ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Չեմ կարծում, թե Դիմադրության շարժման քաղաքական լիդերներն այնքան անհեռատես էին, որ կգնային քաղաքական ինքնասպանության ճանապարհով». քաղաքագետ 06/16/2022 23:02 | Քաղաքական
«Եթե ընդդիմությունն իր նպատակը սահմանել էր իշխանափոխության հասնելը, ապա դա, ինչպես տեսանք, տեղի չունեցավ, սակայն, եկեք փաստենք, որ մենք ականատես եղանք հասարակության բավականին լայն զանգվածի, որը փողոց դուրս գալով՝ ցույց տվեց, որ դեմ է իշխող վարչախմբին, իսկ սա, նույնպես, կարևոր հանգամանք է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Լևոն Մնացականյանը։
Վերջինս նկատում է՝ ի՞նչ վերաբերում է ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանի՝ այսօր արած այն հայտարարությունը, թե ընդդիմությունն իր գործողություններով, այս ողջ ընթացում կանխել է Հայրենիքի ճակատագրին սպառնացող մի շարք էական վտանգներ, ապա սա, ինչ խոսք, դրական է, սակայն, միգուցե, կարիք չկար, ի սկզբանե, պայքարի նշաձող սահմանել Փաշինյանի հեռացումը. «Իհարկե, հասկանալի է, որ դա շարժում գեներացնելու միջոց էր։ Եթե, նույնիսկ, մոտ երկու ամիս տևած այս ողջ պրոցեսը նպաստեց Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված ինչ – որ խնդիրներ չեզոքացնելուն, այնուամենայնիվ, այն ընթացքը, որով պայքարը զարգացավ ու հասավ այս կետին, իհարկե և անկասկած վնասեց քաղաքական ընդդիմությանը, որովհետև շատերի մոտ, արդեն, իներտ վերաբերմունք է ձևավորվում այս ամենից, իսկ դա խիստ վտանգավոր տենդենց է»։
Այնուամենայնիվ, Լևոն Մնացականյանը հարկ է համարում նշել՝ ինքը մասնակից է եղել Դիմադրության շարժման ակցիաներին և չի ափսոսում, որ դուրս է եկել փողոց և այդ կերպ արտահայտել է իր բողոքի ձայնը։
Անդրադառնալով երեկ Ազգային Ժողովում Փաշինյանի հայտնի ելույթին, որով վերջինս, գրեթե, հաստատեց տխուր իրողությունն այն մասին, թե Արցախին այլ ելք չի մնացել, քան լինել Ադրբեջանի կազմում, Լևոն Մնացականյանը նկատում է՝ ինքը այս հայտարարությունը չէր կապի Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու ընդդիմության որոշման հետ, այն պարզ պատճառով, որ Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրվանից չի թաքցրել՝ Արցախին հենց այս ապագան է սպասվում, մասնավորապես, խոսելով ինչ – որ լուծումների մասին, որոնք պետք է ընդունելի լինեին ինչպես Հայաստանի և Ադրբեջանի այնպես նաև՝ Ադրբեջանի ժողովրդի կողմից, և, ահա, մենք ականատես ենք լինում այդ խոսքերի իրականացմանը։
Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու ոմանց երազանքը դեռևս մոտ ապագայի իրատեսական պլանների մաս կազմել չի կարող, որովհետև ինչպես այժմ, այնպես նաև՝ առաջիկա երեք տարիներին այնտեղ խաղաղապահ առաքելություն են իրականացնելու ռուսական բանակի ստորաբաժանումները, իսկ սա, ինքնին, խոսում է այն մասին, որ Արցախն, այդ ողջ ընթացում, չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Թե ինչ կլինի դրանից հետո, խնդիրն այստեղ է։
Լևոն Մնացականյանը կարծում է, որ հայկական կողմի սխալներից մեկն էլ այն է, որ Արցախի հիմնահարցի լուծումը մշտապես դիտարկում է Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում, այնինչ, այստեղ շատ ավելի ընդգրկուն և գլոբալ աշխարհաքաղաքական շահերի բախումներ են տեղի ունենում։ Ալիևն, ըստ երևույթի, չի կարողանում կողմնորոշվել՝ դաշնակցի Ռուսաստանի Դաշնությա՞ն, թե՞ Արևմուտքի հետ և սա, ըստ վերջինիս համոզման, մեծապես ազդում է այն իրավիճակի վրա, որ ստեղծվել է Հայաստանի և Արցախի շուրջ։
Վերադառնալով ներքաղաքական հարցերին, Լևոն Մնացականյանը նկատում է՝ այսօր երկրի ներսում տեղի ունեցող ցանկացած մեծամասշտաբ պրոցես իր մեջ պարունակում է արտաքին ազդակների լուրջ ազդեցությունը և մեծ կապ ունի գլոբալ վերադասավորումների հետ. «Դիմադրության շարժման պարագայում որոշումները, նույնպես, այս ենթատեքստում են կայացվել։ Խնդիրը միայն ժամանակի մեջ է, որովհետև չեմ կարծում, թե այդ շարժման քաղաքական լիդերներն այնքան անհեռատես էին, որ կգնային այս աստիճան ոչ ճիշտ հաշվարկած սցենարի, ինչն այլ բան չէ, քան քաղաքական ինքնասպանությունը, որովհետև շարժման վերջնական ձախողումն, իսկապես, քաղաքական սուիցիդ կարող է դառնալ այն ղեկավարող բոլոր ուժերի համար։ Կարծում եմ, սա, իսկապես, մարտավարական դադար է, որն այս պահին անհրաժեշտ է՝ վերադասավորումներ կատարելու, սխալները շտկելու և առաջ շարժվելու համար»,- ամփոփելով զրույցն ասում է քաղաքագետ Լևոն Մնացականյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից