ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վատ ավանդույթ է ձևավորվում, երբ ԵԽ ներկայացուցիչները խուսափում են Հայաստանի հիմնական քաղաքական ընդդիմության հետ ուղիղ երկխոսությունից և շփումից.Արմեն Գևորգյանը հանդիպել է Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին 06/18/2022 11:41 | ԼՐԱՀՈՍ
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ հայկական պատվիրակության որոշ անդամների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի լրատվության բաժինը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը, ով հանդես է եկել հայտարարությամբ:
Ստորև ներկայացնում ենք Արմեն Գևորգյանի խոսքն ամբողջությամբ:
«Տիկին գլխավոր քարտուղար,
Բարի գալուստ Հայաստան։
Շատ ցավալի է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ առանձին հանդիպում չունեք: Վատ ավանդույթ է ձևավորվում, երբ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները խուսափում են Հայաստանի հիմնական քաղաքական ընդդիմության հետ ուղիղ երկխոսությունից և շփումից:
Այնուամենայնիվ կցանկանայի ձեր ուշադրությունը կենտրոնացնել մի շարք կարևոր հարցերի վրա։
Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքը հասել է իր եռման կետին, քանի որ մեծ անարդարություն է կատարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ։ Կարծում եմ՝ հայ պաշտոնյաների հետ ձեր հանդիպումների ընթացքում հաճախ եք լսել տարածաշրջանում «խաղաղության օրակարգի» մասին։ Կրկնեմ, որ Հայաստանում ոչ ոք նոր պատերազմ չի ցանկանում: Բայց ավելի շատ են մարդիկ, ովքեր չեն ընդունում, որ երեսուն տարվա ազատ ու անկախ պետականաշինությունից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ապրել Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնպես դեմ է դրան։
Մենք մեծապես մտահոգված ենք, օրինակ, նրանով, որ, ի տարբերություն Եվրախորհրդարանի, տեսնում ենք Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու ձգտումը՝ փորձելով «ավելի քիչ զայրացնել» Ադրբեջանին և Թուրքիային նրանց քաղաքականությանը վերաբերող քննադատական բանաձևերով և գնահատականներով։ Ի դեպ, այս համատեքստում կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ, խուսափելով ընդդիմության հետ ուղիղ երկխոսությունից և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում՝ դուք, ըստ էության, անուղղակի հավասարության ևս մեկ նշան եք դնում այս երկու երկրների միջև՝ իրենց ժողովրդավարության հավատարմությունների առումով։
Հայ հանրությունը մինչ օրս Ադրբեջանի կողմից 2020 թվականին հայերի դեմ հրահրված անհիմն և անարդարացի պատերազմ սկսելու վերաբերյալ որևէ համապատասխան բանաձև չի տեսել: Եվրոպայի խորհդին չի հաջողվել պատժամիջոցներ ընդունել 2021 թվականի մայիսից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Ադրբեջանը շարունակում է անտեսել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորներին ազատելու միջազգային հանրության կոչերը և շարունակում է իր ռասիստական և այլատյաց քաղաքականությունն ու քարոզչությունը հայերի դեմ։ Կարծում եմ, որ դա կհաստատվի նաև Արդարադատության միջազգային դատարանում ներկայումս ընթացող համապատասխան վարույթներով։
Սրանք բոլորը հիմնական մտահոգիչ կետեր են, որոնք, ըստ էության, հարցականի տակ են դնում, թե արդյո՞ք մենք ընդհանրապես կարող ենք պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանի հետ որևէ բանի շուրջ:
Կարող եք հարցնել՝ իսկ ի՞նչ կարող է անել Եվրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրն արդարացի լուծելու համար։ Համոզված եմ, որ առաջին հերթին մեր կազմակերպությունը պետք է սկսի իրավիճակի օբյեկտիվ գնահատականներից, ինչը, կարծում եմ, լավ զսպող միջոց կլինի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների դեմ, բայց նաև կպաշտպանի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարական կառավարման որակը։ Դա նաև կնպաստի տարածաշրջանում խաղաղության համար ապագա ցանկացած երկխոսությանը:
Մեր կազմակերպությունը պետք է արդար և հետևողական լինի մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների և առաջին հերթին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցում։
Տիկին Գլխավոր քարտուղար,
Միևնույն ժամանակ մենք խորապես մտահոգված ենք, որ Եվրոպայի խորհուրդն անտեսում է մեր երկրում ժողովրդավարության նորմերից և ավանդույթներից ակնհայտ շեղումները։ Խոսքի և լրատվամիջոցների ազատության սահմանափակումները, դատական և քննչական մարմինների աճող կախվածությունը գործադիր իշխանությունից, ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի հալածանքները դարձել են Հայաստանում այսպես կոչված ժողովրդավարական ավանդույթների «նոր նորմա»։ Նույնիսկ միջազգային կազմակերպությունները չէին կարող անտեսել վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վիճելի որակը ։
Անցած երկու ամիսների ընթացքում նման անընդունելի երևույթների այս երկար ցանկը համալրվել է քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիաների իրավունքի ոտնահարումներով, ինչպես նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից դաժան և անհամաչափ ուժի կիրառմամբ։ Հունիսի 3-ին ոստիկանությունը խլացուցիչ նռնակներով ցրեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը՝ առանց պատշաճ նախազգուշացման և անհրաժեշտության, որի արդյունքում բազմաթիվ ոստիկաններ և ցուցարարներ ծանր վիրավորվեցին և տեղափոխվեցին հիվանդանոցներ։
Ներկայումս շուրջ 31 ընդդիմադիր գործիչ ձերբակալված է տարբեր ապօրինի հիմքերով և ակնհայտ քաղաքական դրդապատճառներով:
Ուզում եմ հիշեցնել բոլոր ներկաներին, որ Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ընդունվել է իրական ժողովրդավարության մասին բանաձև, որը մեջբերելով՝ կրկնում եմ, որ «ժողովրդավարությունը մեծամասնության դիկտատուրան չէ»։
Եզրափակելով՝ հավելեմ, որ մենք մտադիր չենք Եվրոպայի Խորհուրդը դարձնել գլադիատորական մենամարտերի տարածք ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ՝ Ադրբեջանի դեմ։ Բայց մտադիր էլ չենք համակերպվելու այն փաստերի հետ, որ մեր կազմակերպությունը վերածվում է 44-օրյա պատերազմի հետևանքների օրինականացման հարթակի, հարթակ, որը հստակորեն առաջ է մղում Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորած թյուրքական կոալիցիայի շահերը՝ ի հաշիվ հայ ժողովրդի, կամ էլ մեր երկրում հակաժողովրդավարական գործընթացները լուռ դիտարկող կազմակերպության»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել