ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուպերմարկետները՝ տեղական բերքը գյուղացուց ջրի գնով վերցնում, առասպելական գներով են վաճառում 06/16/2022 23:12 | Վերլուծություններ
2018-ից մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում փաշինյանական իշխանության կողմից բացօթյա առևտրի արտոնումը հույժ շահադիտական էր։ Այս ոլորտում նախորդ շրջանում փոքրիկ շուկաների ստեղծմամբ՝ կանոնակարգման դեմ գնալով՝ նոր իշխանությունը փողոցային առևտրականներին իր կողմը գրավելու խնդիր ուներ և սրտաճմլիկ ճառեր էր ասում՝ խեղճ գյուղացուն մի կտոր հացից զրկելու թեմայով։
Իրականում, հատկապես կենտրոնում սեփական բերքը վաճառող գյուղացիների՝ այն ժամանակ էլ, հիմա էլ՝ հազվադեպ կարելի է հանդիպել։ Բակային տարածքներում, երբեմն, կարելի է հանդիպել առաջին ձեռք գյուղացու, որն իր բերքը բավական էժան, 1-2 ժամում կարող է վաճառել և և հեռանալ՝ ընդամենը օրվա ապրուստի մի փոքրիկ գումար վաստակելով։ Մինչդեռ՝ կենտրոնական փողոցների վերավաճառողները կրկնակի, իսկ սուպերմարկետները՝ գյուղացուց ջրի գնով առածը առասպելական գներով են վաճառում։
Ընդ որում, հետաքրքիր փաստ՝ և՛ վերավաճառողները, և՛ սուպերմարկետների տերերը որպես թավշյա իշխանության երազանք՝ սպասարկու երկրի պատրաստի կադրեր որպես՝ զուտ տուրիստների համար, ցուցադրական վաճառք են ամեն օր կազմակերպում։ Փոքրիկ տարաների մեջ լցնում են մեր երկրի բարիքները և իրենց գլխից մեծ՝ գներ դնում։ Բնականաբար, այս կերպ ավելի շահեկան է նրանց համար, իսկ այն, որ ահավոր մեծ գնաճի և սոցիալ-տնտեսական անկումային վիճակի պատճառով գնողունակությունն առանց այն էլ կորցրած տեղացիների համար ամռան այս օրերին տեղական միրգն ու բանջարեղենն անմատչելի են դարձնում, իրենց վեջը չէ։
Իսկ մի՞գուցե սա հստակ քաղաքականություն է և հանգեցնելու է նրան, որ հայ գյուղացուն կտրե՞ն իր հողից և իրենց սիրելի թուրքական գյուղմթերքո՞վ լցնեն Հայաստանը։
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ իշխանությունը գյուղացուն ոչ միայն չի աջակցում, այլև՝ միայնակ է թողել իր հոգսերի և խնդիրների հետ։ Հավելենք, որ գյուղացիների վաճառած բերքուբարիքը բնական է և տարբերվում է սուպերմարկետների հիբրիդային, երբեմն նաև՝ թշնամի երկրներից եկող միրգ-բանջարեղենից, որտեղ, օրինակ, վաճառվող արտաքուստ գեղեցիկ, սակայն ներսից քարացած սպիտակ գույն ունեցող լոլիկներ կան՝ 1000 ու մի հիվանդություններ տարածող․․․
Ի դեպ, ժամանակին մեր գյուղմթերքն ամբողջությամբ զոհ գնաց օտարերկրյա «հումանիտար սերմացուին», արդյունքում՝ Հայաստանից իսպառ վերացան ինչպես լոլիկների հայկական սորտերը, այնպես էլ՝ այլ բանջարաբոստանային կուլտուրաների մեր տեսականին։
Եթե գյուղատնտեսության նախարարության վերացմամբ գլոբալ առումով քար գցվեց ոլորտի վրա, ապա այսօր սեփական հողում տքնաջան աշխատող գյուղացիներն են հայտնվել թիրախում։
Հեռու չգնանք, երեկ՝ Արմավիրի խաղողագործները բողոքի ահազանգ էին հնչեցնում, թե՝ ընկերությունները հրաժարվում են խաղողի մթերման պայմանագիր կնքել իրենց հետ, ինչն իրենց ապրուստի միակ միջոցն է։ Այս մարզում գյուղեր կան, որտեղ ավանդաբար հիմնական ուղղությունը խաղողագործությունն է, իսկ այսպես շարունակվելու դեպքում նրանք կհայտնվեն անելանելի վիճակում։
Եվ որքան էլ Արմավիրի մարզպետը վստահեցնի, թե՝ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել պայմանագրերի կնքման գործընթացում աջակցել, որ առանց մթերման խաղող ոչ մեկի մոտ չմնա, միևնույն է, գյուղացին վտանգ է տեսնում և զգում։
Մանավանդ, էկոնոմիկայի նախարարից գյուղոլորտի և գյուղացու հանդեպ սրտացավ, պրոֆեսիոնալ վերաբերմունք ակնկալելը շատ բարդ է․ նրանը՝ անհեթեթ մտքեր հայտնելով շարունակ զարմացնելն է․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել