ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լոռու մարզում ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար. նրանք կալանավորվել են 06/20/2022 17:50 | Քրեական խրոնիկոն
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից հետո մինչև մայիս ամսվա վերջ մարզի տարածքում արձանագրվել են պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների նկատմամբ, իրենց ծառաոյղական պարտականներությունների կատարման հետ կապված, բռնություն գործադրելու դեպքեր: Հարուցված քրեական գործերով նման արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավվել 7 անձ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Լոռու մարզի դատախազությունում կատարված դիտարկումները փաստում են, որ մարզի տարածքում նմանատիպ հանցավոր գործողությունների դեպքեր արձանագրվել են նաև դրանից հետո:
Մասնավորապես, 2022թ. հունիսի 3-ին ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 18:15-ի սահմաններում, Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2 աշխատակից ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ծխելու համար կանգնեցրել են նշված բնակավայրի մի բնակչի ավտոմեքենան, ինչից հետո պարզվել է, որ վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում:
Սթափության վիճակի զննության ընթացքում, պարեկային ծառայության աշխատակիցներին են մոտեցել նույն բնակավայրի 3 բնակիչներ, ովքեր գտնվելով ոչ սթափ վիճակում, իշխանության ներկայացուցիչների ծառայողական գործունեությունը խաթարելու դիտավորությամբ, սկսել են վիճաբանել պարեկների հետ: Այդ ընթացքում նրանք առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ոտքով հարվածել են պարեկներից մեկին, բռնելով վերջինիս գոտուց ամրացված մահակից և ատրճանակի պատյանից ու քաշելով՝ փորձել են հափշտակել հատուկ միջոցը և հրազենը: Միաժամանակ ոստիկանության ծառայողների հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, նաև հարվածել և վնասել են պարեկների ծառայողական ավտոմեքենան:
Նշված գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 137.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Բացի այդ, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում 2022թ. հունիսի 12-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի համանուն վարչական շրջանի տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2 այլ պարեկներ ավտոմեքենայի տարեկան տեխնիկական զննում անցած չլինելու պատճառով կանգնեցրել են Արարատի մարզի Արարատ գյուղի մի բնակչի վարած ավտոմեքենան, ապա պահանջել ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը: Պարեկներից մեկից տեղեկանալով վարորդական իրավունքի վկայականն իր մոտ չգտնվելու պատճառով ավտոմեքենան ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու նրա օրինական մտադրության մասին՝ քաղաքացին սկսել է վիճաբանել վերջինիս հետ, որի ընթացքում զույգ բռունցքներով միաժամանակ հարվածել է նրա կրծքավանդակի առաջային մակերեսին՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա նկատմամբ գործադրել առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:
2022թ. հունիսի 15-ին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշված երկու քրեական գործերով միջնորդություններ են ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան 3 մեղադրյալների նկատմամբ էլ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են:
ՀՀ դատախազությունը նորից քաղաքացիներին խստորեն զգուշացնում է, որ իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու ցանկացած դրսևորում արժանանալու է կոշտ հակազդեցության և դատախազությունը հետամուտ է լինելու նման արարքներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ