ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամառվա շոգին ընդառաջ. խորհուրդներ ոստիկանությունից 06/20/2022 15:14 | ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ
Ամառվա շոգը թելադրում է ապրելու իր կանոնները: Ամառային կենցաղի հետ կապված անվտանգության կանոնները բազմապիսի են` հակահրդեհային, առողջապահական, նաև, իհարկե, իրավական: Շոգերի սաստկացման հետ աճում է անտառածածկ տարածքների հրդեհների հավանականությունը, չորային եղանակի պայմաններում վտանգված են նաև շենք-շինությունները, շոգը որոշակի բարդություններ է առաջացնում առողջության պահպանման հարցում: Ցածրադիր վայրերի անտանելի շոգից կարծես հալչում է ամեն ինչ, ու նաև մարդկանց զգոնությունը, իսկ սա արդեն մեր թեման է:Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ամռան ամիսներին ավելանում է բնակարանային գողությունների թիվը, և պատճառները պարզ են: Ամռանը ընտանիքով հանգստի մեկնելը պատճառներից մեկն է: Տևական ժամանակ տունը դատարկ թողնելը բնակարանային գողերի համար նպաստավոր պայման է: Իսկ փորձառու բնակարանագողերի համար մեկ օրը չէ, հաշված ժամերն էլ բավական են` գործը գլուխ բերելու համար: Կարելի է խնդրել հարևաններին` ուշադիր լինել և երբեմն հսկել ձեր բնակարանի դուռը, կասկածելի շարժ նկատելիս զանգել ոստիկանություն: Տանը մի թողեք փող ու թանկարժեք իրեր, մի կարծեք, թե տան ձեր թաքստոցը հուսալի է. բնակարանագողերը լավ գիտեն, թե որտեղ կարող են լինել այդ տնայնական թաքստոցները: Չհրկիզվող պահարանները նույնպես հուսալի չեն: Եղել են դեպքեր, երբ փողն ու թանկարժեք իրերը տարել են «սեյֆով» հանդերձ: Ավելի լավ է դրանք հանձնել բանկ կամ ի պահ տալ վստահելի մարդու: Չմոռանաք նաև, որ առաջին-երկրորդ հարկերի բնակարանների դեպքում անվտանգության պարտադիր պայման են պատուհանների ճաղավանդակները:
Շոգին մեր քաղաքացիների մի մասը դռներն ու պատուհանները կրնկի վրա բաց է թողնում, ինչը նույնպես բնակարանագողերի համար լավագույն տարբերակ է: Ի վերջո, բոլորովին էլ դժվար բան չէ` բաց դռնով մտնել տուն ու միջանցքից թռցնել պայուսակ, դրամապանակ, բջջային հեռախոս: Հարկավոր է ընդամենը դաստիարակության թերություն և մի փոքր էլ հանդգնություն: Փոքր կորստի դեպքում տերերը հարկ չեն համարում դիմել ոստիկանություն: Այնինչ նման հանդուգն գողերը շատ չեն, և նրանց մեկուսացնելն էապես կնվազեցնի նմանատիպ հանցագործությունների հավանականությունը:
Ամառային մեկ այլ վտանգ էլ ճանապարհատրանսպորտային պատահարներն են: Մեկ-երկու օրով հանգստի գոտի մեկնողերի զգոնությունն էլ պետք է տեղում լինի: Այո, կարող է մղում լինել` րոպե առաջ հասնել Սևան ու մտնել ջուրը: Ոստիկանությունը հորդորում է` հինգ րոպե ուշ հասնել, բայց` հասնել: Հիշեք, որ ծանր հետևանքներով վթարների զգալի մասը արագության գերազանցման հետևանք են, ու՝ ոչ միայն:
Ոստիկանությունը կտրականապես և հետևողականորեն հորդորում է` թեկուզ քիչ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել:
Խնդրում ու պահանջում ենք` միշտ հիշել, որ մեքենա վարելը հսկայական պատասխանատվություն է նաև մտերիմների ու հարազատների հանդեպ: Մի հորդոր էլ այդ մտերիմներին ու հարազատներին. թույլ մի՛ տվեք, որ մեքենան վարեն ալկոհոլ օգտագործած վիճակում:
Եվ դարձյալ` ալկոհոլի մասին: Յուրաքանչյուր բժիշկ կամ փրկարար խորհուրդ կտա` խմած վիճակում չմտնել սառը ջուրը: Սրտի կանգ, կաթված, ջրահեղձում... Իսկ ոստիկանության մտահոգությունները քիչ այլ են: Թեև որոշակիորեն նվազել են հանգստի գոտիներում արձանագրվող միջադեպերը, բայց դրանք կան և հիմնականում խմած մարդկանց անհիմն ու անհեթեթ վեճերի արդյունք են: Մարմնական վնասվածքներ, հիվանդանոց ու ոստիկանություն տեղափոխված անձինք. այնինչ մեկնել էին առօրյա հոգսերից կտրվելու, զվարճանալու, զովանալու նպատակով:
Դեպքերի նվազումն, իհարկե, պայմանավորված է նաև հանգստի ակտիվ գոտիներում ոստիկանների ամենօրյա ու շուրջօրյա ծառայությամբ: Այդպես կլինի նաև այս տարի, բայց հորդորում ենք լինել հանդուրժող, հարգել մեկմեկու իրավունք և չմոռանալ հանգստի գոտի մեկնելու նպատակը, որի մեջ ոչ մի կերպ չեն տեղավորվում վեճն ու կռիվը:
Մաղթում ենք հաճելի հանգիստ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան