ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունների համար մարդու կյանքը ոչ մի նշանակություն չունի. Պավել Մանուկյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» չեն տեղափոխում. Փաստաբանն ահազանգում է 06/17/2022 22:17 | ԼՐԱՀՈՍ
Ազատամարտիկ, «Սասնա ծռեր-1» գործով ազատազրկման դատապարտված Պավել Մանուկյանն առողջական խնդիրներ ունի։ Դիմում է ներկայացվել՝ Պավել Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու մասին, սակայն առ այս պահը դիմումի պատասխանը չի ստացվել, Մանուկյանին շարունակում են պահել ՔԿՀ-ում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Հիվանդությունների ցանկը, որը նա ունի, կարծում եմ, անհամատեղելի են ազատազրկման ձևով պատիժը կրելու հետ։ Չգիտեմ՝ ինչ ընթացք կտան»,- նշեց Փոստանջյանը՝ պատմելով, որ երկու օր առաջ է հանդիպել Մանուկյանին, վերջինս նիհարել էր, թույլ էր, սիրտ-անոթային անբավարարության հետ խնդիր կար, քանի որ սուր ինֆարկտ էր տարել 1.5 տարի առաջ, ոտքերի հետ խնդիր ունի։
«Առողջական լուրջ խնդիրներ ունի, այդպես շարունակվելու դեպքում իրեն կարող են, այսպես ասած, սպանել։ Դրան է գնում։ Մենք էլ այդ դեպքերին ականատեսը եղել ենք՝ ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս իշխանությունների օրոք։ Իրենց համար մարդու կյանքը ոչինչ է։ Իշխանությունների համար մարդու կյանքը ոչ մի նշանակություն չունի, փաստացի սպանում են նրան։ Եթե մարդը, որը գտնվում է ծանր առողջական վիճակում և բուժօգնություն չի տրամադրվում, ուրեմն՝ սպանում են»,- նշեց Փոստանջյանը։
Փաստաբանը գտնում է, որ Պավել Մանուկյանին խոշտանգում են, նրա՝ սուր ինֆարկտ ստանալը, ճնշման հետ կապված խնդիրներն արձանագրել են նաև ՔԿՀ-ում, անհրաժեշտ է բժշկական հսկողություն, սակայն, հաշվի առնելով հանգամանքը, թե ինչպես հապճեպ կալանավորեցին անձին, առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Առաջիկայում պաշտպանության կողմը միջնորդություն կներկայացնի՝ պահանջելով ձևավորել փորձագիտական հանձնաժողով՝ Մանուկյանի առողջական վիճակի գնահատման նպատակով, սակայն այս պահին առաջնային է, որ Մանուկյանը գոնե տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»։
«Փաստինֆո»-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ պարզելու, թե ինչպես է գնահատվում Մանուկյանի առողջական վիճակը, ինչու վերջինս չի տեղափոխվում «Քրեակատարողական բժշկության կենտրոն», սակայն ՊՈԱԿ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ պահանջելով գրավոր հարցում։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, 2021թ հունիսի 24-ին հրապարակել է «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7, 5, Էդվարդ Գրիգորյանը՝ ՝6,5 տարի, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։
Նշենք, որ երկու ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը, որի համար դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում, դատապարտվել է ազատազրկման՝ 25 տարի ժամկետով, իսկ Արմեն Բիլյանը, որին մեղսագրվում էր ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի սպանությունը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էր ու ճանաչվել անպարտ։ Բիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք պահելու, կրելու, պատանդ վերցնելու, հրազեն հափշտակելու, շորթելու եւ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու համար ։ Նա դատապարտվել էր ազատազրկման՝ 4 տարի 11 ամիս ժամկետով ու ազատ արձակվել նիստերի դահլիճից՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով չհեռանալու մասին ստորագրությունը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Արմեն Բեկթաշյանի և Ռուբիկ Մխիթարյանի, 2021թ դեկտեմբերի 10-ին մասամբ բավարարել էր դատախազի վերաքննիչ բողոքը՝ Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչելով նաև սպանության համար և վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 25 տարի ժամկետով։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Բիլյանը կալանավորվել է հենց դատական նիստերի դահլիճից։ Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել, որը, սակայն վարույթ չի ընդունվել և դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պավել Մանուկյանը և մյուսները տեղափոխվել են ՔԿՀ՝ ազատազրկման ձևով պատժի կրման։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ