Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Փաշինյանը բացահայտում է իր թուլությունները՝ փողի դիմաց ցանկացած տուրևառության պատրաստ է, այդ թվում իր իսկ հարազատների՞․․․ 06/17/2022   22:52  |  Վերլուծություններ

Նախօրեին Ազգային Ժողովում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը, ըստ էության, հաշվապահական հաշվետվություն էր ներկայացնում այն մասին, թե՝ ի՜նչ աննախադեպ օգնություն-աջակցություն է ցուցաբերել 2021-2022 թվականներին Հայաստանը՝ Արցախին։ Հիշու՞մ եք՝ մի անգամ վերջինս որպես նվաճում հայտարարեց, թե՝ Հայաստանը երբեք այսքան շատ գերիներ չի վերադարձրել, որքան 44-օրյա պատերազմից հետո․․․

Բայց այս կարգի անհեթեթ մտքեր նա մեկ կամ երկու անգամ չի արտաբերել։ Ահավասիկ՝ հերթականը։ Ասում է՝ «Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել և Հայաստանը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել, այսինքն ՝ ՀՀ աջակցությունը Արցախին 2021թ-ին աճել է 122%-ով, իսկ Արցախի բյուջեն աճել է 48%-ով:

2021թ-ի Արցախի բյուջեի 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը»։

Բնականաբար, փաշինյանի այս մարդակեր-մերկանտիլ թվաբանությունը լսելն իսկ անհնար է, քանզի հայկական Արցախի ահռելի կորուստները նրա համար հաշվապահություն է ընդամենը։ Այսինքն, արցախցուն հայրենազուրկ անելուց, մարդկային ահավոր կորուստների դատապարտելուց, անտուն- անտեղ, անգործ թողնելուց, դրախտավայր Արցախը թշնամուն նվիրաբերելուց հետո սույնը նստել՝ սառնասրտորեն կոպեկ-կոպեկ հաշվում է, թե իր օրոք ինչքան աջակցություն է Հայաստանից ուղղվում Արցախի՞ն և արցախցու՞ն։ Այսինքն, ի՞նչ է նշանակում սա։ ՈՒզում է ասել, թե՝ տուն-տեղդ, հայրենիքդ հանձնել եմ, բայց տե՛ս, ինչքան փող եմ տալիս քեզ։ Այսինքն, ըստ նրա տրամաբանության՝ ամեն ինչ, այդ թվում՝ հայրենիքի և մարդկային կորուստը կարելի է փողով գնե՞լ և վաճառե՞լ։

Ըստ այդմ, հերթական անգամ ի՞նքն է հաստատում, որ փողի դիմաց ցանկացած տուրևառության պատրաստ է։ Այդ թվում՝ իր իսկ հարազատների՞․․․

Ի՞նքն է հաստատում, որ արժեքային համակարգ, ազգային պատկանելություն չունի, պետություն, պետականություն, ընտանիք՝ իր համար ոչինչ են։ Սևակի ասած՝ «Սիրում է կյանքում նա իր աթոռը, աթոռն է սիրում ու նրան տիրում»։ Սիրում է, քանի որ աթոռը փողաբե՞ր է և փո՛ղն է իր ամենամեծ արժեքը․․․

Բայց նրա հաշվապահությունն էլ իր նման սնանկ է։ Ընդամենը մեկ հիշեցում՝ աշխարհի բոլոր կողմերից Արցախին՝ «Հայաստան հիմնադրամի» խողովակով սիրով և սրտացավորեն ուղարկված ողջ գումարը գրպանեց փաշինյանական կառավարությունը՝ որպես պարգևատրում բաժանելով իր քպականներին։ Այսինքն, Արցախին և արցախցուն հասցեական ուղարկված գումարը Փաշինյանն ու իր մարդիկ կերել են․․․

Այս ամենից հետո անհնար է չմտածել՝ եղե՞լ դեպք, երբ Հայաստան-ազարբայջան համատեքստում փաշինյանական խոսքը լսելիս, զգաք, որ խոսողը Հայաստանի վարչապետն է, ՀՀ շահերի պաշտպանը՝ արտաքին հարթակներում։ Ճիշտ հակառակ զգացողությունը չի՞ համակել ձեզ, այն է՝ գործ ունենք Հայաստանի վարչապետի պաշտոնում հայտնված՝ հարևան՝թշնամի պետության ներկայացուցչի հետ։

Երբ Արցախում նա դեմոնստրատիվ աղաղակում էր, թե «Արցախը Հայաստան է և վե՛րջ» ու հայությունն աշխարհի, այդ թվում՝ Արցախի՝ ուրախանում էր, թե՝ տեսեք՝ ՀՀ վարչապետը կրկնում է Արցախ աշխարհի մասին լեգենդար Լեոնիդ Ազգալդյանի խոսքը՝ «Սա Հայաստան է և վերջ», ինքը երևի մտածում էր՝ հայերն էս կուտն էլ կերան։
Իսկ ալիևը երևի ձեռքերն էր շփում և ուրախանում՝ վերջապես Հայաստանում իշխանության է եկել իրենց սրտի ուզածը։ Ասել էին, չէ՞ իրենք ներդրում ունեն թավշյա հեղափոխության մեջ։

Այդ մարդը, այն էլ՝ իր պաշտոնն զբաղեցնող, երբ Արցախում ի լուր աշխարհի հայտարարում էր, թե՝ Արցախը Հայաստան է և վերջ, ի՞նչ էր մտածում։ Արցախի՞ մասին էր մտածում, թե՞․․․ ծրագրված կերպով Արցախը պատերազմի տանելու։ Պատերազմի ժամանակ էլ, թերևս, հերթական դերն էր խաղում՝ թե՝ «Ես եմ գերագույն գլխավոր հրամանատարը և թող ոչ -ոք չկասկածի․․․»։

44 օրյա պատերազմում Փաշինյանին իշխանության բերողները նրան վերապահել էին պարտվողի դերը, ինքն, ի դեպ, այդ դերը կատարելու մասին ծանուցել էր վաղօրոք։ Եվ ծրագրված պարտության սցենարիստը, որ ի սկզբանե այն մտքին էր, թե՝ «մասը պիտի հանձնել, որ ամբողջը մնա», Արցախը հանձնեց՝ Շուշիով ու Հադրութով, հանձնեց նաև՝առանց կրակոցի, հանձնեց մեր աննահանջ տղերքին թիկունքից հարվածելով։ Պատերազմի մի մասնակցի խոսքով՝ որտեղ պիտի հարձակվեինք, նահանջի հրաման էր տրվում, որտեղ պիտի հետ քաշվեինք, կրակի բերանն էին տանում։

Պատերազմը չկանգնեցրելը, երբ չորրորդ օրը զինվորականներդ քեզ ասում են՝ պարտվում ենք, իսկ ինքը՝ թե՝ «ինձ դավաճան կասեին»։ Այսինքն, որպեսզի արդարացնի Արցախը, ազատագրված տարածքները դավադրաբար հանձնելը, նա պատերազմը շարունակ ձգեց, զոհերի թիվն ավելացնելով․․․

Իսկ ավելի ուշ, ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ «Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։

Այսինքն, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհելը երկրի վարչապետի աթոռն զբաղեցնող անձի համար «նույն վիճա՞կ» էր»։ Հազարավոր տղաների ապրելն ու զոհվելը, լինելն ու մահվան դատապարտելը նու՞յն վիճակ է։

Այս ամենից հետո, սկսում ես մտածել՝ ԱԺ ամբիոնից Փաշինյանի հաշվապահական հաշվետվությունն ու՞մ էր ուղղված և ո՞րն էր դրա միտք բանին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:28 17/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն, և այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում. Վարչապետը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին
11:30 17/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱզգային անվտանգության ծառայությանը պատկանող գույքը կօտարվի
10:08 17/06/2022  |  ՄամուլԸնդդիմադիրների ոչ մի թեկնածու պաշտոն չի ստացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 31. «Ժողովուրդ»
09:50 17/06/2022  |  ՄամուլՓաշինյանի՝ ֆուտբոլի մասին միտքը ծիծաղ է առաջացրել դահլիճում. «Ժողովուրդ»
19:19 16/06/2022  |  ԼՐԱՀՈՍ«Ինչո՞ւ են պարապուրդի մատնվել հոգեբույժներն ու ԱԱԾ աշխատակիցները և բարձիթողի վիճակի հասցրել իրենց անտերին՝ Փաշինյան Նիկոլին». Արթուր Համբարձումյան
18:00 16/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին
17:52 16/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին. Վարչապետը՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին
16:17 16/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին
15:34 16/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին և նրան պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
12:49 16/06/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանին սպասում ենք Վերածննդի հրապարակում

Արխիվ

[]