ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վազգեն Մանուկյանի գործով քննությունը շուտով կավարտվի. Փաստաբանը վստահեցնում է՝ Մանուկյանի ելույթները կառուցված էին բացառապես քաղաքական կոմպոնենտի վրա 06/17/2022 21:36 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործով քննությունը մոտենում է ավարտին։ Շուրջ մեկ տարի տևած քննությունից հետո դատաքննությունն ավարտվել է, դատարանն անցել է վիճաբանությունների փուլին։ Հաջորդ դատական նիստին ճառերով հանդես կգան մեղադրանքի և պաշտպանության կողմերը, վերջին խոսքով՝ Վազգեն Մանուկյանը, ինչից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը։ Իսկ մեղադրանքի հիմքում 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ Մանուկյանի քաղաքական ելույթներն են։ Նա հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում նշելով. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»:
Վազգեն Մանուկյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Վազգեն Մանուկյանը ելույթ է ունեցել որպես քաղաքական դերակատար՝ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու՝ ներկայացնելով ՀՀ «17 կուսակցությունների» խորհրդի հայացքները՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հանրային նշանակության քաղաքական հարցերի վերաբերյալ, հետևաբար գտնվել է ազատ խոսքի պաշտպանության ներքո։ Փաստաբանը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ «ՀՓՇ»-ն ստեղծվել է առհասարակ ՀՀ «17 կուսակցությունների» խորհրդի կողմից, որի նպատակն է եղել սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմական առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ և որպես անցումային կառավարության ղեկավար ՝ ՀՀ վարչապետ, նշված խորհուրդը առաջադրել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ, պետական և քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանին։
«Այսինքն, Վազգեն Մանուկյանը հանդիսանալով «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ, և պետական քաղաքական գործիչ, հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած Արցախյան երկրորդ պատերազմի պատճառները, ընթացքը և այնուհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ իլհամ ալիևի համատեղ հայտարարության ստորագրումը հայաստանյան հանրության շրջանում բողոքի ալիքի շրջանակներում, իր ելույթներով պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իր հայտարարություններում ներկայացնելով սեփական տեսլականն այդ հարցի շուրջ»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ Վազգեն Մանուկյանի ելույթները կառուցված էին բացառապես քաղաքական կոմպոնենտի վրա եւ վերաբերել են ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրադարձություններին, հետևաբար Վազգեն Մանուկյանը գտնվել է իր քաղաքական տեսակետն ազատ արտահայտելու թույլատրելիության դաշտում, սակայն տվյալ դեպքում քրեական հետապնդման մարմինները Վազգեն Մանուկյանին դրա համար մեղադրանք առաջադրելով ըստ էության իրականացրել են քաղաքական ընդդիմախոսության ճնշում, հետապնդելով միայն մեկ նպատակ՝ դադարեցնել քաղաքական քննադատությունները։
Բացի այդ՝ փաստաբանը նշեց, որ մեղադրանքի կողմը մինչ Վազգեն Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը հաշվի չի առել նրա անձը, պատշաճ չեն հետազոտել հայտարարության կատարման տեղի և ժամանակի վերաբերյալ փաստերը։
«2021 թվականի փետրվարի 12-ի ելույթում Վազգեն Մանուկյանը խոսել է ներկայիս իշխանության քաղաքական հենարանների մասին և խոսել է դրանց նկատմամբ հանրային պարսավանքի և ճնշման վերաբերյալ։ Իր խոսքերում բռնություն կատարելու մասին որևէ կոչ չի եղել, իսկ հանրային գործիչների, այդ թվում՝ պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ քննադատության չափազանց լայն սահմաններ են նախատեսված նաև ՄԻԵԴ նախադեպային կայուն իրավունքում»,- նշեց Ալեքսանյանը՝ համեմատության համար փաստելով, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների հայտնի իրադարձությունների ժամանակ շատ ավելի կտրուկ համանման հանրային քաղաքական գործընթացներ էին կատարվում և փաստացի որևէ քրեական հետապնդում դրա շրջանակներում չի իրականացվել, այսինքն՝ իրավակիրառ պրակտիկան զարգացել է այդ ուղղությամբ։
Ալեքսանյանն ընդգծեց, որ կոնկրետ բռնության վերաբերյալ կոչ քրեական գործում առկա որևէ ապացույցում առհասարակ արտացոլված չէ, ավելին՝ քննարկվող հոդվածում օրենսդրի կողմից թեև նշվել է սահմանադրական կարգը հենց բռնի ձևով տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մասին, սակայն այդ հանցակազմում բացահայտված չեն բռնության կիրառման հստակ ձևերը, տեսակները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից