ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետ կանչել «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծերի փաթեթը. Լրագրողական կազմակերպություններ 06/20/2022 18:08 | ԼՐԱՀՈՍ
Վաղը՝ հունիսի 21-ին, ավարտվում է պաշտոնական e-draft.am հարթակում տեղադրված` «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամկետը։
Լրագրողական մի քանի կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.
«Ըստ էության, այս փաստաթուղթը պատշաճ ուշադրության չի արժանացել. առայսօր դրա վերաբերյալ արձանագրվել է 0 կողմ և 0 դեմ ձայն։ Մինչդեռ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հեղինակած այս օրենսդրական նախաձեռնությունը, որին մասնակցել են նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, Հանրային հեռարձակողի խորհուրդը և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն, խոր մտահոգություն է առաջացրել տասնյակից ավելի մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների շրջանում, ընդ որում՝ և՛ օրինագծի բովանդակության, և՛ դրա մշակման ու ներկայացման գործընթացի առումներով։
Նախ՝ առնվազն տարակուսելի է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում այսպիսի ծավալուն փոփոխություններ ու լրացումներ կատարելու գաղափարի առաջադրումը, քննարկումն ու բուն նախագծի մշակումը տեղի են ունեցել առանց Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի իմացության և գործուն մասնակցության։ Դա հատկապես անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ տվյալ նախաձեռնությամբ ենթադրվում է փոփոխություններ իրականացնել ոչ միայն վերոնշյալ, այլ նաև ոլորտին վերաբերող 7 այլ օրենքներում, այդ թվում` ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող «Զանգվածային լրատվության մասին» մայր օրենքում։
Բացի այդ, գործընթացում որևէ կերպ չեն ներգրավվել լրագրողական հասարակական կազմակերպությունները, որոնց մեջ կան տասնամյակներ շարունակ հեռարձակման ոլորտի խնդիրներով զբաղվող, բազմաթիվ հետազոտություններ անցկացրած, միջազգային փորձը ուսումնասիրած, վերլուծություններ, առաջարկություններ և օրինագծեր պատրաստած կառույցներ։
Ի վերջո, անընդունելի է, օրինակ, օրենքի նախագծում ներառել լրագրողական էթիկային վերաբերող դրույթներ՝ չխորհրդակցելով այն կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում մասնագիտական էթիկայի կանոնագրի մշակման և ԶԼՄ-ների ինքնակարգավորման գործընթացը ներդնելու նախաձեռնողներն ու սատարողներն են։ Առհասարակ օրինագծում այնքան շատ են բովանդակային թերություններն ու բացթողումները, որ հնարավոր չէ դրանց անդրադառնալ այս հայտարարության շրջանակներում։ Այդուհանդերձ, նշենք մի քանիսը․ մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչու է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքից հանվում 1-ին հոդվածի 5-րդ կետի 4-րդ մասը, ինչով, փաստորեն, կարգավորումներից դուրս են մղվում մասնավոր մուլտիպլեքսի սլոթ օգտագործող հեռուստաընկերությունները։ Ինչ է, օրինագծի հեղինակները համոզված են, որ երկրում չի ձևավորվելու և չի գործելու վերգետնյա թվային հեռարձակման մասնավոր ցա՞նց։ Կամ երբ պարտադրվում է հեռուստանյութերում հստակ տարանջատել փաստերը կարծիքներից, ինչը գերազանցապես ինքնակարգավորման խնդիր է, արդյո՞ք ՀՌՀ-ն ի վիճակի է լինելու վերհանել ահռելի տեղեկատվական հոսքից այդ պահանջի բոլոր խախտումները և պատասխանատվության ենթարկել դրանց հեղինակներին։ Իհարկե՝ ոչ։ Այստեղ սուբյեկտիվության, կամայականության և ընտրովի մոտեցումների լայն հնարավորություններ են բացվում, ինչն անթույլատրելի է։ Նույնը կարելի է ասել միայն հավաստի փաստեր հրապարակելու պահանջի մասին։ Այսպիսի դրույթները, կրկնում ենք, բազմաթիվ են։
Վերոնշյալ օրինագծի պատրաստումն ու առաջադրումը, իր բովանդակությամբ հանդերձ, հակասում են նաև ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության ու 11 լրագրողական կազմակերպությունների կողմից նախաձեռնած կարևորագույն գործընթացին, ըստ որի՝ համատեղ ուժերով պետք է նախապատրաստվի Հայաստանի ինֆորմացիոն ոլորտի զարգացման և մեդիա օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ, և այդ փաստաթղթում ներառված հիմնարար սկզբունքները պետք է ծառայեն ժամանակակից միջազգային նորմերին համապատասխանող նոր օրենքների մշակմանն ու ընդունմանը։ Դրա վերաբերյալ ապրիլի 19-ին ստորագրվել է համագործակցության եռակողմ Հուշագիր։
Ակնհայտ է, որ առանց համապարփակ հայեցակարգ ունենալու, նման ծավալուն օրենսդրական փոփոխություններն անիմաստ են և անարդյունավետ, ավելին՝ դրանով կշարունակվի մեդիա օրենսդրության բացերը կարկատելու արատավոր պրակտիկան։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում.
- ԲՏԱ նախարարությանը՝ հետ կանչել պաշտոնական e-draft.am հարթակում ներկայացված օրինագծերի փաթեթը, շահագրգիռ պետական և հասարակական կառույցների հետ մասնագիտական բաց քննարկումներ կազմակերպել հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ուղղությամբ։
- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին և ՀՀ արդարադատության նախարարությանը, հարազատ մնալով լրագրողական կազմակերպությունների հետ համագործակցության Հուշագրի դրույթներին, աշխատանքներ տանել ԲՏԱ նախարարության հետ, որպեսզի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ենթադրվող փոփոխությունների իրականացումը համապատասխանեցվի համագործակցության Հուշագրով նախատեսված գործընթացներին՝ ներկայումս մշակվող հայեցակարգի սկզբունքներին համահունչ»։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից