝ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի որդեգրած կեցվածքը։
Ռազմական փորձագետն ընդգծում է՝ պատերազմ, սովորաբար, լինում է, երբ պետություններից մեկը ցանկանում է իր հարևանի հետ ռազմական գործողություններով ինչ – ինչ հարցեր լուծել, որը խաղաղ -դիվանագիտական ճանապարհով չի լուծվում։ Երկրորդ, նախահարձակ պետությունը պետք է վստահ լինի, որ ռազմական գործողություններից հետո, ինքը հաղթելու է, և երրորդ՝ որքանո՞վ է այդ պատերազմը ազդելու տարածաշրջանում ուժերի վերաբաշխման վրա. «Հիմա, եթե գնահատելու լինենք Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը, ապա առաջին երկու դրվագով Ադրբեջանը վստահ է, որ, եթե պատերազմ սկսի՝ կհաղթի, բայց, ինչպես տեսնում ենք, կա երրորդ գործոնը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, բացի դրանից, Ռուսաստանի Դաշնության հետ ունի կնքված ռազմական համագործակցության երեք պայմանագիր, հետևաբար, նա ով փորձելու է վիճարկել ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և լայնածավալ ռազմական գործողություններով տարածքներ վերցնել, առնվազն, հանդիպելու է ՀԱՊԿ անդամ երկրների և առաջին հերթին՝ ՌԴ-ի կոշտ հակազդեցությանը»,- ասում է Հայկ Նահապետյանը։
«Ադրբեջանի նախագահն, այնուամենայնիվ, շարունակում է սպառնալիքի լեզվով խոսել Հայաստանի Հանրապետության, նկատի ունեմ ՀՀ-ում՝ վարչապետի պարտականությունները կատարող անձի հետ՝ հաշվի առնելով այն, որ հայկական կողմը հակազդելու որևէ միջոց չունի, բացի խաղաղության օրակարգը բարձրաձայնելուց և Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը միջազգային ատյաններում ներկայացնելուց։ Այլ գործիքակազմ, Հայաստանն, այս պահին չունի, - ասում է մասնագետն ու հավելում,- ես կարծում եմ՝ դա գործոն չէ, ցանկացած հայտարարություն և կեցվածք առ ոչինչ է։ Եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը գնահատեց, որ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները նպաստավոր պայմաններ են ստեղծելու, որպեսզի ռազմական գործողություններ սկսի ու հաղթի, ապա սկսելու է»։
Անդրադառնալով երկրում առկա ներքաղաքական իրավիճակին՝ Հայկ Նահապետյանը նկատել՝ փաստ է, որ երկրի ներսում ճգնաժամ կա, այլ հարց է, թե ինչպե՞ս է գործող ընդդիմությունը կարողանում կապիտալիզացնել քաղաքական ճգնաժամը՝ իշխանափոխության հասնելու համար. «Ակնհայտ է, որ պայքարի այն փուլը, որ ընդդիմությունը որդեգրել էր՝ փողոցային պայքարը, այս պահին, ժամանակավորապես, չտվեց այն արդյունքը, որ, ամենայն հավանականությամբ, ակնկալում էին ընդդիմադիր ուժերը։ Բայց, որ ճգնաժամ կա և այդ ճգնաժամն, ուղղակիորեն, կապվում է արցախյան հարցի, ինչպես նաև՝ Հայաստան- Ադրբեջան հարաբերութունների հետ, անհերքելի փաստ է։ Սրա լավագույն ցուցիչը Ազգային Ժողովում Փաշինյան Նիկոլի կատարած վերջին՝ մի շարք հայտնի և խնդրահարույց հայտարարություններն են, որին Ադրբեջանի նախագահն անմիջապես հակադարձեց, իր երկրում անցկացվող ֆորումի ընթացքում, հայտարարելով, թե Փաշինյանի հետ գոյություն ունի պայմանավորվածություն առ այն, որ որևէ ձևով չի բարձրաձայնվելու Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ տեսակետ կամ միտք։ Եթե այդ պայմանավորվածությունը խախտվի, որն, ամենայն հավանականությամբ, խախտվել է՝ Ազգային Ժողովում Փաշինյանի ելույթով, եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Արցախը չընդունի որպես Ադրբեջանի մաս, ապա իրենք կունենան հավակնություններ՝ շահարկելու ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ պատճառաբանելով, թե 1918 թվականին Զանգեզուրը, որը, ըստ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, ձգվում է մինչև Արարատ մարզը, իրենց պատմական հայրենիքն է։ Այսինքն, Ալիևն ուղղակիորեն ասում էր, որ իրենք այդ տարածքներն ուղղակի կարող են բռնակցել և վերջ»,- ասել է Հայկ Նահապետյանը։
Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանի հետ սահմաններին ռազմական սադրանքներ, անկասկած, լինելու են, սակայն, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքի պարագայում, միակ զսպիչ գործոնը կարող է լինել Հայաստանի անդամակցությունը՝ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքին, ներառյալ նաև ՌԴ-ի հետ Հայաստանի կնքած ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության լրջագույն պայմանագրերը. «Եթե սրան էլ գումարենք 102-րդ ռազմաբազայի առկայության փաստը, որը նաև հենակետեր է ունենալու Բերդում և Սյունիքում, ապա հասկանալի է դառնում, որ Ռուսաստանի Դաշնությունը մտահոգ է իր ռազմավարական դաշնակից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը նետված մարտահրավերներով, որն, ուղղակիորեն, գալիս է հարևան Ադրբեջանի Հանրապետությունից»,- հայտարարել է Հայկ Նահապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից